Գոհար Գասպարյան«ԳՈՀԱՐ, ԴՈԻ ՀԱՆՃԱՐ ԵՍ»

20-րդ դարի հայ թատրոնի երևելիներից էր Մհեր Մկրտչյանը։
1960-ականներից սկսած երկար տարիներ ես ղեկավարել եմ նշանավոր արվեստագետների «Ագիտ բրիգադային» մի խումբ, որի տված համերգներում բառացրորեն փայլում  էր Մհեր Մկրտչյանը։
Բացառիկ արվեստագետ լինելուց բացի նա հայտնի էր նաև «ֆրունգիկյան» բացառիկ հումորով, որից առատորեն օգտվում էին նրա մտերիմ­ներն ու բարեկամները։
Գլինկայի անվան վոկալիստների միջագգային մրցույթն անցկացվում էր Երևանում։ ժամա­նել էին աշխարհի բազմաթիվ երկրների անվանի վոկալիստներ։ Ստեղծվել էր պատկառազդու հանձնաժողով։
Այդ օրերին օպերային թատրոնում հայտարարված էր Գոհար Գասպարյանի մենահամերգը։ Երգչուհին արտասահմանյան շրջագայություններից հետո ներկայացնելու էր իր երգացանկի ընտրանին։ Իտալիան հայ երգչուհու ձայնը համեմատել էր Ստրադիվարիի ջութակի հետ, թերթերը հեղեղված էին հիացական հոդվածներով։ Բնականաբար, հռչակավոր երգչուհուն իր հայրենիքում լսելու ցանկությունը օպերային թատրոն էր բերել մրցույթի գրեթե բոլոր մասնակիցներին։
Դահլիճում էին նաե Զարուհի Դոլուխանյանը, Պավել Լիսիցյանը, Նար Հովհաննիսյանը, Գոհար Գալաչյանը, Իրինա Արխիպովան, Մարիա Բիեշուն, Թամարա Չաբանը և այլ անվանի երգիչներ։
Ինչպես միշտ, այս համերգն էլ «գասպարյանական» էր, ծրագիրն էլ՝ «գոհարեղեն»։ Համերգից հետո Գոհարը դեռ չէր հասցրել իր հարդասենյակը իջնել, երբ համերգի տպավորությունից ցնցված բազմությունը լցվեց ետնաբեմ։ Գովասանքի տարափ էր։ Ամեն կողմից բղավում էին «Կեցցե՚ս, Գոհար», «Բրավո, Գասպարյան», «Անզուգական է», «Աներևակայելի...»։ Գոհարը շրջապատված էր երկրպագուներով՝ շիկնած ու երջանիկ։
Բագմությունը ճեղքելով, թևերը լայն բացած՝ Գոհարին մոտեցավ Մհերը, որը մինչ այդ հրճվալից դիտում էր տեսարանը։ Նա ծունկի իջավ, համ­բուրեց երգչուհու զգեստի քղանցքը և գլխին զգա­լով ձեռքի հպումը՝ այն առավ իր ափի մեջ ու ջերմ համբուրեց...
Հայ արտիստի ասպետական կեցվածքը հուզեց Իրինա Արխիպովային, և նա ավելի բարձր կրկնեց.
—  Գոհար Միխայլովնա, Դուք շատ մեծ երգ­չուհի եք, Դուք տաղա՜նդ եք, տաղա՜նդ...
Լսելով այս՝ Մհերը հանդարտ բարձրացավ տեղից, դեմքին ցոլաց «ֆրունգիկյան» բացառիկ ժպիտը, աչքերից սրբեց արցունքը և նայելով Ար­խիպովային՝ ասաց.
—  Գոհար ջան, անուշիկ ջան, դու նրան մի հավատա։ ճիշտ չի ասում ... տաղանդավո՜ր է, տաղա՛նդ է։ Ի՞նչ տաղանդավոր, տաղանդավորն ինքն է, դու հանճա՜ր ես...
Ասաց ու բոլորի ծափահարությունների տակ հեռացավ իբրև Սիրանո դե Բերժերակ։
Գոհարը շրջված նայում էր հեռացող դերասա­նին, ապա դառնալով հյուրերին՝ իր անուշ ռուսերենով ու ընդգծված հպարտությամբ ասաց. «Он великий актер»:

