TigranMy name is Tigran Vardikyan.
I encourage you to take a closer look at my private web site, where you can find some of my works and basic information about myself, as well.
I was born on the 9th of June 1962 in Yerevan in Armenia.

  • 1978–1982 I studied Painting and Drawing at the Terlemezyan University.
  • 1982–1984 I spent 2 years in Middle Asia in Uzbekistan.
  • 1985–1987 I was working for the Cartoon Film Studio in Yerevan as a cartoonist.
  • 1987–1991 I studied Artistic Education at the Yerevan Pedagogical Studio.

Since 1991 till now I have been living in Poland. At the beginning I was working for The Hanna-Barbera Studio Poland as a decorator.
I also illustrated books and fabulous calendars as I was working for many publishing houses.
Working for serval toy factories I was responsible for designing plush toys.


Vardikyan Tigran caricatures

Free Joomla Lightbox Gallery

Печать

Էդուարդ Արծրունյան, Ֆրունզիկ Մկրտչյան, Արտաշես ՀունանյանԱծանը` նույն ինքը Արծրունյանը…

Արծրունյանը հիշում է իր բազմաթիվ հանդիպումներն ու զրույցները ճանաչված արվեստագետների հետ` Քոչար, Սարյան, Մհեր Մկրտչյան, Փարաջանով ու այլք:
«Շողիկ մամայի սրճարանում նստած էինք, երբ մի օր Ֆրունզը եկավ-ասաց, թե մեքենա է առել` «Վոլգա», ու հիմա մեզ պիտի տանի Աշտարակ` պատիվ տալու: Ես էի, Պոլոզ Աշոտն ու ինքը: Նստեցինք ավտոն, ու վախից սրտներս թուլացավ` էնպես արագ ու ծուռումուռ քշելով էր գնում, որ մտածեցինք` վերջներս եկել է: Էդպես հասանք Աշտարակ, տեսնենք` ամբողջ փողոցներում ու նույնիսկ մարդիկ, կտուրները բարձրացած, ինչ-որ մեկին են սպասում` պարզվեց` մեզ են սպասում: Պոլոզ Աշոտը, դուրս գալով մեքենայից, իբր թե տեսեք` ինչպես պիտի ինձ ողջունեն, բայց ոչ մի արձագանք, հետո Ֆրունզը դուրս եկավ մեքենայից` հասկացանք, որ հենց իրեն են սպասում, հասկացանք նաև, թե ժողովուրդը որքան է սիրում իրեն:
Էդ օրը իմ կյանքի ամենահամով խորովածը կերա, հետո քեֆներս տնգոզ` Երևան վերադարձանք: Վերադարձի ճանապարհն ավելի սարսափելի էր`մի կերպ տեղ հասանք»,-պատմում է Արծրունյանը: Հետո նա Քոչարին է հիշում.
«Մի օր Կասկադից Աբովյանով Նկարիչների միություն էի իջնում, երբ ճանապարհին Քոչարին հանդիպեցի: Առիթը ձեռքիցս բաց չթողեցի` ռեստորան հրավիրեցի, որոշեցի Վարպետիս «Արարատ» ռեստորանում պատվել: Առատ բեռնավորված սեղանի շուրջ զրույցի բռնվեցինք: Էդ օրը արվեստի մասին էինք խոսում, ու չգիտես, թե ինչու, հակառակ սովորությանը, ամենից շատ ես էի խոսում: Քոչարն էլ ասաց` Արծրուն ջան, որ տուն հասնես, ասածներդ անմիջապես գրի կառնես, վաղվան չթողնես: Տուն հասնելուն պես քնով ընկա, իսկ հաջորդ օրն այլևս ոչինչ չէի հիշում: Մինչև հիմա հիշում եմ էս դեպքն ու մտածում, թե որքան իմաստուն ու հեռատես մարդ էր Քոչարը, իսկապես հանճարեղ մարդ էր Քոչարը»:


Անահիտ Կորյուն
05 Oct 2014
http://www.magaghat.am/2014/10/%D5%A1%D5%AE%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B6%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6-%D5%AB%D5%B6%D6%84%D5%A8-%D5%A1%D6%80%D5%AE%D6%80%D5%B8%D6%82%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-5/

 

 

 

Печать

Мы в ОДНОКЛАССНИКАХ

Мы в КОНТАКТЕ

Մարդ էլ կա, մարդ էլ.

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՒԱԿ - ՄԱՐԴ ԷԼ ԿԱ, ՄԱՐԴ Է
посмотреть видео

Качество сайта согласно www.cys.ru

качество сайта frunzik.com

Мы на ФЕЙСБУКЕ