Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում Հովհաննես Պապիկյանի եւ Շուշանիկ Սահակյանի «Էն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմի շնորհանդեսն էր: Նկարահանումները սկսվել էին 3 տարի առաջ՝ արտիստի 80-ամյակին նվիրված ֆիլմ ստեղծելու նպատակով, սակայն այն հանդիսատեսի դատին հանձնվեց Ֆրունզիկ Մկրտչյանի 83-ամայկի օրերին:
-Իր բնավորության նման, զարմանալի զուգադիպությամբ, ֆիլմում էլ անընդհատ իմպրովիզներ եղան: 40 րոպեանոց տարբերակը վերջացրեցինք, հետո էլի նյութեր եղան, դրանք էլ ավելացրինք, եւ ֆիլմն ունեցով 53 րոպե տեւողություն: Ֆիլմը, մի խոսքով, ենթարկվեց տարբեր փոփոխությունների, եւ սա 12-րդ տարբերակն է,- նշեց ֆիլմի համահեղինակ Շուշանիկ Սահակյանը:
-Ֆիլմը ավելի շատ լսելու ենք, քան դիտելու, որովհետեւ այստեղ բոլորովին այլ Մհեր Մկրտչյան ենք տեսնելու՝ փիլիսոփա, մի խելոք մտածող, որ ամբողջ իր կյանքում չբացվեց՝ ոչ հեռուստատեսությամբ, ոչ ռադիոյով, ոչ մի տեղ չփորձեց երեւալ, բացի դերերից,- ֆիլմի առանձնահատկությունից խոսեց համահեղինակ Հովհաննես Պապիկյանը:
Шушаник СаакянԻ տարբերություն Մհեր Մկրտչյանի մասին պատմող մյուս ֆիլմերի՝ այստեղ չկան կարծիքներ, ընտանեկան ու անձնական կյանքի դժբախտ պատկերներ, չկայացած ամուսնու ու դժբախտ հոր կերպար: Ֆիլմում ուրիշ Ֆրունզիկ է, ուրիշ՝ մյուս ֆիլմերի համեմատությամբ միայն, բայց ընդհանուրի մեջ՝ նույն սիրելի ու համաժողովրդական արտիստը՝ ծննդավայր Գյուրմու զուգահեռներով, ստեղծագործական կյանքի որոնումներով, «Հայֆիլմի», «Մոսֆիլմի», «Վրացֆիլմի» իր խացաղած դերերի ու մի քանի ներկայացումների պատառիկների համադրումով:
- Նա այնպիսի մեկն է, որ չեղած տեղից կարող է  արժեքներ ստեղծել: Այս ենք շեշտադրել ու փորձել հանդիսատեսին ներկայացնել: Ես շատ կարեւորում եմ ֆիլմում նաեւ իր ասելիքը պահպանելը: Այնտեղ, որտեղ հնարավոր է, Ֆրունզիկն է՝ իր խոսքով, որտեղ հնարավոր չէ, տեքստերը Անդրանիկ Հարությունյանն է կարդում՝ նմանակելով Ֆրունզիկ Մկրտչյանի ձայնին,- մանրամասնեց Շուշանիկ Սահակյանը:
Фрунзик МкртчянԻր ամենազոր դերասանական շնորհով ու հարազատ դարձած դերերի նույնքան հարազատ պատկերներով 53 րոպե Ֆրունզը նորից գյումրեցիների հետ էր, միայն թե «Կինոհոկտեմբերի» փոքրիկ  դահլիճն այնքան էլ մարդաշատ չէր:
-Ես տեսա տաղանդավոր մի գործ, որի համար կուզենամ շնորհակալություն հայտնել եւ իմ խորին խոնարհումը բերել հեղինակներին, – ֆիլմի ավարտին անկեղծացավ դերասան Սամվել Գրիգորյանը՝ ափսոսանք հայտնելով, որ դահլիճում ազատ տեղերը շատ էին.«Այստեղ պիտի իրար կոտորեին, ջարդեին, ափսոոս, որ այդպես չէր»:
Մարզպետի օգնական Հասմիկ Կիրակոսյանն էլ հույս հայտնեց, որ ֆիլմը կմնա Գյումրիում եւ նրանք, ովքեր դեռ չեն հասցրել դիտել, իրենց խոսքն անպայման կասեն.«Ֆիլմում սկզբից մինչեւ վերջ անցնում է այն գիծը, որ Ֆրւնզիկ Մկրտչանը լենինականցի է: Դա արտահայտվել էր շատ խելոք մտածված ֆայտոնի միջոցով: Հենց սկզբից նա մտախոհ, մտահոգ անցնում է  Գյումրվա հրապարակով, եւ դա մի քանի անգամ կրկնվեց»:

10 Հուլիս, 2013 17:07  Հեղինակ` Մարինե Պետրոսյան
http://www.asparez.am/news-hy/en_urish_frunzik-hy/

Печать

Мы в ОДНОКЛАССНИКАХ

Мы на ФЕЙСБУКЕ