Фрунзик МкртчянՄի քանի շտրիխ Մհեր Մկրտչյանի դիմանակարի համար

Մհեր Մկրտչյանի հետ ծանոթ եղա նրա երկրային կյանքի վերջին երեք տարիներին, թեեւ նրա արվեստի երկրպագուն էի շատ վաղուց: Բազմաթիվ անգամ նստել, վեր ենք կացել, զրուցել, ինքն է խոսել, իր մասին են խոսել: Բայց ամեն անգամ իր մասին գրելիս անպայման հիշում եմ նրա լավագույն բարեկամներից մեկի՝ Հենրիկ Մալյանի խոսքը. «Ես գիտեմ, որ Ֆունզիկի բոլոր տեսակի դերասանական գյուտերը ծնվում են նրա հոգու պահեստից, մի պահեստ, որտեղ նա մանուկ հասակից տպավորվող, զգայուն, խելացի երեխան, եփտասարդը կուտակել է, կուտակել է եւ այժմ շռայլորեն ծախսում է իր արվեստում... Համոզվելու համար թող կասկածողը զրուցի Ֆրունզիկի հետ, թող լսի նրա մանկության պատմությունը, լսի նրա պատմություններն իր հոր մասին, մոր մա­սին, կյանքով ու զգացմունքներով լի գյումրեցիների մասին, լսի ու չմոռանա նայել Ֆրունզիկի մի փոքր խոնավացած լուրջ աչքերին»:

Հենրիկ Մալյանի այս խոսքն ինձ ավելի ուշ հայտնվեց: Ես արդեն զրուցել էի Մհեր Մկրտչյանի հետ, ուշադիր լսել էի նրան, գրի առել նոր խոսքը: Բայց, հիրավի, երիցս ճիշտ է մեր մեծագույն ռեժիսորներից մեկը. Մհեր Մկրտչյանին ճանաչելու համար պետք էր լսել նրան: Կատա­կով, թե լուրջ՝ այնպիսի բաներ էր ասում, որ միայն... ինքը կարող էր ասել, որ միայն իրեն կարելի էր ասել:

Իք ծնունդը:
...Ուրեմն էսպես. աշխարհում Ամերիկայի Միացյալ Նահանգներ պետություն գոյություն ունի: Երկիր է, էլի: Բայց նաեւ՝ անսովոր: Ու էս երկրի անսովորությունն էն է, որ երկար ժամանակ փորձում էր աշխարհում ճանաչված դառնալ, չէր դառնում: Ամեն ինչ անում էր՝ չէր դառնամ: Ու երբ էս երկրի մեծամեծներն իմա­ցան, որ 1930 թվականի հուլիսի 4-ին Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է, իրենց համար անկախության օր հնարեցին, սկսեցին նշել հուլիսի 4-ին: Ու էս պատճառով հայտնի դարձան բոլորին...

Իր մանկությունը (պատմում է եղբայր՝ կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը):
«Հայրս՝ Մուշեղը, մշեցի էր, մայրս Սանամը, վանեցի: Որբ են մնացել: Բերել, տեղավորել են Լենինականում: Տեքստիլում աշխատելիս ծանոթացել են, ամուսնացել: 1930-ին Ֆրունզն է ծնվել, 7 տարի հետո՝ ես: Պապ ու տատ չենք հիշում: Մեր ազ­գանունն էլ՝ Մկրտչյան, պապիս անունից է գալիս Մկրտիչ... Պատե­րազմի տարիներին գնում էինք շուկա, մեղր փախցնում, քսում աչքներիս: Ֆրունզը երգում էր, ես, տոպրակը վզիցս կախ հաց հավաքում: Հայրս, մշեցի մարդ, հաց հավաքող երեխաներին չէր սիրում: Ու մեզ տեսնելով, ետեւներիցս մսի պահածոյի մի բանկա շպրտեց: Մութ էր, չիմացավ, որ մենք էինք: Հետո տանն իմացավ... Բանկան տուն էինք բերել... Դժվար մանկություն ենք ունեցել, չենք ուզում հիշել... Մայրս առավոտից իրի­կուն աշխատում էր, հայրս չկար, դատել, աքսորել էին Նիժնի Տագիլ...»:

