Գոհար Գասպարյան«ԳՈՀԱՐ, ԴՈԻ ՀԱՆՃԱՐ ԵՍ»

20-րդ դարի հայ թատրոնի երևելիներից էր Մհեր Մկրտչյանը։
1960-ականներից սկսած երկար տարիներ ես ղեկավարել եմ նշանավոր արվեստագետների «Ագիտ բրիգադային» մի խումբ, որի տված համերգներում բառացրորեն փայլում  էր Մհեր Մկրտչյանը։
Բացառիկ արվեստագետ լինելուց բացի նա հայտնի էր նաև «ֆրունգիկյան» բացառիկ հումորով, որից առատորեն օգտվում էին նրա մտերիմ­ներն ու բարեկամները։
Գլինկայի անվան վոկալիստների միջագգային մրցույթն անցկացվում էր Երևանում։ ժամա­նել էին աշխարհի բազմաթիվ երկրների անվանի վոկալիստներ։ Ստեղծվել էր պատկառազդու հանձնաժողով։
Այդ օրերին օպերային թատրոնում հայտարարված էր Գոհար Գասպարյանի մենահամերգը։ Երգչուհին արտասահմանյան շրջագայություններից հետո ներկայացնելու էր իր երգացանկի ընտրանին։ Իտալիան հայ երգչուհու ձայնը համեմատել էր Ստրադիվարիի ջութակի հետ, թերթերը հեղեղված էին հիացական հոդվածներով։ Բնականաբար, հռչակավոր երգչուհուն իր հայրենիքում լսելու ցանկությունը օպերային թատրոն էր բերել մրցույթի գրեթե բոլոր մասնակիցներին։
Դահլիճում էին նաե Զարուհի Դոլուխանյանը, Պավել Լիսիցյանը, Նար Հովհաննիսյանը, Գոհար Գալաչյանը, Իրինա Արխիպովան, Մարիա Բիեշուն, Թամարա Չաբանը և այլ անվանի երգիչներ։
Ինչպես միշտ, այս համերգն էլ «գասպարյանական» էր, ծրագիրն էլ՝ «գոհարեղեն»։ Համերգից հետո Գոհարը դեռ չէր հասցրել իր հարդասենյակը իջնել, երբ համերգի տպավորությունից ցնցված բազմությունը լցվեց ետնաբեմ։ Գովասանքի տարափ էր։ Ամեն կողմից բղավում էին «Կեցցե՚ս, Գոհար», «Բրավո, Գասպարյան», «Անզուգական է», «Աներևակայելի...»։ Գոհարը շրջապատված էր երկրպագուներով՝ շիկնած ու երջանիկ։
Բագմությունը ճեղքելով, թևերը լայն բացած՝ Գոհարին մոտեցավ Մհերը, որը մինչ այդ հրճվալից դիտում էր տեսարանը։ Նա ծունկի իջավ, համ­բուրեց երգչուհու զգեստի քղանցքը և գլխին զգա­լով ձեռքի հպումը՝ այն առավ իր ափի մեջ ու ջերմ համբուրեց...
Հայ արտիստի ասպետական կեցվածքը հուզեց Իրինա Արխիպովային, և նա ավելի բարձր կրկնեց.
—  Գոհար Միխայլովնա, Դուք շատ մեծ երգ­չուհի եք, Դուք տաղա՜նդ եք, տաղա՜նդ...
Լսելով այս՝ Մհերը հանդարտ բարձրացավ տեղից, դեմքին ցոլաց «ֆրունգիկյան» բացառիկ ժպիտը, աչքերից սրբեց արցունքը և նայելով Ար­խիպովային՝ ասաց.
—  Գոհար ջան, անուշիկ ջան, դու նրան մի հավատա։ ճիշտ չի ասում ... տաղանդավո՜ր է, տաղա՛նդ է։ Ի՞նչ տաղանդավոր, տաղանդավորն ինքն է, դու հանճա՜ր ես...
Ասաց ու բոլորի ծափահարությունների տակ հեռացավ իբրև Սիրանո դե Բերժերակ։
Գոհարը շրջված նայում էր հեռացող դերասա­նին, ապա դառնալով հյուրերին՝ իր անուշ ռուսերենով ու ընդգծված հպարտությամբ ասաց. «Он великий актер»:

Սերգեյ Առաքելյան, Արվեստագետ
ՔՐԻՍՏԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԻ  «ԼԵԳԵՆԴ ԴԱՐՁԱԾ ԱՐՏԻՍՏԸ: Հուշեր Մհեր Մկրտչյանի մասին:» գրքից

Печать