Սերգեյ Առաքելյան, Արվեստագետ
ՔՐԻՍՏԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԻ  «ԼԵԳԵՆԴ ԴԱՐՁԱԾ ԱՐՏԻՍՏԸ: Հուշեր Մհեր Մկրտչյանի մասին:» գրքից

Печать

․․․Երևանի փողոցներից մեկում հանդիպում են հայ երկու Մեծերը՝ Հովհ. Շիրազն ու Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանը։ Վերջինս դիմելով Շիրազին, հարցնում է․
- Շիրա՛զ, կսեն Դանթեականը (հայոց դանթեականը) դուն էս գրել, հա՞։ Ըդիկ ճիշտ է՞։
- Հա, Ֆրունզ ջան, ես եմ գրել։
- Չե՛մ հավատա, Շիրազ։ Դժվար դու գրած էղնիս, սուտ կխոսիս։ Չե՛մ հավատա։
- Այ տղա քեզի ի՞նչ էղավ, կսեմ ես եմ գրել։
- Չէ՛, չէ, խաբեսգը Շիրա՛զ, ըդիկ գրողը հմի խելռած բդի էղնիր։ Չէ՛, դու չես գրել, դու հլը չես խելռել…

Արա Նախշքարյանի էջից

Печать

Вардкес АмбарцумянԵրևան էինք գնում «Սատուրյան» (Ռաբոչի) գնացքով, որի երթևեկելը մեզ համար անվճար էր: Կառամատույցում կանգնսւծ' սպասում էինք գնացքի շսւրժվելուն, մեզ մոտեցավ մի տիկին, որին | էս ճանաչում էի: Գյումրեցիք նրան կոչում էին «ճռճռան Խանութի Վարդուշ»: Ինքը Ֆրունզիկ Մկրտչյանի զոնքաչն էր, դիմեց հետևյալ բառերով
«Տղա' ջան. Երևա՞ն կերթաս, էս մի յաշիկը աար Երեան, Ֆրունզը գուքա կդիմավորէ»:                  
Մենք սիրով համաձայնվեցինք ու արկղը դրեցինք վագոն, «ըսեց մէ հադմ էլ կա աղա ջան», մենք համաձայնվեցինք նորից, միաժամանակ հպարտ էինք, որ մեզ պետք է դիմավորի Ֆրունզիկ Մկրտչյանը: Երբ գնացքը շարժվեց, մենք տուփերի վրա նկաաեցինք, որ գրած էր հասցե և հեռախոսի համար, իրար երեսի նայեցինք և ծիծաղեցինք. թե ո՞ր Ֆրունզը պեաք է մեզ դիմավորի: Զգացինք, որ քաշվել ենք, որովհետև գնացքով գնում էինք անտոմս, փող չունենալու պատճառով, սակայն տաքսով պեաք է աանեինք Ֆրունզենց տուն: Տարանք արկղները տեղ հասցրեցինք, երբ, ղռան զանգը տվեցի դուռը բացեց հենց ինքը Ֆրունզը, շշմած երեսներիս նայեց, հետո տեսավ արկղները պինդ թելով կապված', հարցրեց, «Տղերք ջան, խաշի թաթարուքն է՞, գոնքաչ մաման է՞ ղրկե, պատասխանեցինք, թե այո: Դրեցինք միջանցքը, Ֆրունզը շնորհակալություն հայտնեց: Եկանք «Արմենիա» հյուրանոցի ղուռը, ժամադրություն ունեինք: Մտանք հյուրանոցի նախասրահը, ոչ ծանոթ ունեինք, ոչ էլ համար տվող, ադմինիստրատրն էլ Գագոն էր, որը մինչե օրս էլ աշխատում է: Հանկարծ նկատեցինք Ֆրունզին կանգնած Խորհրդային Սիության կինոաստղերի հետ: Ընկերներով որոշեցինք, քանի որ տան դռան զանգը ես եմ սւվել, ուրեմն ես էլ պետք է մոտենամ հյուրանոցի հարցով Ֆրունգին խնդրելու: Մոտեցա, դիմեցի.
- Ընկեր Մկրտչյան, էսքանին տեղավորեցիր, ըսա մէ համարմ էլ մեզի տան:
- Ը՞նչի, ես համար տվող եմ: Ես ինձ չկորցրեցի.
- Ը՞նչի, մենք խաշ բերող էինք, նայեց մեզի ու ասաց.
- Տղեք ջան, էտ դո՞ւք էիք խաշ բերողները, ըսի, չի՞ էրէվա:
Ֆրունզի պատասխանը եղավ.
- Գագո, տղոնցը համար տուր, և մենք տեդավորվեցինք:
Եվ ըսպես, տեսա՞ք խաշի թաթարուքը, որտեղ մեզի պետք եկավ:

Վարդգես Համբարձումյան «Թոթոլ»
Կոշիկի ֆաբրիկայի տնօրէն

Печать

Սամվել ԲեգլարյանՀուլիսի՝ 4-ը ԽՍՀՄ  ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդյան օրն է : Մեծ արտիստը այսօր կդառնար 86 տարեկան:
Այս առիթով Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանը ֆեյսբուքի իր հանրագրում գրառել է.
«Առավոտյան ասացի, որ այլևս ոչինչ չեմ գրելու և խնդրեցի կարդալ «Մի նեղենա» վերհուշս , բայց մտածեցի ու հասկացա, որ մեծերի մասին ամեն ինչ, ամենաաննշան մանրուքն անգամ պետք է դառնա հանրության, ժողովրդի իմացությունը … Ես Ֆրունզին ճանաչելու, նրա հետ շփվելու երջանիկ պահեր եմ ունեցել, ահա ԴՐԱՆՑԻՑ ՄԵԿԸ

….  Մի տեղ նստած տնից բերած հոնի արաղ էինք խմում: Քիչ հեռվում երևաց Շերենցը: Արտիստը (ինքը սիրում էր,երբ իրեն այսպես էին կոչում ) դիմեց ինձ . 
– Ազատը հոնի արաղ գը սիրե … Դու Շերենցին սիրե՞ս գը … 
– Ինչու չէ, վարպետ, լավ դերասան է … 
– Ինքն էդ կարծիքին չէ, բայց թող գա, արաղ խմե, ինքն արաղ շատ կսիրե: 
Ասաց ու ձեռքով արեց մոտեցող ընկերոջը: Շերենցը հասկացրեց, որ կգա, բայց թեքվեց մի կողմ և ուշացավ : 
Շարունակեցինք արաղ խմել ու զրուցել և, այ քեզ հրաշք, այն, ինչ միշտ ցանկանում էի իմանալ, բայց չէի համարձակվում հարցնել … 
– Իմ խաղցած ոչ մի դերն էլ չեմ սիրե … Գիդե՞ս ինչ գուզիմ խաղա … 
– Չգիտեմ վարպետ … 
– Ինչի չեմ համապատասխանի, հա՞, քիթս մեձ է, հա՞… 
Քեֆը տեղն էր արդեն, և ցանկացա մեղմել. 
– Ո՞վ է բան ասում, Մուշեղիչ, կխաղաք, քիթն ի՞նչ կապ ունի: 
– ԷԷԷԷ, դու ի՞նչ գիտես՝ ես ի՞նչ գուզիմ խաղա, հիմ էլ ասես գը, թե կրնաս խաղա … 
Ֆրունզիկը կարդում է ՀամլետՊարզապես լռեցի: Վարպետը հայացքը հեռուն գցեց. 
– Լռում ես, բոլորդ էլ լռում եք ու ոչ ոք չի ըսե՝ Ֆռունզ, ինչի՞ Համլետ չես խաղա … 
Անշուշտ նկատեց ակնհայտ զարմանքս. 
– Համլետը երբ գըսեր՝ « Լինե՞լ, թե՞ չլինել »՝ հարց չէր տալիս , այլ պատասխան գու տար հարցին … 
Ես ապշած իրեն էի նայում, իսկ նա . 
– Էս պատասխան տալը ոչ ոք չի խաղա, բայց ես պիտի խաղամ … 
Շերենցը մոտեցել, թփթփացրել մեջքներիս, նստել ու մի բաժակ էլ « շպրտել էր» արդեն , իսկ արտիստն արդեն իր տարերքի մեջ էր. 
– Էն մեկել սիրած դերս էլ, որ գուզիմ խաղամ՝ Դոն Քիշոթն է .. 
Ես Դոն Քիշոտ կխաղամ, Շերենցն էլ՝ Սանչո … Չի եղնի՞ Ազատ, կեղնի, չէ՞, կեղնի, բայց դեր տվող չկա … 
Հոնի արաղի «գրադուսը» բաաաաարձր, Ֆրունզի ու Ազատի քեֆն էլ համապատասխան … ասում են ու ծիծաղում, ծիծաղում են ու ասում: Շաաաատ բան խոսեցին , շատ բան ասացին, բայց սա երբեք չեմ մոռանում , երբ Վարպետը միանգամից լրջացավ, ձեռքը դրեց Շերենցի ուսին. 
– Ազատ, գիտե՞ս, որ «Դոն Քիշոթում » ուրիշ երկու ուժեղ, հզոր ու ղայդին կերպարները էլ կան …. Չիդե՞ս, հմի ըսեմ.. Հա, Քիշոթի ձին ու Սանչոյի ավանակը … 
Շերենցի ու իմ աչքերը ճակատներս թռան , իսկ նա. 
– Հա, գիդե՞ք ինչքան բեռ կտանին, էս աշխարհի ծաաաանր ու մեեեեծ, շատ ծանր գռուզը կտանին ու կդիմանան … 
Ազատն ասաց. 
– Սամո ջան, մի շիշ արաղ էլ հանի, աշխարհի ծանր գռուզը տանող ձիերի ու էշերի կենացը խմենք … 
Վերջին շիշ արաղը դրեցի սեղանին ….»:

