Анаит АгасарянՖրունզիկից ավելի տաղանդավոր մարդ ընդհանրապես հայ թատրոնում ես չեմ տեսել։ Իհարկե, նրանից ավելի տա­ղանդավոր կամ նույնքան տաղանդավորներ եդել են, համենայն դեպս ես չեմ տեսել։ Իմ տեսածներից Մհեր Մկրտչյանը ամենատաղանդավորն էր, ամենաօրգանականը, ամենահետաքրքիրը։ Այդ մարդու մասին խոսելիս ուղղակի ստիպված ես օգտագործել ածականների գերադրական աստիճանները։
Ավելի հետաքրքիր զրուցակից կյանքում չեմ ունեցել։ Թատրոնը հասկացող, թատրոնը ըմբռ­նող ավելին, քան նա էր, չեմ տեսել, չեմ հանդիպել։
Ինչպիսին ինքն էր տարերային, այնպես էլ իր հումորը։ Նրա «գրպանները» լիքն էին սրամտություններով։ Հումորը իր մեջ էր, հումորր հենց ինքն էր։ Այդ մարդը՜ Մհեր Մկրտչյան անունով, եզակիություն էր ճառագում, եզակի երեւոյթ էր։ Նրան չլսել հնարավոր չէր։ Եթե մի փոքր դիտողականություն ունես, նրանից չսովորել, չվարակվել հնա­րավոր չէր։ Նրա հետ շփումների ժամանակ սովո­րական որևէ հանդիպում ես չեմ հիշում։ Գնացինք իրենց  տուն, պառկած էր բազմոցին, հեռուստացույց էր դիտում, «Կենդանիների աշխարհում» հաղորդումն էր, և ինչ֊-որ միջատներ էին ցույց տալիս, որոնք ուտում էին մյուսներին։ Ինքը, այդպես պառկած, մեկ էլ հանկարծ ասաց. «Ա՚յ մարդ, այս ինչ աշխարհ է, բոլորն իրար ուտում են»։ Եթե ուրիշ մարդ դա ասեր, սովորական արտահայտություն է, բայց իր ասածի մեջ մեծ խորություն կար։
Նա 3-4 րոպե լռում էր բեմում։ Մտորումների մեջ չէր արտասանում ոչ մի բառ, բայց հանդիսա­տեսը նայում ու զգում էր, թե նա ինչ է մտածում։ Այդ լռության մեջ մեկ էլ հանկարծ փորձում էր ձեռքով մաքրել երեսի վրայից ինչ-֊որ բան։ Սա մեզ ծանոթ է. երբ անցնում ես ծառերի միջով, մեկ էլ սարդոստայնի ինչ-֊որ մի թել ընկնում է դեմքիդ։ Դու չգիտես, թե որտեղ է այդ թելը, բայց փորձում ես մաքրել։ Ինքը դա խաղում էր մի քանի րոպե։ Դրանից հետո երբեմն լինում էին բուռն ծափահարություններ, և հետո նա ամեն անգամ տարբեր վերջաբան էր անում իր այդ լռության կտորին։ Երևի ոչ մի ներկայացում բաց չեմ թողել։ Եթե նույնիսկ ներկայացմանը չեմ հասել, հասել եմ այդ կտորին, որպեսզի տեսնեմ, թե այս անգամ ինչ է անելու, այս անգամ ինչ է խաղալու։ Նա այն հազվագյուտ դերասաններից էր, որին նայում էին ոչ միայն հանդիսատեսները, այլև իր կոլեգա դերասանները։ Դրանից այն կողմ ուղղակի էլ գնահատական չկա դերասանի համար։ Մհեր Մկրտչյանը երկու ֆրոնտով հանդիսատես ուներ, մեկը՝ կուլիսներում, մյուսը՝ բեմում։
Ինքը բեմի վրա ոչինչ չանել չէր կարող և նույնիսկ բեմի հետնամասում գտնվելով գրավում էր հանդիսատեսի ուշադրությունը։ Մի անգամ՝ երի­տասարդ տարիներին, երբ նոր էր եկել թատրոն, մի ներկայացման մեջ պետք է փոխարիներ ուրի­շին։ Պետք է նստեր բեմում ընդամենը որպես դատարանում նստած հանդիսատես և ոչինչ չպետք է աներ։ Աճեմյանը հատուկ հանձնարարել էր, որ ոչինչ չանի, որովհետև կխանգարի գլխավոր դերակատարին։ Իրեն էլ հագցրել էին այն մարդու շորը, ում ինքը փոխարինում էր։ Վերնաշապիկի թևքերը մեծ էին և ձեռքերից կախվում էին ներքև։ Ամբողջ ներկայացման ժամանակ Մհերը նստած պարգապես ուղղում էր դբանք։ Ձեռքը բարձրացնում էր, թևքը հետ էր ծալում, հետո նորից սա գալիս կախվում էր, ինքը նորից հետ էր ծալում...
