Мартирос СарьянФрунзик Мкртчян рассказывал театроведу Хачатуру Авагяну что было, когда он впервые пришел к прославленному художнику Мартиросу Сарьяну в мастерскую. Приводим отрывок из его воспоминаний:«Когда я впервые пришел в мастерскую к Мартиросу Сарьяну, Мастер улыбчиво, пытливо взглянул мне в лицо, оглядел мою грубоватую наружность и спросил:
- А откуда ты родом, парень?
- Мне трудно ответить, Варпет (Мастер). Отец мой из Муша, мать из Вана, я родом из Гюмри, живу в Ереване...
- Значит, ты настоящий армянин, - заключил Варпет. — Раза два я видел тебя на сцене — ты и там такой же армянин, как есть... Да, парень, имя у тебя не то... Кто тебя так назвал, неужто твои родители из Муша и Вана?..
Неужто они не знали, что так называемый Фрунзе передавал золото и оружие угнетенным туркам, чтобы они восстали и на захваченных у других землях начали «национально-освободительную» войну и пришли бы захватчиками в оставшуюся часть Армении резать, грабить, крушить? Разве не он надел на головы людоедов-аскеров «коммунарки» с красными звёздами и объявил их «передовыми бойцами революционного Востока»? Нет, поменяй ты свое имя... Назовись Мгером... Только не закройся в скале, как Мгер Младший, будь с народом, им живи, с ним расти...»
Так всемирно известный художник стал новым крестным отцом будущего великого актера.

Из книги Айказа Ераносяна "Мгер Мкртчян"


ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻՆ
У входа художественно-театрального института (1956) слева направо : Рафаэль Атоян (артист,художник), Мгер Мкртчян (артист), Зулум Григорян (художник), Каруш Овсепян (?), Шаум Кащарян (артист) и Альберт Мкртчян (режиссер)60-ականների սկզբին Մհեր Մկրտչյանի հետ եղանք Սարյանի արվեստանոցում։ Սհերն արդեն ճանաչված դերասան էր, այնպես որ, ես ինձ իրավունք վերապահեցի՝ նրա հետ այցելելու Սարյանին։ Վարպետը մեծ սիրով ցույց էր տալիս իր նկարները, որոնց թվում՝ վաղ շրջանի մի ինքնադիմանկար, որը ես համարում եմ լավագույնը նրա ինքնադիմանկարների մեջ՝ դեմքի վրա գույնզգույն գծեր։
- Վարպե՛տ, ինչի՞ համար են այս գծերը, - հարցրեց Մհերը։
- Այն ժամանակվա ոճն էր այդպիսին, - պատասխանեց Վարպետը, - այդ շրջանից ես հիմա նկարներ չունեմ։ Հետո ինձ թվում է, որ այդ գծերից ավելի է երեում իմ հայությունը։Ու հանկարծ փոխեց թեման։ - Իսկ դու ո՞րտեղացի ես...
- Ի՞նչ ասեմ,- անկեղծորեն մտահոգվեց Մհերը,- հայրս մշեցի է, մայրս՝ վանեցի, իսկ ես ծնվել եմ Լենինականում, ապրում եմ Երևանում։
Мартирос Сарьян- Այդպիսի խառը ծագում ունեցող մարդիկ իրենց կարող են համարել իսկական երևանցի, - հանգստացրեց Վարպետը։ - Այնպես որ, ով քեզ կհարցնի՝ ասա Երևանցի...
Երբ մենք դուրս եկանք Վարպետի արվեստանոցից, Մհերը կանգնեց, նայեց փողոցային աղոտ լույսին և իրեն բնորոշ առոգանությամբ հարցրեց.
- Ռաֆո, չեղնի թե երևանցի եմ...հըբը Լենինականում ի՞նչ կըսեն...

ՌԱՖԱԵԼ ԱԹՈՅԱՆ    ՀՀ ժողովրդական նկարիչ

 

Печать

Мы в ОДНОКЛАССНИКАХ

Мы на ФЕЙСБУКЕ