Ֆրունզիկ Մկրտչյան. ՀՍՍՀ ժողվրդական արտիստ: հեղինակ՝ Հակոբյան Հակոբ
խմբագիր՝ Մ. Ներսիսյան 
«Ֆրունզիկ Մկրտչյան : ՀՍՍՀ ժողվրդական արտիստ:» 
Երևան, 1980
«Արմինֆորմկինո»
տպաքանակը՝ 10000 օրինակ

Հանդիսականն այս արտիստին ծափահարում է նրա հայտնվելու առաջին իսկ պահից՝ լինի դա բեմի վրա, թե էկրանի, և նրա մասնակցությամբ ներկայացում կամ կինոնկար դիտելուց հեաո դահլիճն անպայ­ման թողնում է զվարթ տրամադրությամբ: Բնությունը Ֆրունզիկ Մկրտչյանին օժտել է ծիծաղ պարգևելու նախանձելի շնորհով:
Նրա արվեսևի հմայքը անսպառ. հումորն է՝ անկեղծ ու վարակիչ: Եթե մտովի վերհիշենք քառորդ դար թատրոնում ու կինոյում անձնավորած նրա բոլոր հերոսներին, որոնք հիմնականում կատակերգական են, հավանաբար, նրանց պարգևած ծիծաղը կհնչի փոթորկի ուժգնությամբ...
Ո՞րն Է նրա արվեստի ուժը, մարդկանցից այդքան հեշտորեն ծիծաղ «կորզելու» գաղտնիքը: Ամենից աոաջ՝ կյանքի ծիծաղելին բնական ու անսեթևեթ խաղով, կերպավորման անճիգ ձիրքով մատուցելու վարպետությունր: Նրա հումորը դերասանական տեխնիկայի խաղ չէ, այլ իրական կյանքի զգացողությամբ ծնված անմիջական զրույց, որն առատորեն հորդում է դահլին: Եվ հանդիսականը գիտենալով, որ չի խափվում, լիա­թոք արձագանքում է դերասանի ամեն մի ռեպլիկին, աշխուժանում նրա յուրաքանչյուր շարժումից: Ւբրև հավաստում, հիշենք առաջին լուրջ դերակատարումներից մեկը՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոնում «Սրտի արատի» Գվիդոնին: Ու թեև տարիներ են անցել, սակայն այսօր էլ հանելի է մտաբերել հումորի ու զավեշտի շաղախով հունցված այդ կերպա­րին: Մի դերակատարում, որն այն տարիներին համարվում էր արտիստի բեմական ընդհանուր կերպարի, նրա ժողովրդայնության չափանիշը: Չնա­յած այդ հերոսի բարոյական նկարագրի մերժելիությանը, արտիստը նրան տպավորիչ գունախաղով էր ներկայացնում, որ մեր աչքում դառնում էր համակրելի: Դա, իհարկե, դերապատկերի խաղային գրավչռւթյունն էր, որն էլ պայմանավորեց նրա երկարակեցությունը:
Հետաքրքրականն այն է, որ Ֆ. Մկրտչյանն իր բեմական (գործունեության առաջին շրջանում (սկղբում Լենինականի, ապա՝ Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնում) նշանակաւլի հաջողության է հասել հիմնականում բացասական կերպարներ մարմնավորելիս: Ահա դրանց ոչ լռիվ ցանկը. Կոն («Թշնամիներ»), Սաղաթել («Պատվի համար»), Խուլ («Երկու գույն») և այլն: Դերասանի այդ տարիների թատերական հունձքից աոանձնանում են երկու կերպար՝ հայրապետն ու Մերկուցիոն Վ.Անեմյանի հեղինակած «Նամուս» և «Ռոմեո ու Ջուլիետ» բեմադրություններում: Դրամաաիկական ընդգծված երանգներով ստեղծված կերպարներ, մեկր՝ ազգային կերտվածքով, մյուսր՝ շեքսպիրյան: Եվ կատակերգակ արտիստն իր համար անսովոր դրամայի ու ողբերգության ժանրերում հրաշալի ներկայացրեց այդ հերոսներին. առաջինը՝ ողբերգական շեշտով, երկրորդր՝ քնա­րական ու սրտագրավ:
