ՄԿՐՏՉՅԱՆԱԿԱՆ ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆ ԿԻՆՈՆ ՈՐԲԱՑԱՎ

Պատանեկության տարիների իմ պայծառ հիշողության մեջ մինչ օրս անջնջելի են մնացել մեր արվեստի ու գրականության մեծանուն գործիչների հետ հանդիպումները: Հիմա, տարիների հեռվից զգում եմ, որ նրանց հետ շփումներն էին, որ ժամանակի ընթացքում ինձ դարձրեցին մոլեռանդ արվեստասեր, իսկ նրանք ինձ համար դարձան պաշտամունքներ: 
…Նախորդ դարի 70-ականների սկզբին Կիրովականի Հ. Աբելյանի անունը կրող պետական դրամատիկական թատրոն հաճախ էր հյուրախաղերի գալիս համաժողովրդական սեր ու հարգանք վայելող Մհեր Մկրտչյանը: Աբելյանցիների հետ Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար» կատակերգության մեջ նա էր մարմնավորում գլխավոր դերը: Յուրաքանչյուր ներկայացում սկսվում եւ ավարտվում էր բուռն օվացիաներով ու բրավոներով: Այդ ներկայացումները կիրովականցիների, մանավանդ մեզ՝ դրամատիկական ստուդիայի ուսանողներիս համար, վերածվում էին ցանկալի տոնի: Ես էլ, ոգեւորված, լուսանկարում էի ներկայացումների բազմաթիվ տեսարաններ, մեծ դժվարություններով երեւակում դրանք ու բաժանում ներկայացման մասնակիցներին: Եվ, իհարկե, նաեւ իմ կուռքին՝ Մհեր Մկրտչյանին: 1988 թ. Սպիտակի կործանարար երկրաշարժից փրկված մի քանի մասունքների հետ գտնվեցին նաեւ այդ լուսանկարներից շատերը.. Այն տարիներին էր, որ ծանոթացա նաեւ Մհեր Մկրտչյանի եղբոր՝ Ալբերտ Մկրտչյանի հետ: Անկեղծ ասած, ինձ համար պարծանք էր անձնապես ծանոթ լինել հսկա տաղանդի տեր երկու մեծանուն եղբայրներին, ովքեր հայ եւ ռուսական թատերական ու կինոարվեստը լցրեցին հյութեղ, անսահման հետաքրքիր ու անզուգական եւ, ինչո՞ւ չէ, նաեւ՝ դասական կատարումներով: Լցրեցին լեփ-լեցուն, անմնացորդ տալով սրտերի ու հոգիների մեջ ամբարված իրենց ի վերուստ տրված տաղանդաշատ արվեստի պայծառ ու բազմափայլ երանգները…
Երկու եղբայրներ… Նրանք, ովքեր «կռել են» հայ թատերական ու կինոարվեստի «կարծր մետաղներն» ու այն հասցրել վսեմ բարձունքների: Երկու եղբայրներ… Մեկը մյուսից բնատուր ինքնիշխան, մեկը մյուսից տաղանդավոր ու ինքնատիպ եւ, միասին՝ հանճարեղության դռները թակող… Մեկը դաժանորեն դժբախտ, մյուսն այդ դժբախտության ամենօրյա ականատեսն ու դրանց մասնիկները կրողը, անարցունք արտասվողը… 
