Այդքան էլ աններդաշնակ ներդաշնակությո ՞ւն…

Жирайр АнанянԶարմանալին նրա այդ հայտնությունն էր` օրը ցերեկով: Ոչ դերեսանի տեսքով և այդքան «շա ՞տ» դերասան….
Բնության խաղը չէր, ի ՞նչ էր սա հապա….
Թվում էր, թե «բրիչով մանրամասն չհեղկված» դեմքով այդ մարդն ամեն տեղ կարող էր վայրէջք կատարել, բայց միայն ոչ բեմում: Իսկ հենց այստեղ պարզվեց, որ այս կասկածելի եկվորի բնական վիճակը դերասանությունն է:
«Շուրջն այս ովքե ՞ր են, և ինքն ո ՞վ է»,- այս հարցն էր, որ չէր տալիս ինքն իրեն, և շարունակում էր բնության կողմից «կառավարվող» բեմական արարումը:
Մարդկային խռովք` ամբողջովին թաթախված ծիծաղով. սա էր Մհեր Մկրտչյանի արտիստական տեսակը: Դա արտահայտվում էր նրա պոռթկալու, զարմանալու, զայրանալու, ձայնը բարձրացնելու, մատը տնկելու, միամտաբար խաբվելու, միամտաբար գլուխը գովելու, միամտաբար սիրելու և ատելու, շրջապատի հետ փոխհարաբերվելու, ամեն, ամեն ինչի մեջ:

Ժիրայր Անանյան


Ֆրունզիկ եկավ, Մհեր գնաց...

Զարմանալին նրա այդ հայտնությունն էր` օրը ցերեկով։ Ոչ դերասանի տեսքով և այդքան «շատ» դերասա՞ն... Բնության խաղ չէր, ի՞նչ էր սա հապա...
Թվում էր, թե «բրիչով մանրամասն չհղկված» դեմքով այդ մարդն ամեն տեղ կարող էր վայրէջք կատարել, բայց միայն ոչ բեմում։ Իսկ հենց այստեղ պարզվեց, որ այս կասկածելի եկվորի բնա­կան վիճակը դերասանությունն է։ «Շուրջն այս ով­քե՞ր են, և ինքն ո՞վ է»,— այս հարցն էր, որ չէր տալիս ինքն իրեն, և շարունակվում էր բնության կողմից «կառավարվող» բեմական արարումը։
Մարդկային խռովք՝ ամբողջովին թաթախված ծիծաղով, սա էր Մհեր Մկրտչյանի արտիստական տեսակը։ Դա արտահայտվում էր նրա պոռթկալու, զարմանալու, զայրանալու, ձայնը բարձրաց­նելու, մատը տնկելու, միամտաբար խաբվելու, միամտաբար խաբելու, միամտաբար գլուխը գո­վելու, միամտաբար սիրելու և ատելու, շրջապատի հետ փոխհարաբերվելու, ամեն, ամեն ինչի մեջ։ Արտիստին խոսքով ներկայացնելը միշտ պակասավոր է, նրան տեսնելն ու սեփական մաշկով զգալն է հավաստի։
Ուզո՞ւմ եք՝ մեկ առ մեկ նրա խաղացած դերերի անունները տամ։ Անմիջապես էլի ինքն է գալու, կանգնի ձեր աչքերի աոջև։ Չփորձեք նրան սառը պատվանդանի վրա բարձրացնել ուրիշների նման, միևնույն է, նա այնտեղ մնացողը չէ, էլի կիջնի, կգա, կկանգնի հողին։ Եվ որտեղ կանգնի, այնտեղ իրենով թատրոն կգոյանա։
Փորձեք մի րոպե պատկերացնել մեր թատրո­նի պատմությունն առանց նրա։ Դա կարելի էր պատկերացնել, երբ ինքը դեռ չէր եկել այնտեղից, որտեղից եկավ ու դրսում էլ մեզ ճանաչել տվեց հայի իր տեսակով։ Մենք իրենով ավելի շատ մեզ տեսանք, քան իրեն։ Ափսոս, իր գնալուց հետո դա զգացինք։ Իսկ սկզբում մենք էլ կարծում էինք, թե ինքը Ֆրունզիկն է, միայն Ֆրունզիկը՝ իր ինքնությունը ցայտունորեն «հաստատող» սեփական քթով։ Ներքուստ այնքա՜ն անօգնական մարդ և միայն արտաքուստ օժտված ինքնապաշտպանական բնազդով, որն իր առօրյա կատակներով էր արտահայտվում։
Հիմա ես փորձում եմ մտովի հաղորդակցվել նրա վրայից թափվող ծիծաղին, որին ինքն անտեղյակ էր։ Փորձում եմ լսել նրա ինչ - որ տեղ խուլ ձայնը, որն այդ ձայնի տիրոջ արտաքինին «բնականորեն» ներհակ էր։
Այդքան էլ աններդաշնակ ներդաշնակությո՞ւն...
Հետաքրքիր է, հետագայում ինքն իրեն Մհեր կոչելիս, իսկապես, ենթագիտակցորեն զգացե՞լ էր իր տոհմական֊ արտիստական ծագումը, թե՞ ուղ­ղակի մտածել է «Մ» տառով որևէ հարմար անուն գտնել, որ ներդաշնակվի Մկրտչյան ազգանվանը։ Չէ՞ որ մեկը կարող է բեմում Սասունցի Դավիթ խաղալ տառացիորեն ճշգրիտ, բայց ամենևին էլ էպոսից չգալ, ինչպես Մհեր Սկրտչյանն էր այնտեղից գալիս, ինչ էլ որ խաղար։ Ինձ թվում է, որ նրա արտիստական, այսպես կոչված, ծագումնաբանությունն այդպես էլ մեզ մութ կմնար աոանց մեր էպոսի, որտեղ, բանից պարզվում է, Մեծ ու Փոքր Մհերներից բացի էլի Մհերներ են եղել, որոնցից մեկը 20-րդ դարում մեզ է ներկայացել Ֆրունզիկ ծածկանունով։ Եկավ ու գնաց, մտավ Ագռավու քար՝ Փոքր Մհերի մոտ...

Iravunq-logoԺիրայր Անանյան  
Թատերագիր
«Իրավունք»
20-26.07.2001

Печать