"Հուշարձան" վավերագրական ֆիլմի նկարահանումների ժամանակ

Фрунзик Мкртчян во время съемок фильма "Памятник"Եթե չեմ սխալվում, այդ ժամանակ իններորդ դասարանի աշակերտուհի էի, հայրս գլխավոր խմբագիրն էր, ուղարկել էր լրագրողին, որ նյութ պատրաստի, խնդրեցի ես էլ գնամ: Տեսնելով իմ ուշադիր հայացքը, Ֆրունզիկը մոտեցավ և առաջարկեց նկարվել։
Տեսավ ամաչկոտ պահվածքս և սեղմելով կրծքին, կատակով նկատեց.
- Կարող է ընկեր ունես և վախենում ես նկարվել ինձ հետ ?
Ասացի ոչ և ահա ստացվեց այս նկարը:
Հետո դիմեց Խորեն Աբրահամյանին`
- Չտանենք մեր նկարահանումներին մասնակցի, շատ հմայիչ է.....
Ես ամոթից հեռացա.... Այդ օրը պատահաբար կրկին հանդիպեցինք և էլի հետաքրքիր վիճակում`մեքենայով խախտում էր կատարել և ճանապարհային ոստիկանության աշխատողին Լենինի տասանոց մեկնեց, իհարկե, կատակով, ինչը մեր լուսանկարիչը հասցրեց նկարել,դա էլ մնաց որպես հիշողություն......

Տաթևիկ Նազինյան


 Отрывок из документального фильма Эдуарда Амбарцумяна "Серик" о народном артисте СССР, кинооператоре Сергее Исраеляне

Печать