ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԲնությունը ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ օժտել է ծիծաղ պարգևլու նախանձելի շնորհով: Նրա արվեստի հմայքը անսպառ հումորն է՝ անկեղծ ու վարակիչ: Եթե մտովի վերհիշենք թատրոնում և կինոյում անձնավորված նրա բոլոր հերոսներին, որոնք հիմնականում կատակերգական են, հավանաբար, նրանց պարգևած ծիծաղը կհնչի փոթորկի ուժգնութամբ...
Ո՞րն Է այս արվեստի ստեղծագործական արարումի ուժը, հանդիսատեսից այդքան հեշտորեն ծիծաղ «կորզելու» գաղտնիքը: Ամենից սռաջ կյանքի ծիծաղելին բնական ու անսեթևեթ խաղով, կերպավորման անճիգ ձիրքով մատուցելու վարպետությունը: Նրա հումորը դերասանական տեխնիկայի խաղ չէ, այլ իրական կյանքի զգացողությամբ ծնված անմիջական զրույց, որն առատորեն հորդում է դահլիճ: Եվ հանդիսականը վստահ, որ չի խաբվում, լիաթոք արձագանքում է դերասանի ամեն մի ռեպլիկին, աշխուժանում նրա յուրաքանչյուր շարժումից:
Կատակերգակ արտիստն իր համար անսովոր դրամայի և ողբերգության ժանրերում հրաշալի է ներկայացրել իր հերոսներին, ողբերգական և քնարական նուրբ շունչ հաղորդելով:
1959-ին ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրեց նկարահանվելու «01-99» կարճամետրաժում: Գրեթե անեկդոտային կառուցվածք ունեցող այս ֆիլմում արտիստն ստեղծեց հիրավի կինեմատոգրաֆիական հյութեղ մի կերպար: Այո, Գարսևանը մեծ էկրան տանող ճանապարհի առաջին լուրջ փորձությունն էր: Հետագայում ևս նա «Տերն ու ծառան», «Լուսանկար», «Հուշարձան» և այլ կարճամետրաժներում ստեղծեց հավաստի, մի դեպքում զուտ կատակերգական-գրոտեսկային, մեկ այլ դեպքում՝ տրագիկոմիկական կերպարներ:
ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆՍակայն Մհեր Մկրտչյանի կինեմատոգրաֆիկական առաջին լուրջ քայլերը կապված են Հայկինոյի ինքնատիպ ռեժիսորներից մեկի՝ վաղամեռիկ Հենրիկ Մալյանի անվան հետ: Բարձր պրոֆեսիոնալիզմ, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողություն, էկրանի ճշմարիտ զգացողություն՝ հատկանիշներ, որոնք հնարավորություն տվեցին նրան դասվելու հայրենական կինոյի ինքնատիպ անունների շարքում: Այդ ամենը հիանալի դրսևորվեց հիշյալ ռեժիսորի նկարահանած ժապավեններում. Արսենից {«Նվագախմբի տղաները», համահեղինակ'Հ. Մարգարյւսն) մինչև Գասպար («Եռանկյունին»), Իշխան («Մենք ենք, մեր սարերը»), Հովսեփ («Հայրիկ»), Ափրո («Նահապետը») և Գրիգոր աղա («Կտոր մը երկինք»): Կերպարներ, որոնց միավորում է մի շատ արժեքավոր հատկանիշ, բոլորն Էլ ստեղծված են ազգային վառ գույներով, հայ մարդուն բնորոշ նկարագիր, ճակատագիր ունեն: Նրանք նաև սրամիտ են, աշխատասեր, կենսուրախ, միաժամանակ թախծոտ ու երազող: Այս շղթայի բարձրակետը մեր կարծիքով, Գասպարն է՝ վիպական մի կերպար, որը շատ բանով է հիշեցնում մեր հեքիաթների հերոսների: Դերասանի ներկապնակն իր ամբողջ գունեղությամբ մեզ ներկայացավ եղբոր՝ Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերում ունեցած նրա մասնակցության շնորհիվ: Փաստորեն, սկսած իր կուրսային («Լուսանկարը») և դիպլոմային («Հուշարձան») աշխատանքներից, Ալբերտը չնչին բացառություններով իր բոլոր ֆիլմերի գլխավոր հերոսների դերում տեսել Է Մհեր Մկրտչյանին և չի սխալվել: Խոսքը և՝ «Բովտուն» (ըստ Մուշեղ Գալշոյանի վեպի), և՝ «Հին օրերի երգը», և՝ «Մեր մանկության տանգոն» հայտնի ֆիլմերի մասին Է, ուր դերասանի տրագիկոմիկական տաղանդը հորդում է իր ամբողջ շռայլությամբ: Հատկապես վերջին երկու աշխատանքները լայն արձագանք առաջացրին հանդիսատեսի շրջանում, երկուսն էլ միութենական կինոփառատոներում նշվեց պատվաբեր մրցանակներով, արժանացան ՀՀ պետական մրցանակի: Եվ, ինչ խոսք, որ դրանց հաջողությունը շատ բանով պայմանավորված Էր նաև Մհեր Մկրտչյանի պրոֆեսիոնալ ու ճշմարտապատում խաղով: Դրանցում և՝ հուշն է հարազատ քաղաքի, ծննդավայրի, և՝ կարոտը հարազատ մարդկանց նկատմամբ, դեմքեր, որ գալիս ու անցնում են մեր հայացքի առջևով, և մենք էլ նրանց պես ապրում ենք փոքր ու մեծ ուրախություններով, ավա՜ղ, նաև վշտերով ու զրկանքներով...

ՀԱԿՈԲ ՄԱՐՏՈՒՆԻ
"Էկրան"
N 7,1990, էջ 4 - 7։

Печать