ՀՈԲԵԼՅԱՆ

Թատրոնի և կինոյի նշանավոր վարպետ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի (1930-1993) 70-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսավոր նիստը տեղի է ունենալու 2000 թվականի նոյեմբեփ 4-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում:
Երեկոյի սցենարը պատրաստելու եւ իրականացնելու են արտիստի եղբայրը՝ կինոբեմադիչ Ալբերտ Մկրտչյանը, ռեժիսորներ Երվանդ Ղազանչյանը եւ Հրաչիկ Աշուղյանը:
Այսպիսի որոշում կայացվեց Մհեր Մկրտչյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական հանձնաժողովի անդրանիկ նիստում, որը տեղի անեցավ ՀՀ մշակոյ­թի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունում, փոխնախարար Կարեն Արիստակեսյանի նախագահությամբ:
Նիստում միաժամանակ որոշվեց Կոմիտասի թիվ 40 շենքի մուտքին, որտեղ ապրել Է Մհեր Մկրտչյանը, փակցնել հուշատախտակ, Երեւանում նրա անունով կոչել մի փողոց եւ մի դպրոց, իսկ Գյումրիում՝ Անի թաղամասի արվեստի դպրոցը: Գյումրիում թանգարանի Է վերածվելու այն տունը, որտեղ մեծացել է արտիստը: 
Երեւանում Կինոյի եւ թատրոնի ինստիտուտում սահմանվելու Է Մհեր Մկրտչյանի անվան կրթաթոշակ, "Մոսկվա" կինոթատրոնում անցկացվելու Է մկրտչյանական ֆիլմերի շաբաթ:   Նախատեսվում է հրատարակել արտիստին նվիրված ծավալուն ժողովածու:

Վ.Ս.
22.07.2000

Печать