Թեև թատրոնում արտիստն արդեն ինքնահասաատման լուրջ փորձություններով էր անցնում, կինոն դեռևս չէր «վստահում» նրան: Նկարահանվում էր բացառապես էպիզոդներում, այն էլ՝ գրեթե անխոս դերերում. «Պատվի համար», «Ինչու է աղմկում գետը», «Հասցեատիրոջ որոնումները» և այլն: 1959-ին ոեժիսոր Հ. Մարտիրոսյանր նրան հրավիրեց «01—99» խորագիրր կրող կարճամետրաժ ժապավենում նկարահանվելու: Գրեթե անեկդոտային ֆաբուլա ունեցող այս ֆիլմում արտիստն ստեղծեց կինեմատոգրաֆիական հյութեղ կերպար: Գարսևանր մեծ էկրան տանող հանապարհի առաջին լուրջ փորձությունն էր, որից և հաջողությամբ սկսվեց դերասանի երթը կինոյի բարդ ու դժվարին արվեստում: Ի դեպ, հարկ է նշել, որ արտիստր հետագայում ևս մի քանի կարհամետրաժներում ստեղծեց կերպարներ. Սիմոն («Տերն ու ծառա») , Ավագ («Լուսանկար») և ալյն: Սակայն Մկրտչյանի կինեմատոգրաֆիական ամենալուրջ քայլերը կապվում են հայկինոյի այսօրվա ինքնատիպ ռեժիսորներից մեկի՝ Հենրիկ Մալյանի անվան հետ: Բարձր պրոֆեսիոնալիզմ, կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողություն, էկրանի ճշմարիտ գգացողություն՝ հատկանիշներ, որոնք հնարավորություն տվեցին նրան դասվելու հայրենական կինոյի ինքնատիպ անունների շարքում: Այդ ամենը հիանալի դրսևորվեցին հիշյալ ռեժիսորի բեմադրած ժապավեններում. Արսենից («Նվագախմբի տղաներր», համահեղինակ՝ Լ. Մարգարյան) մինչև Գասպար («Եռանկյունին») , Իշխան («Մենք ենք, մեր սարերը») , հայրիկ («Հայրիկ») և  Ափրո («Նահապետը»)՝ շուրջ քսան տարով չափվող այս ճանապարհը ներկայացնում է դերասանի ստեղծագործական աճը: Կերպարներ, որոնց միավորում է մի շատ արժեքավոր հատկանիշ. բոլորն էլ ստեղծված են ագգային վառ գույներով. հայ մարդուն բնորոշ նկարագիր ունեն, հակատագիր. նրանք սրամիտ են, աշխատասեր, թախծոտ են ու երազող:   Այդ շղթայի բարձրակետը, անշուշտ, Գասպարն է՝ վիպական մի կերպար, որը շատ բանով հիշեցնում է մեր հեքիաթի հերոսներին:
Դերակատարը շռայլ գույներ չի օգտագործել՝  ցուցադրելու իր մարմնավորած անհատի մարդկային նկարագիրը. նրա կյանքն ինքն արդեն շատ բան է հուշում այդ մասին: Ծննդավայրը կորցրած, նա հրաշքով ընկել է գավառական փոքրիկ քաղաքը՝ հոգում իր կյանքի ու գերդաստանի տխուր պատմությունը,որ հնչում է նրա աչքերի անափ տխրության, թախծոտ երգերի մեջ: Բայց նա մի առասպել ունի, որը կապվամ է միմիայն իր անձի հետ և ամբողջ քաղաքը գիտի այդ մասին: Պատմում է, որ ինքը իր ծննդավայր երկրից ծովով լողացել, եկել-հասել է այստեղ:
Այս փոքրիկ մանրամասնի շուրջը հյուսվւսծ պատմության հիմքի վրա դերակատարն իր հերոսին օժտել է հումորի նրբին երանգներով և ֆիլմը դիտելիս մենք ծիծաղում ենք տխուր հիացումով: Կերպարի հոգեբանական ընթացքը մինչև ավարտը՝ կուլմինացիան, մեզ չի տանում ծիծաղի ճանապարհավ, փլվում է լողի առասպելը և տխրում՝ Գասպարը, դառնում  քչախոս: Այդ պահից խոր թախիծը համակում է նաև դիտողին, քանզի նա սիրում է տառապած, բարի այդ մարդուն: Կերպարի հոզեբանական ներգործության այդ ուժը պայմանավորված է դերակատարի խաղի հավաստիությամբ, ներքին թափանցումի շնորհով: 