Եթե Մհերի հոգու ոլորաններում եղած տխրությունն ու ուրախությունը մեծ մասամբ իրենց արտահայտությունն էին գտնում նրա զարմանալիորեն գրավիչ դեմքին, ապա Ալբերտի մոտ կարծես ամեն ինչ խաղաղ էր ու հանդարտ: Սակայն նրա ծով մտքի մարգարիտները հատակում էին, խորը հատակում, որոնց որոնել ու գտնել էր պետք: Իսկ որոնել ու գտնել փոքրաթիվ մարդկանց կարող էր հաջողվել, այն էլ՝ ոչ ամբողջությամբ: Ալբերտ Մկրտչյանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ նրան հանձնեցի Մհերի, մոտավորապես քառասուն տարիների վաղեմություն ունեցող, երկրաշարժից փրկված «կիրովականյան լուսանկարների» մի փաթեթ: Շա՜տ զարմացավ: Լուռ նայում էր: Մեկ լուսանկարներին, մեկ՝ ինձ: Ես էլ, ինչպես ասում են՝ քար կտրած իրեն էի նայում: Ո՞վ գիտի, նրա տաղանդաշատ աշխարհով ինչպիսի՞ փոթորիկներ եկան ու անցան… Նման պահերին, միշտ խորիմաստ ու մտազբաղ հայացքում ես նկատում էի նրա անզուսպ մղումը դեպի «անծայրածիր հեռուները»… Ըստ իս, աշխարհայինից երկնայինին հասու դառնալու տենչանքն էր, որ ծնվել ու ապրում էր Ալբերտ Մկրտչյանի հոգու էպիկենտրոնում եւ ուղեկցում նրան ամեն վայրկյան, ամեն քայլափոխի: 
…Իսկ Ալբերտ Մկրտչյանին հանձնած այն լուսանկարները հիմա Մհեր Մկրտչյանի անվան թատրոնի թանգարանում կիրովականյան հյուրախաղերի լուռ վկաներն են… Մի հանդիպման ժամանակ էլ Ա. Մկրտչյանին խնդրեցի կարդալ ցեղասպանության թեմայով գրված «Քուրդ Հասոյի շունը» պատմվածքս: Կարդաց առանց վարանելու: Կարդաց ու հավանեց: 
- Մինչ օրս ցեղասպանության մասին գրված գործերից տարբերվում է իր նոր ասելիքով, շան ու թորքի նուրբ համադրությամբ: Հիանալի է նկարագրված գործողությունների ընթացքը: Կինոսցենարի համար հետաքրքիր նյութ է: Քիչ ծախսատար ֆիլմ նկարելու համար էլ՝ շատ հարմար,- պատմվածքս գրասեղանի դարակի մեջ տեղավորելով՝ ասաց նա: Թող մեղադրվեմ իմ անհամեստության համար, բայց այս գնահատականը կարծես ինձ յոթերորդ երկինք բարձրացրեց: 
Հիմա, երբ չկա մեծ արվեստագետն ու հսկա տաղանդի տեր կինոբեմադրիչը, սիրտս ցավով ու ափսոսանքով է պատում, որ պատմվածքիս մասին արդեն իսկ ունեցած մտահղացումները տարավ իր հետ դեպի «վերին ոլորտները»… 
…Մկրտչյան եղբայրների առասպելը հայկական արվեստի այն մնայուն արժեքներից է, որը գալիք սերունդներին հաղորդելու է մեր դասական մշակույթի անփոխարինելի մասունքների ավետաբեր փոթորկումները՝ իրենց խորիմաստ ու թախծոտ, երբեմն շարականների նմանվող խնկարկումներով: Մի՞թե այդպիսին չեն «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Ուրախ ավտոբուսը» եւ այլ ֆիլմեր, որոնք հավերժորեն կպահպանեն իրենց թարմությունն ու պահանջվածությունը, իսկ երիտասարդ արվեստագետներին կծառայեն որպես «հաց հանապազօրյա»… 
aravot logo
ՍՊԱՐՏԱԿ ՄԱԹՈՍՅԱՆ
ՀՀ ժուռնալիստների միության անդամ 
«Առավոտ» 06.04.2018 
http://www.aravot.am/2018/04/07/947512/?utm_source=dlvr.it&utm_medium=facebook 

