Մհեր Մկրտչյանի  այրին՝Թամար Հովհաննիսյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն  Արմեն Մարտիրոսյանը  և կինոքննադատ Զավեն Բոյաջյանն այսօր լրագրողներին են ներկայացրել Մհեր Մկրտչյանի մասին պատմող մի մեծ նախագծի մասին։ Հանրությանը կներկայացվեն մեծ դերասանին վերաբերող դեռևս չհրատարակված ավելի քան 250 լուսանկարներ, նրա մասին պատմող այրու անձնական հուշերը և Մհեր Մկրտչայի մասին դեռևս չներկայացված պատմություններ: Չհրատարակված լուսանկարներով առաջին գիրքը թերևս այս ամռանն արդեն պատրաստ կլինի և կներկայացվի հանրությանը: Երեք գրքերը հրատարակվելու են երեք լեզուներով, նկարահանվելու է նաեւ Մհեր Մկրտչյանի մասին վավերագրական նոր եւ ամբողջական ֆիլմ։

Երեք գիրք Մհեր Մկրտչյանի մասինՄհեր Մկրտչյանի մասին մեկ գիրք չէ, որ գրվել է: Շատերն են նրա մասին հուշեր ու աշխատություններ գրել, բայց ոչ բոլորն են դերասանին ներկայացրել ինչպես հարկն է: Կինոքննադատ Զավեն Բոյաջյանն ասում է, որ հատկապես դերասանի մահից հետո լույս տեսած գրքերը հաճախ չեն ներկայացրել մեծ արվեստագետին այնպիսին, ինչպիսին նա  իրականում էր: Դա է պատճառը, որ հանճարեղ դերասան Մհեր Մկրտչյանի մասին լույս կտեսնի չհրապարակված լուսանկարներով, նրա մասին պատմող հուշերով և դեռևս հանրությանն անհայտ պատմություններով երեք գիրք։ 
Առաջին գիրքը ֆոտոալբոմ է լինելու, որում ընդգրկված են լինելու Մհեր Մկրտչյանի շուրջ 300 լուսանկարներ, որոնք երբևէ չեն հրապարակվել որևէ տեղ և նրա այրու`Թամար Հովհաննիսյանի արխիվից են: Երկրորդ գիրքում ներկայացվելու են Թամար Հովհաննիսյանի հուշերը ամուսնու և մեծանուն դերասանի մասին: Երրորդ գիրքը Մհեր Մկրտչյանին կներկայացնի որպես արտիստի: Գրքերը կհրատարակվեն «Անտարես» հրատարակչության տնօրեն  Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ Մհեր Մկրտչյանի մասին գիրքը պետք է դառնա աուդիովիզուալ մշակույթի արդյունք։

Սոնա Հակոբյան / 
«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/2014/03/24/%D5%A5%D6%80%D5%A5%D6%84-%D5%A3%D5%AB%D6%80%D6%84-%D5%B4%D5%B0%D5%A5%D6%80-%D5%B4%D5%AF%D6%80%D5%BF%D5%B9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6/

 

 

 

Печать

Мы в ОДНОКЛАССНИКАХ

Мы на ФЕЙСБУКЕ