Մհեր Մկրտչյանի 70-ամյակից գրեթե երկու տարի անց մեր երկիրը, Մհերի հարազատ թատրոնը հնարավորություն գտան շուքով նշելու մեծ դերասանի 70-ամյակը: Մհեր Մկրտչյանի անունով փողոց կոչվեց: Այսուհետև Հանրապետության փողոցի «Երեւան» կինոթատրոնից մինչեւ Սունդուկյանի անվան թատրոնին հարող այգին ընկած տարածքը կկոչվի Մհեր Մկրտչյանի անունով:

 Մհեր (Ֆրունզիկ) ՄկրտչյանՄհեր Մկրտչյանի 70-ամյա հոբելյանը նշվեց թատրոնի միջազգային օրը մարտի 27-ին, եւ Սունդուկյանի ան­վան թատրոնի հիմնադրման 80-ամյակի շրջանակներում կազմակերպվող հոբելյանական միջոցառումներից առաջինն էր: Առաջինը չէր կարող չլինել, քանզի այդ օրը բացվեց Սունդուկյանի անվան թատրոնի 2002թ. խա­ղաշրջանը:
Մարդաշատ էր թատրոնին հարող հրապա­րակը, թատրոնի մուտքը: Թատրոնի ադմինիստրատիվ աշխատողները խիստ զբաղված էին: Թատերական այդ տոնին այցելության էր գալու ՀՀ նախագահը: Դահլիճում էին ՀՀ սահմանադրական դա­տարանի նախագահը, Աժ ղեկավար աշխատողներ, նախագահի խորհրդա­կաններ: Դահլիճն անհան­գիստ սպասումի մեջ էր: Եվ ահա բեմի առաջամաս են ելնում ՀՀ մշակույթի նա­խարարը, սունդուկյանցիները, Ստանիսլավսկու անվան, դրամատիկական թատրոնների ներկայա­ցուցիչները: ՀՀ մշակույթի նախարարը ջերմորեն ողջունելով Սունդուկյանի անվան թատրոնին՝ 80-ամյակի, Մհեր Մկրտչյանի 70-ամյակի առիթներով, այնուհետեւ ասաց. «Իր՝ Մհեր Մկրտչյանի խոստովանությամբ Լենինականի տեքստիլ կոմբինատը եղավ նրա խանձարուրը, Մռավյանի անվան թատրոնը՝ ոսկե օրորոցը, Վահրամ Փափազյանը՝ դպրոցը, Սունդուկյանի անվան թատրոնը՝ ակադեմիան»:
Ելույթ ունեցավ նաեւ Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը. «Այսօր տոն է մեզ համար, տոն Է մեր հանրապետությունում, համայն աշխարհում, որովհետեւ մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է: Այդ տոնն այսօր մեզ համար ավելի արժեքավոր է, քանի որ այսօր մենք սկսում ենք մեր փառապանծ թատրոնի 80-ամյա հոբելյանը եւ այդ հոբելյանը սկսում ենք թատրոնի ամենամեծ դերասանների շարքում տեղ գտած, մեր հրաշալի, տաղանդավոր, մեծ դերասան Մհեր Մրտչյանին նվիրված երեկոյով: Սիրելի արտիստ, այսօր մենք կփորձենք քեզ մեկ անգամ եւս ներկայացնել քո սիրելի հանդիսատե­սին»:
Վարագույրը բացվեց: Պտտվող բեմի վրա կեն­դանի պատկերներ են այն ներկայացումներից, որոնցում խաղացել է Մհեր Մկրտչյանը: ԲԵմում նաեւ Մհերի կերտած կերպարների լուսանկարներն են՝ Հայրապետը, Գվիդոնը, Եզովպոսը, Զամբախովը, Պաղդասարը, Ղազարը... Բեմի միջնամասով աստի­ճաններ են բարձրանամ, որոնք հասնում են մի պատշգամբի: Օլիմպոսի աստվածների դիտակետը հիշեցնող այդ պատշգամբում կանայք են, որոնք հե­տեւում են տեղի ունեցող անցուդարձին: Միգուցե դա հայոց մեծերի նստավայրն էր, որն այդ երեկո միայն կանանցով էր ներկայացված... Աստիճանների միջնամասում երկու դիմակավոր դերասան­ներ են, որոնցից մեկը միշտ տխուր է, թախծոտ, իսկ մյուսը՝ միշտ ուրախ ու ծիծաղկոտ:
1930թ. հուլիսի 4-ին երկինք ուերկիր իրարով չանցան, ջրհեղեղ­ներ ու երկրաշարժ չեղան, պարզա­պես ծնվեց մի մա­նուկ, որին, չգիտես ինչու, Ֆրունզիկ կոչեցին, իսկ մտե­րիմներն ու ծանոթները պարզապես Ֆրունզ էին անվանամ:  
Մհեր (Ֆրունզիկ) ՄկրտչյանԱռաջին անգամ, երբ Ֆրունզիկը հանդիպում Է Մարտիրոս Սարյանին, վերջինս հարցնում Է.