Իր մանկությունը (պատմում է ինքը):
«Ղազարը գնում է պատերազմ» ներկայացման ժամանակ այսպիսի տեսարան կա. երբ դատարանը մարդուն պատիժ է սահմանում, եւ դատավորը կարդում է դատավճիռը «Հանուն Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության...», ես ասում եմ՝ «Համաձայն չեմ»: ժողովուրդն էստեղ ծիծաղում է, որովհետեւ իսկապես զավեշտական տեսարան է: Հորս հետ կսպված հուշերն են այս տեսարանի աղբյուրը... 7 մետր բյազ էր փաթաթել ոտքին, դուրս հանել: 10 տարի տվեցին... Տխուր պատմություն է: Բայց էս տխրության վրա ժողովուրդը ծիծաղում է... Ես նիհար երեխա եմ եղել, կռիվ չեմ արել, չեմ սիրել կռվել: Ու էս խելոքությանս համար տուժել եմ... Մեկը կար, որի եղբայրն անունով «գող» էր: Ելնում էր շալակս եւ ստի­պում, որ իրեն 7-րդ դպրոցից տանեմ Ձորի մայլա: Տանում էի... Վերջերս (մեր այս խոսակցությունը 1992 թ. հունիսի 26-ին, ուրբաթ օրը - Մ. Գ.) մեկը եկավ, ասաց. «Բարեւ, Ֆռունզ, ես Տուդեն եմ»: Ասացի. «Լսի, էդ ինչի՞ էիր ելնում շա­լակս...»: Թատրոն էր, ամեն ինչ թատ­րոն էր... Ու էդ էր պատճառը, որ գնա­ցի Տեքստիլի ակումբ: Շատ դերեր ունեի՝ տխուր, ուրախ հերոսներ: Բայց ինչ խաղում էի, մարդիկ ծիծաղում էին: Բեմ ու դահլիճ իրար էր խառնվում, իսկական թատրոն էր դառ­նամ...»:

«Ամեն սեւ բան չէ, որ Օթելլո է...»
«...Հա, էդ եղել է: Ջահել էի: Գիտեի, որ Վահրամ Փափազյանը Լե­նինական պիտի գար, Օթելլոյի մենախոսություններից մեկը լավ սերտեցի, ամբողջ երեսիս մուր քսեցի, գնացի, կանգնեցի դեմն ու սկսեցի ոգեւորված արտասանել: Լսեց մինչեւ վերջ ու ծանր ասաց.
«Ամեն սեւ բան չէ, որ Օթելլո է, մանչս...»: Դրանից հետո երբեք չփորձեցի Օթելլո խաղալ...»:

Բանաստեղծ... Մհեր Մկրտչյանը
«Տեքստիլում էմ աշխատել, կոշկակարի աշակերտ եմ եղել, ակում­բի թատերական խմբի ներկայացումներին եմ մասնակցել... Հա, բանաստեղծություններ եմ գրել, բա ինչպե՞ս... Առաջինը գրել եմ հենց ակումբում եղած ժամանակ... Լսիր, լսիր, տես, որ հանգերը բռնեն. 
«Սիրելիս, մի հուզվիր դուն, 
Միշտ ունե­ցիր համբերություն,
Գնա տունդ, քեզ անուշ քուն,
Համբերությո՜ւն, համբերությո՜ւն...»:
...Հետո ինստիտուտում սովորելու տարիներին գրե­ցի: Մի փոքրիկ սենյակում էի ապում, մի պահարան կար, էլեկտրական մի լամպ... Ու էս լամպին բանաստեղծություն նվիրեցի.
«Երբ իմ սրտի խորքը մութ է,
Ո՞ւմ համար ես վառվում, լույս, 
Երբ նա չափից շատ անգութ է,
Ո՞ւմ ես լուսավորում, լույս...»: 
էս ուշադիր լսիր, շատ հետաքրքիր է. 
«Այժմ գնա, ցանիր բրոնզը
Ուրիշ սրտերի մեջ, լույս,
Քեզանից գոհ է Ֆռունզը...»:
Գուցե բանաստեղծ դառնայի, եթե բնակարան չստանայի: Բնակարան ստացա, մուսաս փախավ...»:

«Ֆրունզն որի՜շ էր», ասում է գեղանկարիչ Գարուշ  Հովսեփյանը
«Ֆրունզը՜... Ֆրունզն ուրի՜շ էր... Մի քանի անգամ եկավ, ինձ վերցրեց, ասաց. «Գարուշ, արի գնանք, քեզ հյուրասիրելու եմ ռեստորանում»: Դե, Լենինականից եկած, հանրակացարանում ապրող տղերք էինք: Նրան փող որտեղի՞ց: Բայց ինձ տանում եր «Երե­ւան» ռեստորան, բացօթյա մասում նստում էինք: Մատուցողից մի շիշ «Ջերմուկ» էր ուզում: «Ջերմուկը» դնում էինք սեղանին ու... Կես ժամ հետո սեղանը ճկվում էր կոնյակներից, օղինեփց, խորովածներից, խաշլամաներից... «01-99»-ը նոր էր նկարահանվել, եւ Ֆրունզը Երեւանում ու Հայաստանում ամենաճանաչված արտիստներից մեկն էր, Գարսեւանն էր՝ իր տակառիկով, իր բարի, լուսավոր միամտությամբ: ժողովուր­դը Ֆրունզին սիրեց հենց էն գլխից... Մեր սեղանին էնպիսի՜ մարդիկ էին նստում, էնպիսի՜...»:

«Նա բնական, անգին քար էր», ասում է արվեստաբան Հենրիկ Իգիթյանը
«Հայկական թատրոնում եղել են հանճարներ, ասենք՝ Վահրամ Փա­փազյանը, Հրաչյա Ներսիսյանը... Իրոք, հանճարեղ են... Մեր սերնդից՝ Ֆրունզիկ Մկրտչյանը... Ես համարում եմ, որ Ֆրունզիկ Մկրտչյանը բնական, անգին քար է, ինչպես ռուսների մոտ՝ Շուկշինը: Կան մարդիկ, ովքեր հենց տաղանդավոր ծնվում են: Կան մարդիկ, որ դառնում են ճանաչված, իրենք իրենց դարձնում: Ֆրունզիկն իր ունեցածով շատ ավելի հզոր էր, քան կարողացավ դառնալ...»:         

«Ես մեծեքի կողքին եմ եղել», ասում է ինքը
«Իմ բախտը բերեց. ես մեծերի կող­քին եղա: Ու նրանք մեծ էին ոչ միայն իրենց գործում, այլեւ ամեն ինչում: Աճեմյանը ջուր էր խմում՝ արտիստ էր, մեծ արտիստ: Փափազյանը փողոցով անցնում էր՝ թաշկինակը ծոցագրպանում՝ մեծ էր... Աճեմյանը կարող էր ամբողջ ներկայացում նորից բեմադրել, եթե մի ուրիշ, ավելի տաղանդավոր արտիստ էր գտնում: Այդպես եղավ «Սրտի արատի» կամ «Ղազարը գնում է պատերազմի» դեպքերում... 
Մեծ Հրաչյան՝ Հրաչյա Ներսիսյանը, խո­նարհ լսում էր Վահրամ Փափազյանին, երբ վերջինս իրեն որոշ նկատողություններ էր անում «Կենդանի դիակ» ներկայացումից հետո... Խո­նարհ լսում էր... Բա ինչպե՞ս... Չէ՞ որ Վահրամ Փափազյանն էր ասողը:
«Մեջդ ատելություն ունենալով շատ բանի կհասնես, շատ բան կավերես: Բայց միայն սերն է, որ փրկում է ամեն մեկին, փրկում է աճեն ինչ... Սե­րը հիմա մի քիչ պակասել է... Գուցե շատ Է պակասել, չգիտեմ: Բայց սերը պակասել է... Մարդը քայլում է փողո­ցով, ժպտում է, ուրախ է, գոհ է ինքն իրենից, հպարտ է իրենով՝ ասում են գոռոզ է... ՉԷ, գոռոզ չէ, լավ բան է արել, լավ բան Է մտածել՝ ինքն իրենով գոհ է... Մարդուն պետք է կարողանալ սիրել: Դժվար է, բայց պետք է սիրել: Այլապես ամեն ինչ անիմաստ Է դառ­նամ...»:
Ինքն այդպես ապրեց՝ միշտ սիրելով: Եթե ուրիշ ոչինչ արած չլիներ (այդպիսի բան չի լինում), ֆրանսիացի դրամատուրգ Մարսել Պանիոլի «Հացթուխին կինը» պիեսի բեմադրությունն այս խոսքերի հաստատումը կլինեին, գլխավոր հերոսի՝ էմաբըլի դերակատարումն՝ առավել եւս:

azg-logoՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ
«Ազգ»
04.07.2000

Печать