logo_henaranՍամվել Բեգլարյանը ֆեյսբուքի էջից
04/07/2016
http://henaran.am/212931.html

Печать

Մհեր Մկրտչյանը և Արթուր ԷլբակյանըՎարպետը հեռացել էր Սունդուկյան թատրոնից: 
Որոշ ժամանակ անց ես էլ հեռացա ու որոնումների մեջ էի:
Օրերից մի օր ինձ համար անսպասելի զանգ ստացա: Զանգահարողը անվանի դերասան Լևոն Թուխիկյանն էր: Կարճ զրույցից հետո նա ասաց, որ հեռախոսը փոխանցում է Մհեր Մկրտչյանին: Ու իրոք լսափողի մեջ լսվեց ինձ այնքան ծանոթ ու հարազատ ձայն: Վարպետն էր: 
Իրեն հատուկ հումորով ասաց. 
- Լսի Արթուր, Թուխիկյանը աշխատանք ունի, իսկ ես ու դու` երկու պարապ մարդ: Արի, մի բան եմ մտածել: 
Նույն օրը հանդիպեցինք: Վարպետը ոգևորված պատմում էր, որ ուզում է իր թատրոնը ստեղծել: Մեծ ցանկություն ուներ բեմադրել «Ռևիզոր» և ինձ առաջարկեց Խլեստակով խաղալ: Ուրախությանս չափ չկար: Վարպետը խնդրեց սկզբնական շրջանում հատկապես մեր կոլեգաների շրջանում չխոսել ապագա բեմադրության մասին: 
«Ռևիզոր» -ի մասին քչերն էին տեղյակ: Այդ քչերի մեջ,ցավոք, կար մի մարդ, որ ծածուկ ջանք ու եռանդ չխնայեց, որպեսզի այդ բեմադրությունը չկայանա: 

Արթուր Էլբակյան
«Մեր մասին» գրքից:


Մհեր ՄկրտչյանՎարպետը նվիրեց ինձ այս լուսանկարը ու հարցրեց.
- Գիտե՞ս ինչ եմ բղավում իմ էս նկարում:
Ես մինչև ուզում էի մտաբերել ներկայացման այս հատվածը և հիշել նրա արտաբերած տեքստը, վարպետը շարունակեց.
-Կարդա: Նկարի ետևի մասում գրել եմ: Փորձիր չանես:
Իր հմայիչ ժպիտով ժպտաց ու հեռացավ:

Արթուր Էլբակյան

https://www.facebook.com/%D5%84%D5%A5%D6%80-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6-About-Us-%D0%9E-%D0%BD%D0%B0%D1%81-1686086298317649/?__mref=message_bubble


Печать

Мы в ОДНОКЛАССНИКАХ

Мы на ФЕЙСБУКЕ