Է՜ն ուրիշ Ֆրունզիկը

Սցենարի հեղինակներ/ռեժիսորներ՝ Հովհաննես Պապկիկյան, Շուշանիկ Սահակյան
Դերակատարներ՝ Անդրանիկ Հարությունյան, Սիլվա Յուզբաշյան
Ժանր՝  վավերագրական
Նկարահանման ֆորմատ՝ DVcam
Տևողությունը`  66  ր.
Ձայն՝ ստերեո
Լեզու՝ հայերեն
Արտադրող ընկերություն` Հայաստանի ազգային կինոկենտրոն, "ԱՎՏ" ստուդիա
Նկարահանման վայր՝ Մուշ, Վան, Գյումրի, Երևան
Ֆիլմի ավարտը՝ 2011 թ.

Ֆիլմը ներկայացնում է թատրոնում ու կինոյում  մեծ Արտիստի անցած ուղին, մատնանշում արտիստի ձեռքբերումները, ներկայացնում նրա ասելիքը մարդկանց, բնության, հավերժության մասին, նրա խոհերը, մտորումները, տագնապները, հորդորները:
Ֆիլմի հիմնական ասելիքը Մհեր Մկրտչյանի խոսքն է` վերածնված հարցազրույցներից, տպագիր նյութերից, լայն հասարակայնությանն անծանոթ հազվագյուտ ձայնագրություններից: 
Արտիստի խոսքի մի մասը ներկայացվում է լեյտմոտիվով` իր լուսանկարով, մեծամասամբ` կադրերի համադրությամբ: Ֆիլմերից հատվածների ներկայացման լեյտմոտիվը կառքով գնալու կադրերն են: 
Ֆիլմում Մհեր Մկրտչյան արտիստը ներկայանում է և’ որպես կոմիկ, և’ որպես ողբերգակ` երկուսն էլ հավասարապես հոգեհարազատ իրեն, կերպարները համոզիչ, տիպական, հյութեղ ու կատարյալ: 
Մեծ կարևորություն է տրված և հատկապես շեշտված Արտիստի հաջողությունների բանալին հանդիսացող դերի պատրաստման նրա կերպը` մեծ պատասխանատվությունը հանդեպ հանդիսատեսը, որը նրան դրդում էր իմպրովիզացաիների միջոցով անընդհատ կատարելագործել իր մարմնավորած կերպարները, դրանք դարձնել հանդիսատեսին ավելի սիրելի ու հոգեհարազատ:
Մհեր Մկրտչյանը որքան սիրելի և ընդունելի էր կինոյում` նույնքան էլ, կամ գուցե ավելի շատ ընդունելի էր որպես թատրոնի դերասան: Ուստի ֆիլմում Մկրտչյանը ներկայանում է նաև որպես հայ բեմի երախտավոր` իր մեկնությունները կան ընդհանրապես թատերական արվեստի և մասնավորաբար իր մարմնավորած կերպարների մասին: Հատվածներ կան "Պաղտասար աղբար" և  "Հացթուխի կինը"   ներկայացումներից:

http://www.ncca.am/producing/browse/page/5/index


Шушаник Саакян

МГЕР МКРТЧЯН ЗА КАДРОМ
Сегодня по инициативе Центра культуры ЕГУ и Национального киноцентра Армении был показан фильм «Тот другой Фрунзик».

Прежде всего директор Центра культуры Карине Давтян поприветствовала всех присутствующих и отметила, что этот фильм, построенный на аудио- и видеозаписях и воспоминаниях различных людей, изображает талантливого актера с совершенно другой стороны.
«Мгер Мкртчян с таким мастерством и так естественно представлял каждую свою роль, что трудно отделить Фрунзика в жизни от Фрунзика на сцене. Однако сегодня мы увидим нечто совсем другое, увидим Фрунзика, которого мы не знали», - отметила Карине Давтян.
Отметим, что, несмотря на то что в создании фильма участвовали Шушаник Саакян и Оганес Папикян, на встречу с универсантами пришла только Шушаник Саакян.
«Когда мы только начинали работу над фильмом, уже было много откликов: к нам обратились люди из различных сфер, у которых были записи, какие-то заметки, связанные с Фрунзиком. Мы постоянно дополняли свой сценарий, и в результате у нас 12 различных смонтажированных версий фильма, однако сегодня на ваш суд мы представим полную версию», - отметила режиссер фильма Шушаник Саакян.
На встрече присутствовали также представитель Национального киноцентра Армении Ашот Амбарцумян, который с гордостью отметил, что он один из тех, кому посчастливилось работать с великим актером.
После просмотра фильма между гостями и студентами развернулась интересная и бурная дискуссия.
Добавим, что фильм снят на средства авторов при поддержке Министерства культуры РА и Национального киноцентра Армении.

