Աշխատանքային գործուղումից հետո վերադառնում էի Փարիզից:felix grigoryan
Օդանավի սալոնում հանդիպեցի Ֆրունզիկին: Թեև նրա հետ Երևանում հանդիպել էի ոչ շատ վաղուց, բայց այս անգամ նրա արտաքին տեսքը ցնցող տպավորություն թողեց ինձ վրա: Կարծես ավելի նիհարած էր, անտրամադիր, չափազանց հոգնած: Ուզեցի պարզել Փարիզում գտնվելու և իր այս վիճակի պատճառը: Նա շատ դժվարությամբ գլխի թեթև շարժումով ցույց տվեց շարքի առաջին աթոռին կծկված նստած մի երիտասարդի, որը ինչ-որ անորոշ հայացքով նայում էր իլյումինատորից դուրս: Թեև չէի ճանաչում, բայց անմիջապես կռահեցի, որդին էր, որի հիվադության մասին գիտեի: Ցածր, համարյա անլսելի շշուկով հավելեց.
- Բուժման էի բերել, ոչ մի հուսադրող բան չասացին, ես աստծուն ի՞նչ ըսեմ, ախր ես ի՞նչ էի էրել, որ ընձի ըսպես պատժեց:
Феликс Григорян, Вардкес АмбарцумянՁայնը բեկվեց, զգացի, որ հազիվ է զսպում արցունքները: Ուզեցի հուսադրել, որ Փարիզը դեռևս չափանիշ չէ, որ... Հասկացրեց, որ լսել չի ուզում, իրեն բնորոշ ձևով թափ ավեց ձեռքը և գնաց նստեց աղայի մոտ: Ականատես էի կենդանի ողբերգությանը: Մինչև Երևան  այլես ոչ մի խոսք չփոխանակվեցինք: Երեանի օդանավակայանում գրկախառնվելով հրաժեշտ տվեցինք իրար, խոստացավ, որ շուտով կլինի Լենինականում:
Հիրավի, շատ շուտով Գյումրիի դրամատիկական թատրոնի բեմահարթակից ըմբոշխնեցի հանճարեղ արտիստի կարապի երգը դարձած «Հացագործի կինը» բեմադրությունը: Ցավոք, ներկայացումից հետո չկայացավ ավանդույթ դարձած մեր հանդիպումը՝ բացված սեղանի շուրջ: Դարի դերասանը վատառողջ էր և հուսահատ:

Ֆելիքս Գրիգորյան


Печать