Печать

logo sundukyanАктер Академического театра им. Сундукяна (г. Ереван). Несмотря на сложную и невеселую личную жизнь, Фрунзик Мкртчян остался в памяти зрителей как лучший комедийный актер советского кино. Печальные глаза, неповторимый баритон, обаятельный армянский акцент, реплики, произнесенные с невозмутимым выражением лица – все это делало его всенародным любимцем.

Печать

Մհեր Մկրտչյան«Ինչպես Պաղտասար աղբարն ազատվեցավ Անույշեն» պիեսի ստեղծման պատմությունը

Մհեր Մկրտչյան և Թամար ՀովհաննիսյանՄշակույթի նախարարությունում աշխատելու տարիներին երբեմն գնում էի Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի կուլիսներ, տեսնելու, թե նշանավոր դերասաններն ինչպես են իրենց տեսարաններն ավարտելուց հետո բեմից դուրս գալիս: Նայում էի և գրեթե միշտ շատ զարմանալի ու անսպասելի վիճակների էի հանդիպում: Դերասաններից մի քանիսը բեմից դուրս գալուց հետո անմիջապես «սառչում» էին, զբաղվում իրենց առօրյա հոգսերով և հանգիստ սպասում հաջորդ մուտքին: Որոշ դերասաններ մի քանի վայրկյան անշարժ կանգնում էին, որ սթափվեն, հետո մտածեն, թե ինչ են անելու: Կային այնպիսիները, որ բեմում աղմկալի տեսարան խաղալուց և արագ դուրս նետվելուց հետո, կուլիսներում հանգիստ կանգնում էին, ժպտալով իրենց շուրջը նայում և քթի տակ մեղմ երգելով՝ գնում իրենց բանին: Երբ մոտենում էր նորից բեմ մտնելու պահը, արագ գալիս էին կուլիսներ, մի ակնթարթում դառնում պիեսի կերպարը և անհամբեր սպասում: Հոգեբանորեն, արտաքինով, առոգանությամբ, հայացքով և նույնիսկ շնչառությամբ նրանց մի ակնթարթում վերափոխվելու այդ բարձրարվեստ կարողությունը, որը հանդիսատեսը երբեք չի կարող տեսնել, ինձ միշտ հիացնում էր:
Բայց այն, ինչ անում էր Մհեր Մկրտչյանը Պաղտասարի դերում, երբ բեմից դուրս էր գալիս կամ բեմ մտնում, անհավատալի էր:


1974 թվականի մի օր դարձյալ թատրոնի կուլիսներում էի: «Պաղտասար աղբար» ներկայացումն էր, և Մհեր Մկրտչյան-Պաղտասարն իր սարսափելի կնոջ՝ Անույշի հետ կռվի տեսարանն էր խաղում: Մհերը վրդովված էր, հուսահատ, Անույշը՝ ուրախ, հանգիստ, իսկ դահլիճում փոթորկալի ծիծաղ էր:
Կնոջ հետ կռվից հետո Մհեր-Պաղտասարը խուճապով ու քրտնած բեմից դուրս եկավ, շփոթված փնչացրեց, նայեց կուլիսներում կանգնածներին և ոչ մեկին չդիմելով, կիսաձայն ու հուսահատ ասաց.
– Այս անհավատարիմ կնիկեն ես չպիտի՞ ազատվիմ…
Հետո գնաց հեռու, նորից վերադարձավ, նայեց բեմ և, հավանաբար Անույշին տեսնելով նորից ձեռքերը հուսահատ վեր բարձրացրեց, թափահարեց ու նորից հեռացավ, որ էլի մի քանի անգամ գա ու գնա, մինչև նորից բեմ մտնի:
Դահլիճից մի քանի անգամ ներկայացումը նայել էի, բայց կուլիսներից՝ դեռ ոչ, և այդ օրը Մհերի բուռն ապրումները նաև կուլիսներում տեսնելուց հետո զարմացած կանգնել էի:
Մհեր Մկրտչյան-Պաղտասարի մեկ-երկու ելումուտ տեսնելուց հետո թատրոնից դուրս եկա և գնացի տուն, մտածելով, որ Մհեր Մկրտչյանը մինչև թատրոն գալն ինչ-որ բանից դժգոհ է եղել, հուզվել է, այժմ էլ դերի հոգեվիճակից ավելի վրդովվելով չի կարողանում կուլիսներում մեկ-երկու րոպե «սառչել», հանգստանալ:
Հաջորդ ներկայացմանը դարձյալ կուլիսներում էի և ավելի երկար մնացի: Այդ օրն էլ մի քանի անգամ տեսա բեմից դուրս եկող ու բեմ մտնող Մհեր Մկրտչյանին, միայն թե, նախորդ ներկայացմանը կուլիսներ դուրս գալուց հետո արտասանած խոսքին, այդ օրը երկու բառ էր ավելացրել, չնայած, հնարավոր է, որ այդ բառերը նախորդ ներկայացման օրն էլ ասել էր, իսկ ես չէի լսել: Այդ օրը նա ասաց.
– Տեր Աստված, այս անհավատարիմ կնիկեն ես չպիտի՞ ազատվիմ…
Եվ էլի գնաց բեմի խորքը. նույն հուսահատ շարժումներն էին, նույն ծանր փնչոցը, ճակատին փայլող քրտինքի նույն կաթիլները, և, իհարկե, նույն սարսափահար աչքերը:
Ուրեմն՝ նախորդ ներկայացման օրը, Մհերին դրսում ոչինչ էլ չէր պատահել, և Մհեր Մկրտչյան-դերասանը, ինչպես միշտ, եղել էր իր տարերքի մեջ:
Իսկ դահլիճում դարձյալ ծիծաղը չէր լռում:
Երբ Մհեր-Պաղտասարը հուզված եկավ, կանգնեց կուլիսներում, որ ժամանակին բեմ մտնի, հանկարծ տեսավ ինձ ու «Պաղտասարի» վրդովմունքով ասաց՝ «Մտածե, էլի» ու թափով ներս գնաց: Ես միայն ժպտալով նայեցի նրա հետևից ու քիչ անց թատրոնից դուրս եկա:
Ճանապարհին հանկարծ հիշեցի Մհերի ասած «Մտածե, էլի»-ն ու կանգ առա: Ես ծանոթ էի Մհերի կարճ՝ 4-րդ կամ 5-րդ նախադասություններով խոսելուն և սկսեցի մտածել ասածի մասին: Մտածեցի, բայց այն, ինչ կարողացա հասկանալ նրա ասածից, այնքան զարմանալի ու անհավանական թվաց ինձ, որ ծիծաղեցի և փորձեցի մոռանալ:
Մի տարի անց նրան հանդիպեցի թատրոնի միջանցքում: Դեռ չմոտեցած, ասաց. «Ես լուրջ էի ասում, մտածիր»: Իսկույն հասկացա, որ ճիշտ եմ ընկալել նրա միտքը: Երկու տարի անց էլ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնի մուտքի մոտ նորից հանդիպեցի: Արդեն մի քիչ նեղացած ասաց՝ «Բայց ինչի՞ չի կարելի, թող Պաղտասարի ուզածով պիես էլ լինի» ու անցավ:
Ես համաձայն էի նրա հետ: Իրոք, ինչո՞ւ չի կարելի, ասողն էլ սովորական մեկը չէ, որի ասածը կարելի է ականջի հետևը գցել: Նշանավոր արտիստն ուզում է ուրիշ Պաղտասար էլ խաղալ, ինչո՞ւ չխաղա: Ինչո՞ւ Պաղտասարը հետագայում, հանգամանքների բերումով, չէր կարող վերափոխվել և ազատվել Անույշից: Իհարկե, կարող էր: Երբ միտքս ավարտեցի, իսկույն հասկացա, որ թեկուզ մտքիս մեջ, բայց արդեն Մհերին` այդ շատ սիրելի, շատ նշանավոր դերասանին ու բարի մարդուն խոստացա, որ նրա «հանձնարարությունը» կկատարեմ:
Կամաց-կամաց աշխատանքը սկսեցի: Չէի շտապում, Մհերին էլ հանդիպելիս ոչինչ չէի ասում, միայն ժպտալով նայում էի, գլխով «այո» ասում, նա էլ վստահ, որ իր ուզածը լինելու է, բութ մատը վեր էր բարձրացնում, իբր՝ «ամեն ինչ լավ է լինելու, շարունակիր», և ժպտալով անցնում էր:
Սակայն կատարվեց անսպասելին՝ մահացավ Մհեր Մկրտչյանը: Ինչպես բոլորը, ես էլ կարծում էի, որ նշանավոր մարդիկ հավերժական են, շտապելու կարիքը չկա և մի օր կավարտեմ այն՝ ինչը խոստացել եմ…
Կատարվածից հուսահատ՝ աշխատանքը դադարեցրի:
Էլի տարիներ անցան և, վերջապես, կուլիսներում կանգնած 1974 թվականի անմոռանալի այն երեկոյից 30 տարի անց՝ 2004 թվականին ավարտեցի պիեսը և Պաղտասարին ազատեցի Անույշից: Պիեսը դարակում մնաց տասը տարի:
Այս տարի՝ 2015-ին լրանում է Մհեր Մկրտչյանի ծննդյան 85-ամյակը: Այդ նշանավոր տարելիցի առիթով որոշեցի նրա հիշատակին նվիրել ոչ թե այս պիեսը, այլ՝ տպագրության պատրաստ իմ «Թակարդներ երիտասարդ զույգի համար» կատակերգությունների ժողովածուն, որտեղ ավելացրի այս պիեսը ևս: Հուսով եմ, որ գիրքը կտպագրվի այս տարի:

