Մարգո Ղուկասյան 1983 թվականն էր, հունվարի 13-ը։ Հայաստանի ժուոնալիստների տանը հյուր էր Մհեր Մկրտչյանը. պատմում էր Կանադա և ԱՍՆ կատարած ճամփորդության, իր ելույթների մասին։
«... Ամերիկա, Կանադա։ Շատ բան տեսա։ Գիտե՞ք, ես տեսնող եմ Սի բանի մեջ այնքան շատ բան եմ տեսնում որ... Տեսնում էի միլիոնատիրոջը, որը 24 ժամ հեռուստացույցով աղաչում էր` առեք իմ «Pepsi Cola-ն»։ Մեծապատիվ մուրացկան չէր, ո՞վ էր։
Այնտեղ ես երբեմն դաոնում էի հայ, այնպիսի՛ հայ, երբեմն հակաթուրք, երբեմն դերասան։
Մոնրեալում քանի՞ հայ կա։ ճիշտ չես կարող իմանալ, որովհետև հայը կարող է հային «դուրս թողնել» տեսադաշտից, անտեսել ինչ է թե մեկը Երևանից է եկել, մյուսը Բեյրաթից, էն մեկն իր համոզմանը չէ... ցավալի էր։
Ուզո՞ւմ եք ասեմ իմ հաջողության գաղտնիքն ինչն էր։ Ես եկել էի Հայրենիքից։ Ես մայր թատրոնի դերասան փ։ Իմ ընդունելությունը չհաշված բեմում ինչե՛ր էի հնարում (աչքերը խորամանկորեն կկոցելով), իմպրովիզատոր էի դարձել։ Ինձ արիշ կերպ էին նայում, այդպես միայն Հայրենիքից եկած մարդուն են նայան։ Չեմ կարող բացատրել թե ինչու, բայց այնտեղ ես բեմի վրա ավելի ազատ էի զգում, քան այստեղ։
Ֆրունզիկ ՄկրտչյանԵղա Լոս Անջելեսում, Ֆրեզնոյում։ Վայ, Ֆրեզնոն էդ ի՛նչ լավ քաղաք էր։ Սարոյանն ի՜նչ լավ մարդ Էր։ Մի հատ գյուղացի Համբոյի տուն ուներ, մի հատ էլ... զեյթունի ծառ
Ամերիկացիներն ասում էին, որ ես մեծ դերասան եմ։ Իրենք կոմիկ դերասան չունեին։ Տորթը խփում Էին դեմքերին, ծիծաղեցնում Էին։ Հիմա՞, է՞ս դարում։ Դրա ժամանակը վաղուց Է անցել։ Մինչև մարդու սիրտը չցավեցնես, կծիծաղի՞
Հպարտանալու պահեր շատ ունեցա։ Չիկագոյից հայ մարդը թռել էր Սան Ֆրանցիսկո ներկայացումս նայելու և տոմս չէր ճարել։ Մեկը հարցնում էր՛ ինչո՞ւ Շանթ չես խաղան։ Ե՞ս։ Ես Շա՞նթ խաղամ։ Այդ մարդուն ասացի՝ լսի, Շանթից վախենում եմ։ Փափազյան է եղել Հրաչյա Ներսիսյան է եղել։ Ես ինչպե՞ս կարող եմ Աբեղա խաղալ։ Ես Աբեղա չեմ։ Մոնրեալում էդ ինչքա՛ն բառադի ծիծաղ կար. բառադի ժպտում էին։ Լոս Անջելեսում շատ բուռն էին, հայերը շատ էին, ամեն տեղից լցված։ Սեր կար դեպի թատրոնը։ 1600-2000-անոց դահլիճները լիքը։ ևերկայացումները վերջանում էին մեծ տրիումֆով
Դպրոցներում շատ եղա։ «Մենք հայ ենք, քաջ Վարդանի թոոն ենք...»։ Բայց տանը և փողոցում խոսում էին անգլերեն։
Մի օր գնացի մանկապարտեզ։ Երեխաները քնած էին։ Ուզում էին արթնացնել ինձ հետ հանդիպելա համար։ Չէ, չէ... ինչո՞ւ եք արթնացնում, ինչո՞ւ եք խանգարում երեխաների հանգիստը։ Պառկեցի փոքրիկների կողքը և քնեցի։ Դու մի ասի, երազում խոսել էի նրանց հետ, լուսանկարել էին։ Հաջորդ օրը թերթերը տպեցին, մի հուզիչ բան էր, մարդիկ լալիս էին։
