Երբ Մկրտչյան—Եզովպոսը դուրս է գալիս բեմից, հանդի­սատեսը անհամբեր սպասում է, թե երբ պետք է աներեր քայլվածքով նորից բեմ մտնի ու կրկին փիլիսոփայի՝ խորն ու իմաստալից՝ հոգուդ մեջ հնչեցնե­լով թախծի գեղեցիկ նոտաներ: Նման նոտաներ Մհեր Մկըրտչյանր հանդիսատեսների հոգում հնչեցրեց, երբ հանդես եկավ Երևանի հեռուստատեսային ստուդիայի բեմադրած «Ֆիզիկոսները» ներկայացման մեջ: Ֆրիդրիխ Դյուրենմաթի հերոսը՝ ֆիզիկոս Մեբիուսը, խելագար է ձևանում, չի ցանկանամ գժանոցի պատերից դուրս գալ՝ վախենալով, որ քաղաքական խաբեբաները կօգտագործեն իր գյուտը՝ աշխարհով մեկ մահ սփռելու համար: Հիանալի է խաղում Մկրտչյանը այն տեսարանում, երբ Մեբիուսի կինն ու երեխաները գալիս են նրան հրաժեշտ տալու: Առաջին հայացքից խելագարի զառան­ցանք թվացող խոսքերը, որոնց մեջ դառն ճշմարտություն է թաքնված, նա արտասանում է՝ ստեղծելով ողբերգական-կոմիկական իրավիճակ. «Մեր նավերի մեջ մենք վաղուց արդեն մումիաներ ենք դարձել՝ չորացած ու ծածկված կեղտի հաստ շերտով»: Իսկ ինչպես է սարսա­փած ետ նետվում, երբ փոքր որ­դին ասում է, թե ինքը վճռել է հոր նման ֆիզիկոս դառնալ: Մկրտչյան—Մեբիուսը վախով աղերսում, թախանձում է որ­դուն, որ նա չանի այդ: Հետո ճչում և խելագարի նման ու դուրս վռնդում կնոջն ու երեխաներին. ընդհատում, չի ցանկանամ լսել որդու ջութակի նվագը: Այդ երաժշտությունը նրան հիշեցնում է աշխարհի, գեղեցիկի, երջանկության մասին, որոնցից ընդմիշտ զրկված է ինքը:
Զգալով, որ իրեն խնամող բուժքույրը՝ Մոնիկան հասկացել է, որ նա խելագար չէ, Մկրտչյան—Մեբիուսի աչքերում փայլում են արցունքի կաթիլները, նա մեծ տառապանքով է իր մեջ սպանում սիրո զգացումը:
Արտիստը սքանչելի է արտահայտում Մեբիուսի հոգու խռով­քը, երբ համոզում է մյուս երկու ֆիզիկոսին՝ մնալ հոգեբուժարանում, զոհել իրենց՝ հանուն մարդկության փրկության: Ինչպիսի՜ թախիծ, միևնույն ժամանակ բո­ղոք կա նրա ձայնի մեջ, երբ արտասանում է. «Մենք կմնա՞նք գժանոցում, թե՞ աշխարհը գժա­նոց կդառնա: Մե՞նք կջնջենք մեզ մարդկության հիշողության միջից, թե՞ մարդկաթյունը կջընջվի աշխարհի երեսից... Միայն գժանոցում դեռ կարող ենք ազատ լինել, միայն գժանոցում դեռ կարող ենք հանգիստ մտածել: Այնտեղ՝ ազատ աշխարհում, մեր գաղափարները ջախջախիչ ուժ են»:

«Սովետական Հայաստան»  ամսագիր

Печать

Фрунзик МкртчянРежиссер Грачья Ашугян
Постановка Мгера Мкртчяна
В ролях : Фрунзик Мкртчян, Тамар Оганесян, Ким Ерицян, Маис Карагезян, Степан Арутюнян,
Нижнее фото из личного архива режиссера телевидения Грачья Ашугяна


"Բաղդասար ախպար" հեռուստատեսային ներկայացման նկարահանման հրապարակ: Նկարում պատկերված են՝

"Багдасар Ахпар" Режиссер Грачья АшугянՎերևի շարք՝ (ձախից – աջ) ??? , դերասան Մայիս Կարագյոզյան
Մեջտեղում կանգնած են՝ դերասան Կիմ Երիցյան, միկրոֆոնայնի տեխնիկ Զինա Ալիխանյան, դերասանուհի Մայրանուշ Գրիգորյան,???,???,դերասան Մուրադ Ջանիբեկյան,???, դերասանուհի Սոֆիկ Սարգսյան,???, դերասան Ստեփան Հարությունյան, դերասան Խաչիկ Նազարեթյան, օպերատոր Սամվել Օհանյան,???,դերասան Աշոտ Ներսիսյան:
Մեջտեղի շարքում նստած են՝ ???,???, դերասան Մհեր Մկրտչյան, դերասանուհի Թամար Հովհաննիսյան, դիմահարդար Գրետա, հնչյունային ռեժիսոր Հովհաննես Գորոյան:
Նեքևի շարքում նստած են՝ ռեժիսորի ասիստենտ Թորգոմ Մովսիսյան, ռեժիսորի ասիստենտ Սերգեյ Սարգսյան, բեմադրող ռեժիսոր Հրաչյա Աշուղյան, դերասան ՄակիչՄխիթարյան, բեմադրող օպերատոր Ֆրունզե Մկրտչյան, օպերատոր Լեռնիկ …:

«Բաղդասար ախպար» | Մհեր Մկրտչյան


Фрунзик Мкртчян в телевизионном спектакле "БАГДАСАР АХПАР"
 

 

Free Joomla Lightbox Gallery

Печать

В сожалению в то времена Армянское телевидение вело трансляции телеспектаклей в черно-белом изображении и в прямом эфире и они не записывались. По этой причине почти все телеспектакли не сохранились.


 

Free Joomla Lightbox Gallery

Печать

Качество сайта согласно www.cys.ru

качество сайта frunzik.com

Мы на Контакте

Мы на ФЕЙСБУКЕ