09.04.2014
http://www.ysu.am/news/ru/Film-the-other-Frunzik-at-YSU


На премьере видеофильма О.Папикяна и Ш.Саакяна

Free Joomla Lightbox Gallery

Печать

«ТОТ ДРУГОЙ ФРУНЗИК» - НОВЫЙ ФИЛЬМ О БОЛЬШОМ АРТИСТЕ

Тот другой ФрунзикВ новом фильме – «Тот другой Фрунзик» - народный артист СССР Мгер Мкртчян совершенно не соответствует нашим представления о нем, предстает в новом образе, как другой Фрунзик – с его мыслями о мире и людях и, что самое главное, своим оригинальным подходом к врастанию в роль.
Соавторы фильма – Ованнес Папикян и Шушаник Саакян – еще с февраля 2010 г. изучали огромное количество архивных материалов, редкие записи и интервью Мастера, данные им по разным поводам, подготовили 40-минутный документальный фильм. Затем они включили в него и эксклюзивные аудиозаписи, которые по качеству были слабее, но наполнены такой глубиной и смыслом, что невозможно было от них отказаться без ущерба для создания полноценного образа М.Мкртчяна. В результате, фильм, обрастая подробностями, стал 65-минутным, передает armenpress.am.
«То есть, этот фильм, по сути, сплав многих импровизаций, имевший на протяжении своего создания несколько названий, различную продолжительность, разные эпизоды, связанные с рождением той или иной роли любимого артиста», - сказала в беседе с Арменпресс Шушаник Саакян.
Фильм «Тот другой Фрунзик», в основном, состоит из тех сценок, которые до этого, по сути, оставались за кадром. Соавторы обещают, что фильм вскоре появится на экранах.
«Наша любовь и вдохновение безграничны, когда речь идет о Мгере Мкртчяне. Это артист, быть сопричастными к искусству которого - наивысшее счастье», - сказала Ш.Саакян.
Ованнес Папикян и Шушаник Саакян на свои средства опубликовали и книгу-календарь «Для кого ты горишь, свет...», посвященную 80-летию со дня рождения великого Мгера, книгу «Луйс» на армянском и русском языках, а также, при частичном содействии министерства культуры РА и Национального киноцентра Армении, подготовили документальный фильм «Я так думаю...».

Ереван, 1 декабря 2013 года
http://am.mirtv.ru/news/4469910


Фрунзик (Мгер) Мкртчян

"ЖИЗНЬ, НАПОЛНЕННАЯ СВЕТОМ" - ПРЕМЬЕРА ВИДЕОФИЛЬМА О.ПАПИКЯНА И Ш.СААКЯНА

Режиссер: Ованес Папикян и Шушаник Саакян
Сценарий: Ованес Папикян и Шушаник Саакян
Производство: 2013 г.

Премьера видеофильма Оганеса Папикяна и Шушаника Саакян "Жизнь, наполненная светом", который вскоре выйдет в коммерческий прокат состоялась 28 сентября 2010 года в кинозале "Октябрь" города Гюмри.  
Любите искусство, связывайтесь с искусством. Искусство отрывает человека от земли, поднимает вверх, делает его романтичным, помогает узнавать и понимать жизнь, узнавать прекрасное.
Держите в себе ощущение Родины, как храните любовь в своем сердце, душой и сердцем держитесь за землю и воду, духовное наследие, родину. Желаю вам смеха от всей души, светлой улыбки и большой преданности театру, кино и искусству.