Ավելի մեծ երեխաների հետ էլ հանդիպում եղավ։ Տիգրան անունով մի տղա ուզում էր արտասանել «Լճակը»։ Չկարողացավ։ Գնաց նստեց տեղը, ծերացավ 60 տարով։ Ընկերներն հեռացան մոտից, մենակ թողեցին Ես բարկացա, լսեք, բա ձեր արածն արա՞ծ էր, ծափ չտվեցիք դրա համար էլ Տիգրանը չկարողացավ արտասանել։ Տիգրանին կանչեցի, կամացուկ մի երկու բառ խոսեցի հետը։ Տիգրանս այնպե՜ս արտասանեց..
Փողոցում պատահական մեքենա նստեցի, սարքովի անգլերենով սկսեցի զրուցել վարորդի հետ։ (Մենք սրտանց ծիծաղեցինք, լսելով Մհերի սարքովի անգլերենը)։ Դուք ծիծաղում եք, բայց մենք լավ էլ հասկանում էինք իրար։ Շատ ուրախ պատմություն էր. փոքրիկ մի թատերախաղ։ Վերջում պարզվեց, որ վարորդը հայ էր, ինձ էլ տեսել էր կինոյում
Ասացի՞, որ իմ լռելու մասին խոսեցին։ Չէ՞։ Մի քիչ գլուխ գովել է ստացվամ, բայց ոչինչ։ Պաղտասար աղբարի լռությունն էր։ (Լռում Է)։
«Ինչպե՞ս հաջողվեց երեք րոպե լռել»։ Հարցնողն ամերիկացի Էր։ Պատասխանեցի՝ իսկ դուք հասկացա՞ք, որ ես անգլերեն լռեցի։
«Սրամիտ Է,– ասաց հարցնողը,– բայց ես հայերեն Էի հասկացել»
Թոքմեջյան. ԿալիՖորնիայի քաղաքագլուխը։ Թուրք լրագրողը հեռուստացույցով հարցրեց.
«Դուք ի՞նչ կարծիքի Եք տեռորիստ հայերի մասին, որոնք թուրք դեսպանի են սպանում»։ Թոքմեջյանը կտրուկ շրջվեց հարց տվողի կողմը և ասաց.
- Սպանությունը ես ամբողջ հոգով ատամ եմ, ինչ սպանություն ուզում Է լինի, մանավանդ մեկուկես միլիոն սպանությունը...
Այդ օրը դերասանի հետ հաղորդակցվելու հաճելի շատ այլ պահեր էլ ապրեցինք։ Անմիջական, անկաշկանդ խոսք ու զրույց էր։ Ամեն ինչ բնական Էր, իսկը բնության անաղարտ զավակ արտաքինից կոշտուկոպիտ, ներքուստ՛ բարի, զգայուն, սիրառատ։ Ի ծնե շնորհյալ, ինքնաբուխ հումոր։ Երբ կրկին լռեց, այս անգամ մի քիչ ավելի երկար (ուզեց ըսել որ՝ հերիք է, պրծա), ես կարդացի մի նամակ, որ բարեկամուհիս ստացել Էր Լոս Անջելեսից։ Արմենուհին ներկա Էր եղել Մհեր Մկրտչյանի մի քանի ելույթներին և գրել Էր հիացական կարծիքը։ «Բառեր չունեմ նկարագրելու, թե դահլիճամ ինչ կատարվեց, երբ ավարտվեց «Պաղտասար աղբարը» Ֆրունզը, Ֆրունզիկը՜ Մհեր Մկրտչյանը լսեց և անկեղծ հրճվանքով ասաց.
- էդ որ կար, Էլ ես ընչի՞ Էի երկարացնում...
Այդ նախադասությամբ էլ ավարտվեց հանդիպումը։

Մարգո Ղուկասյան 
2000 թ

Печать

Мы в ОДНОКЛАССНИКАХ

Мы на ФЕЙСБУКЕ