«Որտեղացի՞ ես»: «ես  էլ չգիտեմ, - պատսախանում Է Ֆրունզիկը, - հայրս մշեցի է, մայրս' վա­նեցի, ծնվել եմ Լենինականում, ապ­րում եմ Երեւանում»: «Դե, սաա իսկական հայ ես, էլի,- ասում Է Մար­տիրոս Սարյանը, - բեմի  վրա մի երկու անգամ տեսել եմ, այնտեղ էլ հայ ես: Միայն անունդ փոխիր, դարձրու Մհեր, բայց Մհերի նման ժայռերի մեջ չփակվես, ժողովրդի հետ եղիր, նրա հետ մեծացիր...»: 
Խոսքը տրվեց թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանին. «Նա աշխարհ եկավ՝ աշխարհն ավելի բարի դարձնելու: ...Նա իր մեջ պարունակեց Շերամի «վառվող ջիգյարը». Շիրազի ժայթքող սիրտը, Արփաչայի հավերժությունը... Ինչ վառվռուն դե­րեր ու դերակատարումներ, փայլատակումներ: Այդքան չխաղալով, պյդքան խաղալ»:
Մեծն Հրաչյա Ներսիսյանն արդեն մահացել էր: Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբարը» չէր խաղացվում, անկրկնելի Պաղտասար-Ներսիսյանը չկար:
Եվ հանկարծ մի օր հայտարարվում է, թե «Պաղ­տասար աղբարը» նորից բեմ է ելնում ու Պաղտասարին պիտի մարմնավորի Մհեր Մկրտչյանը:
Լսվում են թերահավատ ձայներ. ոչինչ դուրս չի գա, չի ստացվի... Հաղթահարելով բոլոր դժվարությունները՝ Մհեր Մկրտչյանը խաղաց այդ դերը, հաստատեց իր տրագիկոմիկական ժանրի դերասան լինելը:
Այս առնչությամբ Յուրի Ամիրյանը մի դեպք պատմեց: Արման Կոթիկյանը «Պաղտասար աղբարի» փործերի ժամանակ անընդհատ դերասաններին դիտողություններ է արել այսպես քայլիր, այս կողմ նայիր, այն կողմ գնա, այս արա, այն արա: Մի օր էլ, երբ Կոթիկյանը դարձյալ ուզում է ղեկավարել փորձը, Մհեր Մկրտչյանն ըմբոստանում է. «Բավական Է, ես եմ բեմադրության ղեկավարը»:  
Երկար նայելով Մհերին, Կոթիկյանն այնուհետեւ թեքվելով խաղընկերոջ Մուրադ Կոստանյանի կողմը հարցնում է. «Մուրադ, այս տղան կճանչնա՞ս...»: «Այո, Ֆրունզիկն է»,- պատասխանում է Մուրադ Կոստանյանը: «Ոչ,  սա Ֆրունզիկը չէ, սա Պետրոս Ադամյանն է...»:
Մի հատված մեջբերվեց նաեւ Սոս Սարգսյանի հուշերից: Մհերը միշտ Սոս Սարգսյանի հոգու հետ խաղացել է. «Տես, մենք՝ շիրակցիներս, ինչքան գիտնական, բանաստեղծ, գրող նկարիչ, դերասան ենք տվել դե ասա՝ ձեր Լոռին ի՞նչ է տվել»: «Վերջերս եմ զտել պատասխանը: Հա՜, շատ եք, լավն եք: Մենք՝ լոռեցիներս, այդպես չենք կարող, մենք ծանր, դանդաղկոտ մարդիկ ենք հազար տարին մի անգամ ծնում ենք մի Թումանյան Հովհաննես»:
Վլադիմիր Աբաջյանը պատմեց, որ Մհերը նաեւ բանաստեղծականներ է գրել: Դրանցից մեկը, որի մեջ շատ են եղել քաղաքների ու երկրների անուններ, Մհերը խնդրել Է Աբաջյանին, որպեսզի նա այդ բանաստեղծաթյունը ցույց տա Համո Սահյանին, վերջինիս կարծիքը իմանալու համար: Համո Սահյանը կարդացել է բանաստեղծաթյունը, հետո շուռ գալով դեպի «բանաստեղ­ծը»՝ ասել Է. «Այ տղա լավ էլ աշխարհագրություն  գիտես...»:
Կինոգործիչների միության նախագահ Սերգեյ Իսրայելյանա իր խոսքի մեջ նշեց, որ ինքը բախտ Է ունեցել աշխատել եւ ընկերություն անել Մհեր Մկրտչյանի հետ: «Նա այսօր շատ Է պակա­սում մեր քաղաքին», - ասաց Սերգեյ Իսրայելյանը: Նա մի հուշ-մրցանակ հանձնեց Մհեր Մկրտչյանի եդբորը՝ Ալբերտ Մկրտչյանին, ապագայում ստեղծվելիք Մհեր Մկրտչյանի թանգարանում տեղադրելու պայմանով:
Մհեր ՄկրտչյանԱյդ ընթացքում բեմի առաջամաս են գալիս Մհերի խաղացած կերպարները, նրա խաղըն­կերները կատարում են իրենց բաժին դերը: Ահա կառքի վրա նստած գալիս է Վարդուհի Վարդերեսյան-Անուշը («Պաղտասար աղբար»), Հեղինե Հովհաննիսյանը հայտարարում է. «Ո՜վ տգեղ մարդ,  դու գեղեցիկ ես» («Աղվեսն ու խաղողը»), ժենյա Ավետիսյանը «ողբում է» իր Ղազարի մահը («Դազարը գնում Է պատերազմ»), ցուցադրվում են հատվածներ Մհեր Մկրտչյանի խաղա­ցած կինոնկարներից «Մեր մանկության տանգոն», «Եռանկյունի», «Միմինո»...
Դերասան Ղեւոնդյանը ելավ բեմ, երգեց «Որսկան ախպերը» ու ոչ մի բառ այլեւս չասելով՝ հեռացավ բեմից: Աշոտ Ղազարյանն ու Արմեն Մարությանը համապատասխանաբար հա­մատեղ ներկայացրին Ֆրունզիկ եւ Մհեր Մկրտչյանին: «Գեորգի Ղանելիան ուզում էր շարունակել «Միմինոն», իսկ մենք ճամփա ընկանք»: Այո՜, վաղ հեռացավ մեզանից Մհեր Մկրտչյանը: Կյանքում շատ քիչ լավ օրեր տեսած, մեզ ուրախություն պարգեւող, իր մեջ թախ­ծոտ այդ մարդը, Ալբերտ Մկրտչյանի խոսքերով, կյանքի վերջին տարիներն ապրել է արեւի լույս չտեսնող սենյակում, քնել է «լեժանկայի» վրա: Բայց Հացթուխի կերպարը՝ Մհեր Մկրտչյանի կա­րապի երգը, նրա հոգու, տառապանքների վեր­ջին աղաղակը եղավ...
Բեմ է ելնում Սիրանոն («Սիրանո դը Բերժերակ») եւ, մերժելով բոլոր առաջարկներն ու գայթակղությունները, հեռանում է, գնում է ուր հոգու օրենքներ կան: Գնում է բեմի աստիճաններով դե­պի վեր՝ Օլիմպոսում, հայ մեծերի կողքին իր տե­ղը զբաղեցնելու...

Iravunq-logoՕՄԱՐԻ ԽԵՉՈՑԱՆ
«Իրավունք»
04.04.2002

Печать