Ցուցահանդեսներն էլ բաց չէինք թողնում: Միշտ խնդրում էի, որ առանց ինձ չգնաս, քեզ հետ հետաքրքիր էր, քո նկար կարդալն ու մեկնաբանելը ինձ համար շատ բան էին բացում, առանձնապես մեր ընկերներ Աթոյան Ռաֆիկ, Մելքոնյան Աշոտ, Մուտոյի, Սիրավ, մեր Զուլում, մեզ հետ բոյ քաշած մյուս տղերքի գործերը … Սրանց հաջողություններով շատ էինք ուրախանում: Վիճում էլ էինք, իհարկե: Հետաքրքիր է, մեր ջահել դերասանները հայ նկարիչներին գոնե գիտե՞ն… Սարյան անունը լսած կլինեն:
Հասնում էինք Մինասին, երկար էինք մնում … Այո, տաղանդավոր մարդու հաղթանակըև՛ գեղեցիկ է, և՛ ազգինն է …
Ֆրունզ, էն մեր ջահել օրերին ինչքան ես խեղճացրել ինձ քո Շիրակով: Թվում էիր ու թվարկում` քանի նկարիչ եք տվել, քանի դերասան, քանի գրող, բանաստեղծ, երգիչ ու գուսան, քանդակագործ: Վերջինից հատկապես նշում էիր Մերկուրավին` հայ չի, բայց մենք ենք աճեցրել … Նեղն էիր լծում ինձ, լոպազանում էիր:


Free Joomla Lightbox Gallery

Печать

Мы в ОДНОКЛАССНИКАХ

Мы на ФЕЙСБУКЕ