Էն ուրի՛շ Ֆրունզը

Ֆրունզիկ ՄկրտչյանՖրունզիկ Մկրտչյանը դարձավ 85 տարեկան
Անցյալ շաբաթվա վերջին Ֆրունզիկ Մկրտչյանը դարձավ 85 տարեկան։ Ոչ թե կդառնար, այլ հենց դարձավ, որովհետեւ 2015—ի հուլիսի 4—ին՝ իր հերթական ծննդյան օրը, նա կինո «Մոսկվայի» կարմիր դահլիճում էր, էն ուրի՛շ Ֆրունզը։
Նա սկզբում երեւաց էկրանին, այնուհետեւ իջավ բեմ, բեմից՝ դահլիճ ու մեզ՝ հանդիսատեսներիս հետ սկսեց դիտել… Կինո դիտել՝ Հովհաննես Պապիկյանի եւ Շուշանիկ Սահակյանի հեղինակած՝ «Էն ուրիշ Ֆրունզը» վավերագրական ֆիլմը։
Դիտում էր ու իր կամքից անկախ մտնում մեր մեջ, խառնում մեր ներսն ու դուրսը, շուռ ու մուռ տալիս մեր զգայարանների երեւացող ու չերեւացող շերտերը, պատեպատ տալիս մեր միջի բարուն ու չարին՝ պարտադրելով նվազագույնը «կդորըմ մարդ լինել»…Էկրանին ինքն էր, իր մարմնավորած դերերով ու կերպարներով՝ անմոռանալի ու անկրկնելի, իր ծիծաղով ու ծիծաղելիությամբ՝ անմոռանալի ու անկրկնելի, իր տխրությամբ ու տխրեցնելու արվեստով՝ անկրկնելի ու անմոռանալի, իր տաղանդով ու համեստությամբ՝ անկրկնելի ու անմոռանալի, իր հանճարի ու… քթի մեծությամբ՝ անկրկնելի ու անմոռանալի …
Այդ օրն էն ուրի՛շ Ֆրունզն էր խոսում հանդիսատեսի հետ, է՛ն Ֆրունզը, որին կարծես թե բոլորը գիտեին, բայց նա դեռ անիմանալի էր, որին կարծես թե բոլորը ճանաչում էին, բայց նա դեռ անճանաչելի էր, որին բոլորն, անկասկած, սիրում էին, բայց նա դեռ այնքա՜ն է սիրվելու։
Ֆիլմի հեղինակների ջանադիր աշխատանքի շնորհիվ էն հայտնի Ֆրունզի փոխարեն այդ օրը ներկայացել էր էն ուրիշ Ֆրունզը, հենց նա, ով ասել էր. «Միշտ մտածել եմ, որ մեռնեմ՝ դրոշակ կդառնամ, անկուսակցական դրոշակ, որը վարակված է բոլորի ու ամեն ինչի հանդեպ սիրով, որը օդի հետ շփվելիս մաշվում է, մանանա դառնում ու եթերից ցողում մարդկանց»։
Անցյալ շաբաթավերջին «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճներից մեկում հանդիսատեսի վրա մանանա ցողվեց, երկրից երկինք բարձրացած ու վերադարձած, տխուր ուրախությամբ եւ ուրախ տխրությամբ, հանճարեղ պարզությամբ եւ պարզ հանճարեղությամբ։ Ցողվեց ու ներծծվեց մեր մեջ, մեզ ոգեւորեց ու... ցավացրեց, որովհետեւ, ավաղ, Ֆրունզիկ Մկրտչյանը վերստին դահլիճից բարձրացավ բեմ, բեմից մտավ էկրան ու վերադարձավ երկնքի իր ժամանակավոր բնակարանը։ Էն ուրիշ Ֆրունզը, որի ոչ միայն դերասանական, այլեւ մարդկային ներկայության կարիքն ունենք այսօր, ընդ որում՝ ոչ միայն մանանայի, այլեւ սովորական թթվածնի տեսքով, մաքո՛ւր թթվածնի, առանց թունավոր նյութերի։ Որովհետեւ նա իսկապես անկեղծ է ու անշահախնդիր, երբ ասում է. «Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են։ Բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին՝ մեկ առ մեկ»։ Որովհետեւ նա իսկապես անկեղծ է մաղթում. «Լիաթոք ծիծաղ եմ ցանկանում ձեզ, լուսավոր ժպիտ եւ մեծ նվիրվածություն՝ դեպի թատրոնը, կինոն, դեպի արվեստը։ Հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, ինչպես սերն եք պահում ձեր սրտում, հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգեւոր հարստությանը, ծննդավայրին»։
«Էն ուրիշ Ֆրունզը»» ֆիլմը, ինչպես արդարացիորեն նշեց նրա հեղինակներից Հովհաննես Պապիկյանը, Ֆրունզիկ Մկրտչյանի կողմից անցկացվող վարպետության յուրատեսակ դասընթաց կարող է լինել թատրոնի ու կինոյի արվեստ ուսանողների համար, ոչ թե հեռակա, այլեւ անմիջական դասընթաց՝ էկրանից ուղի՛ղ ունկնդրի եւ ակնդրի հոգու մեջ հոսող, առանց ձեւականությունների ու կեղծավորության որեւէ նշույլի։ Եւ միգուցե պատահական չէ, որ այն տեւում է մեկ դասաժամից մի փոքր ավելի։
Ավելացնենք, որ «Էն ուրիշ Ֆրունզը» ֆիլմը ստեղծվել է հեղինակների միջոցներով, ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, ստեղծվել է ոչ թե ժամանակավոր, այլ ժամանակի համար՝ ապացուցելով, որ լավ բան ստեղծելու համար պարտադիր չէ դժգոհել միջոցների բացակայությունից, եւ նաեւ պարտադիր չէ այդ բացակայությունով պատճառաբանել ստեղծագործական ստերջությունը։

«Հայաստանի Հանրապետություն»Գագիկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ
07-07-2015
http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20150707_7&flag=am