Ордян фильм2007 թվականին Հայկ Օրդյանը նկարահանել է «Կյանքը ժապավենի վրա»  փաստագրական ֆիլմը` նվիրված ժողովրդական արտիստ Ֆրունզիկ Մկրտչյանին: «ՕՐԴՖԻԼՄ» կինոարտադրող ընկերությունը ձեռք է բերել նաև ֆիլմի ցուցադրման և տարածման իրավունքը: Ֆիլմը ցուցադրվել է «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին և Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում:
Արժանացել է մեծ ընդունելության, Հայաստանը ներկայացրել է Սիդնեյի «Էյշըն Փեսիֆիք  Սքրին Ըվարդս» կինոփառատոնում: Ֆիլմի դրվագներից տեղ են գտել նաև Ռուսաստանում տպագրված Ի. Ցերետելու “Я так думаю…” գրքում:                                                                                                                 Ստորև ներկայացված են հեղինակավոր արվեստագետների տպավորությունները  «Կյանքը ժապավենի վրա» փաստագրական ֆիլմը դիտելուց հետո…
«Կյանքը ժապավենի վրա» ‎ֆ‎իլմը, որն առանձնանում է նուրբ ճաշակով և խորը բովանդակությամբ, ճշմարիտ և հուզիչ պատմություն է Մեծ դերասանի մասին, ում արվեստը ժողովրդի համար եղել է ինքնաճանաչողության աղբյուր, ոգևորության և հպարտանալու առիթ: Չնայած երիտասարդ տարիքին` ռեժիսորին հաջողվել է վարպետորեն հանրագումարի բերել Մհեր Մկրտչյանի մասին պահպանված գրեթե ամբողջ փաստավավերագրական նյութը` ստեղծելով բացառիկ արժեք ներկայացնող ‎ֆիլմ, որը հնարավորություն է տալիս այսօրվա հանդիսատեսին նորովի բացահայտելու անցյալի ժառանգությունը»:

ԱՐԱ ՇԻՐԻՆՅԱՆ
29.01.2008թ.

«Հայկ Օրդյանի «Կյանքը ժապավենի վրա» հեռուստաֆ‎իլմը առանձնանում է Մհեր Մկրտչյանին մոտենալու, նրա հոգու մեջ թափանցելու ինքնատիպ ճանապարհով: Ֆիլմը նկարահանված է էմոցիոնալ, ազդեցիկ և ամեն մի դրվագի մեջ կա այն կատակերգաողբերգականը, ինչը տիպական էր մեծ արտիստին: Մհեր Մկրտչյանի մասին արված ‎ֆիլմերի մեջ, գուցե, սա միակն է, որ ներգործել է իմ զգացմունքներին»:

ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏՉՅԱՆ
18.01.2008թ.

«Չափազանց լավ և անհրաժեշտ ‎‎ֆիլմ է հիանալի դերասան Մհեր Մկրտչյանի կյանքի մասին: Ֆիլմը նկարահանված է տաղանդով, հոգով և մեծ պատասխանտվությամբ այն լսարանի հանդեպ, որը շատ էր սիրում այդ հիրավի ժողովրդական արտիստին: Երջանիկ եմ, որ մասնակցում եմ այս նախագծին»:

ՎԱԽԹԱՆԳ ԿԻԿԱԲԻՁԵ
27.01.2008

ОрдфильмPosted by Ordfilm on March 25th, 2012
http://ordfilm.com/hy/?p=64#more-64

Печать

Мы в ОДНОКЛАССНИКАХ

Мы на ФЕЙСБУКЕ