ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՆԿԱՏԱՐ ԵՐԱԶԱՆՔ

Фрунзик МкртчянՄանուկ հասակում ես երազում էի փայլուն, պսպղան հեծանիվ ունենալ, անգամ ժամերով կանգնում էի խանութի ցուցափեղկի առաջ ու նայում... Երազումս Էլ Էի տեսնամ...
Եվ վերջապես տնեցիները խոստացան, որ հեծանիվ կառնեն։ Վրա հասավ հանդիսավոր օրը։ Մեր ամբողջ ընտանիքը մորս`Սանամի գլխավորությամբ, շարժվեց դեպի խանութ։ Մայրս հագել Էր իր միակ տոնական զգեստը եվ գլխավորում Էր երթը։ Նրա հետեից քայլում էի ես՝ ձեռքիս ինձ վստահված դրամապանակը։ Հետո դրամապանակից հանեցի փողը ե ամուր սեղմեցի ափիս մեջ` այդպես երազանքս ասես ավելի մոտ էր թվում ինձ, ու ջերմանում էր հոգիս։ Իմ հետևից քայլում էին քույրերս և բակի բոլոր երեխաները` փոքր եղբորս`հպարտ-հպարտ քայլող Աբոյի զլխավորությամբ, ով ժամանակ առ ժամանակ մոաենում էր ինձ ու նայելով աչքերիս մեջ՝ խնդրում. «Կտա՞ս քշեմ»։ 
Ես խորիմաստ լռում էի, քանի որ չէի ուզում կաշկանդել իեձ ավելորդ իտստումներով։ Ու հանկարծ ինչ-որ տեղ, շատ մոտիկ, հնչեց. 
«Խոսում է Մոսևվան, խոսում է Մոսկվան»։ 
...Ես երկար կանգնած էի ցուցափեղկի մոտ, որ փայլփլում էր իմ երազանքը՝ «Սեզա`մ, բացվի`ր …», իսկ դռան վրա մեծ կողպեքն էր ու ինչ-որ մեկի արագ ձեռքով գրված թուղթը` «Փակ է պատերազմի պատճառով»։ Չորս ու կես տարի իմ մանկության երազանքը մնաց փակ դռան հետևում։

Հովհաննես Պապիկյանն ու Շուշանիկ Սահակյան 
«Ո՞ւմ համար ես վառվում, լույս...» գրքից

Печать