Հանճարեղ մարդու տեսակ, հանճարեղ արվեստագետ

Ashot EdigaryanԵս երջանիկ եմ, որ ժամանակակիցն եմ եղել այն դերասանի, որր Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Վաղարշ Վաղարշյանի հետնորդն էր։ Բախտ եմ ունեցել Ֆրունզիկ Մկրտչյանի հետ աշխատելու «Խո­շոր շահում» ֆիլմում։ Նա այն դերասանն էր, որից կարելի էր անվերջ սովորել։ Մի անգամ ինձ հարցրեց. 
«Ոզո՞ւմ ես Շերենցին նկարեմ»։ 
Եվ վերցրեց մի փոքրիկ գրքույկ, հետևի մաքուր էջում խուճուճ, գանգուր բաներ նկարեց։ Սևացրեց, սևացրեց, հաստ աչքեր ու քիթ դրեց, դարձավ Շերենցը։ Նա նկարչության բնագավառում էլ էր հանճարեղ։ Մե­ծամիտ մարդ չէր։ Ֆրունզիկ դերասանի մեծությունն էլ նրանում էր, որ հասարակ էր, ժողովրդինն էր։

Աշոտ Եդիգարյան

Печать