grakan-tert-logoԳևորգ ՍԱՐԳՍՅԱՆ
ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ
http://www.grakantert.am/%D5%B4%D5%B0%D5%A5%D6%80-%D5%B4%D5%AF%D6%80%D5%BF%D5%B9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%BB%D5%B8%D5%BE-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%BA%D5%A1/

Печать

logo_Mher Mguertchian theater group«Մհեր Մկրտչեան» թատերախումբը հիմնուած է մայիս 2013-ին` Պէյրութի մէջ, եւ բեմադրուած կատակերգութիւնը խումբին առաջին ներկայացումն է: Թատերախումբին նպատակն է ստեղծել թատերական լիարժէք եւ արդիական ներկայացումներ, կապ հաստատել սփիւռքահայ, հայրենական, արաբական եւ օտար թատերախումբերու, ինչպէս նաեւ թատրոնի գործիչներու հետ:

Mher Mguertchian Theater Group

Печать

Կապանի Ալ.Շիրվանզադեի անվ.պետական դրամատիկական ԹատրոնԿապանի Ալ.Շիրվանզադեի անվ.պետական դրամատիկական Թատրոնի բեմում և տարածաշրջանի գյուղերում թատրոնի արտիստնների խաղընկերությամբ, Հակոբ Պարոնյանի «Պախտասար Ախպար» ներկայացումով հանդես է եկել մեծանուն արտիստ Մհեր Մկրտչյանը:
Պահպանվել են ֆոտոնկարներ և այս հազվագյուտ ազդագիրը:

 


Մհեր Մկրտչյանը Կապանի թատրոնի բեմում:


 

Free Joomla Lightbox Gallery

Печать

Мы в ОДНОКЛАССНИКАХ

Мы в КОНТАКТЕ

Մարդ էլ կա, մարդ էլ.

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՒԱԿ - ՄԱՐԴ ԷԼ ԿԱ, ՄԱՐԴ Է
посмотреть видео

Качество сайта согласно www.cys.ru

качество сайта frunzik.com

Мы на ФЕЙСБУКЕ