Եթե «Հայֆիլմի» հիշյալ ժապավեններում անձնավորած հերոսները արտիսաի ստեղծագործական դիմանկարին ավելացրին դրամատիկ երանգ­ներ, ապա երկրի մյուս կինոստուդիաներից նրան հրավիրում էին բացառապես կատակերգական ղերերի համար: Կոմեդիական ժանրի սահմաններում նրա տաղանդը բացահայտվեց իր բոլոր շերտերով՝ կրկին հավաստելով ի վերուստ արտիստին տրված կատակերգական անուրանալի շնոր­հը: 1966-ին նա նկարահանվեց Լ. Գայդայի «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները» և Ռ. Բիկովի «Այբոլիտ-66» ժապավեններում: «Մոսֆիլմ» կինոստուդիայում բեմադրված այս ֆիլմերը հաջողությամբ ցուցադրվեցին երկրի էկրաններին և լայն հանաչում բերեցին հայ դերա­սանին: Արկածային, անսովոր սյուժետային պատում ունեցող այս կինոերկերում խտացված էին ժանրին բնորոշ հնարքները, լիուլի տեղ էին գտել գավեշտն ու եգիծանքը, հանգամանք,որ թելադրվում էր ոչ միայն հիշյալ երկերի գաղափարական միտումով, այլև նրանց դերակատարների ինքնատիպությամբ: Ահա Ֆ.Մկրտչյանի խաղընկերները՝ Յու.Նիկուլին, Ե.Մորգունով, Գ.Վիցին, Վ.էտուշ, Ն.Վարյեյ, Ռ.Բիկով, 0.Եֆրեմով, Ա. Սմիռնով, արտիստներ, որոնց արվեստով է բնորոշվում սովետական կինոկոմեդիայի հաջողությունը: Առաջինում նա պատկերեց շահի դիտավորությամբ մեքենայությունների մղվող կովկասցի մանր պաշտոնյայի կերպարը, երկրորդում՝ հեքիաթի խեղճ ու կրակ մի ծառայի, որը միամտորեն դառնալով ավազակների հանցակիցը, անընդհատ ընկնում է ծիծաղաշարժ իրադրությունների մեջ: Արտիստը սրանց ներկայացրեց կինետիկ արտահայտչամիջոցների հարստությամբ, իսկ վերջինն անթերի էր հատկապես երաժշտությամբ ու պլաստիկ կատարումով:
1978 թվականը Ֆ. Մկրտչյանի համար կարելի է համարել ստեղծագործական առատ հունձքի տարի: Թատրոնում նրան տրվեց երջանիկ հնարավորություն՝ հանդես գալու Զամբախովի բարդ հոգեբանական դերում: Եվ նա արտիստական ինքնատիպ մեկնաբանությամբ ներկայացրեց բեմական հարուստ ավանդներ ունեցող սունդուկյանական այդ հերոսին: Իսկ «Մոսֆիլմ» կինոստուդիայում ստեղծված «Միմինո» և հայկական «Զինվորն ու փիղը» (ռեժիսոր' Դ. Կեսայանց) ժապավեններում ունեցած դերակատարումները գնահատվեցին բարձր պարգևներով՝ առաջինն արժանացավ ԽՍՀՄ պետական, երկրորդը՝ տղամարղու լավագույն դերի համար սահմանված մրցանակի:
Ռեժիսոր Գ. Դանելիայի և հայ արտիստի ստեղծագործական կապը երկար տարիների պատմություն ունի. Ֆ. Մկրտչյանը հանղես է եկել նրա բեմադրած «Մի վշտանա», «Երեսուներեքը» ֆիլմերում՝ գրեթե էպիզոդիկ ղերակատարումներով: Իսկ ահա «Միմինոյում» նրան վստահվել է գլխավոր հերոսներից մեկի՝ Խաչիկյանի դերը: Մեր օրերի հասարակ մի մարդ, որը մարդկային գրեթե նույն կերտվածքն ունեցող վրացի աղայի` Միմինոյի (որին այնքան գունեղ ներկայացնում է էստրադայի ու կինոյի հանաչված արտիստ Վախթանգ Կիկաբիձեն) հետ ընկնում է բաղմաթիվ ծիծաղաշարժ ու անհավանական պատմությունների մեջ և ամենուր գործում բարությանը դաշնակցած: Դիտելով այս կինոնկարը, հանդիսականը ոչ միայն անզուսպ ծիծաղում է, այլև խորհում, որ առանց Միմինոյի ու Խաչիկյանի նման բարի, ջերմ մարդկանց, կյանքն, իրոք, տխուր կլինի:
Իսկ Ֆրունզիկ Մկրտչյանի գրեթե բոլոր հերոսները՝ բեմական, թե էկրանային, այդպիսին են: Ծիծաղն    ու բարությունը նրա արվեստիկենարար ուժն են: Մի՞թե այդ մասին չէր պատմում դերասանն իր այնքան մտերմիկ զրույցում՝ բոլորին հայտնի խոստովանանք-հեոուստահաղորդումում՝ «Մենախոսությամը»:

Հակոբյան Հակոբ
«Ֆրունզիկ Մկրտչյան : ՀՍՍՀ ժողվրդական արտիստ:» 
Երևան, 1980

Печать