Այդ ներկայացումից հետո նա խիստ նկատողություն ստացավ Վարդան Աճեմյանից, որովհետև ամբողջ ներկայացման ընթացքում դահլիճը նայել էր  իրեն, և գլխավոր դերակատարները հանդիսատեսի համար դարձել էին ոչ այնքան հե­տաքրքիր։
Նրա փայլուն դերակատարումները արդյունք էին դերասանական բնազդի և բնածին ահռելի տաղանդի։ Ես նրանից մեծ իմաստություն եմ զգացել, նրա խոսքերի մեջ՝ զարմանալի խորություն, բարձրագույն խելք։ Մի անգամ ինձ տարավ իր աշխատասենյակը ու այնտեղից հանեց հին, քրքրված թղթեր։ Դրանք իր խաղացած դերերն էին։ Այդ խունացած թերթիկների վրա՝ լոաանցքներում, ես տեսա նրա գրառումները և նշումները, որոնք վե­րաբերում էին կերպարին։ Դրանք իր իսկ սեփա­կան որոնումներն էին, դիտողությունները։ Դա ստեղծագործական որոնումների իր «քարտեզն» էր։ Եվ ամենաապշեցուցիչը ինձ համար այն էր, որ նա տեքստի էջի հետևի մասում նկարել էր այն կերպարները, որը ինքը աետք է խաղար։ Նկարել էր կենդանիների կերպարանքով, րնդ որում, դեմքն իրենն էր՝ մարդկային, մարմինը՝ կենդանու։ Դա փիղ էր, ձի, կապիկ։ Հենց այնպես բան չէր, դա դե­րասանի ներքին խոհանոցն էր, դերասանի ներսի «արվեստանոցը»։ Այդտեղ ինձ համար պարզ երևաց, թե Մհեր Մկրտչյանը ինչքան է աշխատում, ինչքան է մտածում դերի վրա։ Նա չէր սիրում ցույց տալ իր քրտինքը, դա իրենն էր, հանդիսատեսը դա չպետք է տեսներ։
Նա ձերբազատված էր պայմանականություններից, նա կարծես դուրս էր նյութական աշխարհի այս համակարգից, լավից  ու վատից, բարուց ու չարից։ Նա հանճարեղության հավակնող մարդու պես գիտեր և գիտակցում էր իր արժեքը։ Կյանքի վերջին տարիներին մի ուրիշ բան զգացի նրա մեջ, որը ապշեցնում էր ինձ։ Դա նրա չապրելու քաջությունն էր։
Ինչքան էլ խոսեն, ինչքան էլ գրվի, ինչքան էլ պատմեն՝ րնկերներ, հանդիսատես, թատերագիր, բեմադրիչ, այս մարդու մասին պատմությունը կմնա շարունակելի։ Սա անավարտ պատմություն է, ինչպես որ անավարտ է ինքը՝ որպես մարդ, անհատ։
ճապոնացիները չունեն «վաստակավոր կամ ժողովրդական արտիստ» կոչումներ։ Սակայն եզակի դերասանների՝ ընտրյալներին, շնորհում են «Ազգային հարստություն» տիտղոսը։ Սհեր Մկրտչյանը կենդանության օրոք ունեցավ և՛ վաստակավորի, և՛ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչում։ Բայց մահն ու ժամանակը, որ միշտ հետ­մահու «խմբագրում» են մարդու իրական տեղն ու դերը անանց արժեքների սանդղակում, Մհեր Մկրտչյանին հայության ոչ երկրային մատյանում արդեն գրանցել են որպես «Ազգային հարստու­թյուն»։

Անահիտ Աղասարյան
Դրամատուրգ
ՔՐԻՍՏԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԻ «ԼԵԳԵՆԴ ԴԱՐՁԱԾ ԱՐՏԻՍՏԸ: Հուշեր Մհեր Մկրտչյանի մասին:» գրքից


Առավոտ լուսո․
հարցազրույց (Անահիտ Աղասարյան, Լյուդվիգ Հարությունյան)

Печать

Качество сайта согласно www.cys.ru

качество сайта frunzik.com

Мы на Контакте

Мы на ФЕЙСБУКЕ