Могила Фрунзика Мкртчяна в пантеоне

Могила Фрунзика Мкртчяна в ПантеонеТрагическая жизнь
Несмотря на то, что он известен всем как комедийный актёр, его личная жизнь была полна горя. Его первая жена, Донара Мкртчян страдала душевным заболеванием и была помещена в соответствующее учреждение до конца своих дней. Фрунзик стал отцом-одиночкой с двумя маленькими детьми. Его сын унаследовал душевное заболевание матери, и это новое несчастье опустошило душу актёра. Согласно его знакомым, последние годы жизни он страдал от депрессий и, в конце концов, спился. В 1993 он скончался в своей квартире в Ереване. Тысячи людей пришли на похороны своего любимого актёра. Траурная колонна с телом Мкртчяна прошла по центральной улице города.
Похоронен в Пантеоне героев армянского духа в Ереване.

29 декабря 2010 года – 17-я годовщина смерти великого армянского актера театра и кино Мгера (Фрунзика) Мкртчяна. Накануне в ереванском городском Пантеоне состоялось открытие бюста актера. В церемонии приняли участие премьер-министр Армении Тигран Саркисян, министр культуры Армении Асмик Погосян, брат покойного актера режиссер Альберт Мкртчян и многие друзья и коллеги Фрунзика.
Могила Фрунзика МкртчянаАльберт Мкртчян поблагодарил автора бюста, скульптора Ара Шираза. Он отметил, что в своем произведении автору удалось совершенно точно передать образ Фрунзика. Он выразил благодарность инициаторам возведения бюста – правительству Армении и мэрии Еревана.
Мгер Мртчян был человеком необыкновенных сочетаний – в нем одинаково сильны были юмор и боль, огромный актерский талант и невезение в личной жизни.
К годовщине смерти актера – Фрунзик в словах коллег и друзей:
* * *
Фрунзик желал смерти, он рвался к ней, он мечтал о ней, жестоко гася в себе жизненные инстинкты. Его не время погубило и не пристрастие к вину и табаку…
* * *
Нет, он сознательно шёл к своей погибели, не имея сил пережить болезнь сына и жены — огромное семейное горе.
… Актёр от начала до конца. Мы, коллеги, стояли за кулисами, смотрели и ждали, что нового он сегодня сделает в роли. Мы знали: он обязательно будет импровизировать, и это была гениальная импровизация. Поразительно, какая у него была находчивость. Он мог рассмешить целый зал. Я помню его спектакли, которые начинались гомерическим хохотом в зрительном зале, и этот хохот продолжался все представление. Вообще Фрунзик был удивительным человеком — день начинал с песни и был счастлив. С другой стороны, в нем всегда жило ощущение какой-то трагичности…
* * *
Человек приходит в этот мир с охапкой хвороста и его задача — сжечь её до конца, чтобы она не превратилась в тлен. К сожалению, Фрунзик не смог все это сжечь, а там было очень много огня. Потеряли мы очень много тепла Фрунзика”.


Մհեր Մկրտչյանի թաղումը

Դեկտեմբերի 31-ին հանրապետության տարբեր անկյուններից արվեստասերները հավաքվել էին Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում: Այդ օրը ժողովուրդը հրաժեշտ էր տալիս տաղանդավոր արվեստագետին, որ սերվել էր հայոց արվեստի մեծերից, ու դրան ավելացրել իր սեփական մհերյանական գույները՝ կերպարային, գունեղ, լուսե:
Սգո արարողությանը ներկա էին եւ սիրված դերասանին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին  ՀՀ Նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը, փոխնախագահ Գ. Հարությունյանը, հանրապետության խորհրդարանի նախագահ Բ. Արարքցյանը, վարչապետ Հ. Բագրատյանը, արվեստի, մշակույթի, գիտության գործիչներ, նրա տաղանդի տասնյակ հազարավոր երկրպագուներ: Մեծածավալ բազմությունն այնուհետեւ ուղղություն վերցրեց դեպի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն: Սգո հավաքում հրաժեշտի խոսք ասացին Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը եւ այլք:


Նա ապրեց ու ծիծաղեցրեց բոլորին, իսկ իր համար ժամանակ չմնաց

У могилы Фрунзика МкртчянаՀայ բեմի անվանի ու անմոռանալի դեմքերից մեկն էր Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանը, որն այսօր կլիներ 76 տարեկան: Սակայն անսպասելի ու դաժան հիվանդությունը 13 տարի առաջ խլեց մեզանից մեր ամենասիրելի արտիստին ու այսօր նրա բացակայությունը զգացվում է: Մեր Ֆրունզը դեռ մանկուց երազում էր իր ծնողների փափագը տեսնելՙ Անիի, Արեւմտյան Հայաստանի ... ազատագրումը: Սակայն հենց այդ կարոտն էլ սրտում նա հեռացավ ու իր ժողովրդին թողեց իրեն կարոտելու պատգամը: Ֆրունզիկի բոլոր խաղացած դերերը, անկախ նրանից դրանք փոքր էին, թե գլխավոր, մշտապես գերում ու առանձնահատուկ ժպիտ էին արթնացնում: Մեր Ֆրունզը գերեց ու ծիծաղեցրեց բոլորին, սակայն իր համար ժամանակ չգտավ մի փոքր ծիծաղելու...
Երեկ կեսօրին Կոմիտասի անվ. պանթեոնում էին Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի դերասանները, արվեստագետներ եւ այլ թատրոնների դերասաններ, որոնք խնամքով մեծ արտիստի շիրմաքարը զարդարեցին ծաղիկներով: Նրանք եկել էին մեծ ժողովրդականություն վայելած, կինոյի ու թատրոնի անկրկնելի արտիստի ծննդյան 76-ամյակը խնկարկելու եւ լռության մի քանի րոպեներով հարգելու նրա անմար հիշատակը: Հուզված էր Մհերի եղբայրը` թատրոնի գեղ. ղեկ. ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, որին խնդրեցի բնորոշել Մհեր Մկրտչյանին որպես մարդ, որպես դերասան եւ որպես եղբայր. «Իմ բնորոշումը շատ էգոիստական է, շատ եսասիրական... որովհետեւ ինձ համար Մհերը «աստված» էր իր բոլոր բնորոշումներով` որպես տաղանդավոր դերասան, որպես եղբայր, որպես հայր: Նա մի մարդ էր, որ երեխա ծնվեց ու երեխա մահացավ, ու որի համար տիեզերքում սերն էր, որը ուժ էր տալիս նրան ստեղծագործելու: Անչափ բարի, ազնիվ մարդ էր, որը երբեւէ չի նեղացրել որեւէ մեկին, ու եղեռնից մազապուրծ ծնողներիս կարոտը դեպի մեր էրգիրը իր հետ տարավ»:
Фрунзик МкртчянՖրունզի երեւակայությունը անսահման էր, որն իր հետ բերում էր համ ու հոտ եւ գերում էր, լիներ բեմում, թե կինոյի հրապարակում: Արվեստագետները նշում էին, որ այսօր Ֆրունզի պակասը զգացվում է, չնայած որ նրա ժամանակներն անցել են... Բայց Ֆրունզի թողած դերասանական ժառանգությունը մնաց ու դարձավ երիտասարդ սերնդի համար բեմական դպրոց, ու այսօր իր անունը կրող թատրոնը («Մ. Մկրտչյան արտիստական թատրոն») շարունակում է նրա թողած ավանդն ու մշտապես ժպտադեմ նկարներից մեզ է նայում ու կարծես կրկնում է իր հոր խոսքերը` է՜յ, հե՜յ («Մենք ենք, մեր սարերը» ֆիլմից): Դերասան Ազատ Գասպարյանը Ֆրունզին բնորոշեց ահա այսպես. «Նա մարդ էր մեծատառով, կոմիկ դերասան ու նաեւ ինչ-որ տեղ «բժիշկ», որը իր ծիծաղով հարյուր-հազարավոր հանդիսատեսների է բուժել ծիծաղով: Ֆրունզը իր խաղընկերներին խաղացնում էր ու հենց դրանով գերում էր իր հանդիսատեսին: Ասեմ, որ մեր մեծերի տեղերը եզակի են լինում եւ ես չեմ կարող ընդունել, որ այսօր Ֆրունզը «չկա», նա կա ու միշտ կլինի, քանի նրան հիշում ենք ու երբեք նրան «փոխարինող» չկա»: Իսկ Ֆրունզի խաղընկեր ու ընկեր Անդրանիկ Հարությունյանի (Կոմիտասի անվ. կամերային տան տնօրեն) համար «նա զարմանահրաշ մարդ էր ու դերասան, որի տեսակը շատ քիչ է: Մհերը կյանքում ոչ մի դեր չխաղաց պարզապես խաղալու համար, նա ապրեց ու ապրեցրեց հանդիսատեսին իր դերակատարումներով ու դարձավ անմահ: Մեր Ֆրունզը չնայած ֆիզիկապես չկա այսօր, սակայն նա մահից հետո անգամ մեռած չի ու 13 տարի է անցել, նա միշտ մեզ հետ է ու մշտապես երկխոսության մեջ է ժողովրդի հետ: Մենք այսօր բոլորս մեղավոր ենք, որ մեր Ֆրունզ-Մհերը մեզ հետ չէ: Չկարողացանք պահել նրան իր շփոթված ու աստվածատուր զգացմունքներից, որտեղ նա խճճվեց ու չկարողացավ դուրս գալ: Դրան գումարվեցին նաեւ ընտանեկան դժբախտություններն ու տապալեցին նրան... Մենք բոլորս մեղավոր ենք, որ չօգնեցինք նրան»:
Իր անունը կրող թատրոնը, որտեղ վերջին անգամ մեր Ֆրունզը խաղաց «Հացթուխի կինը» ներկայացումը, երեկ երեկոյան Ֆրունզի ծննդյան օրվա առիթով բացեց «Արտ-կլուբ»` նկարիչ Աշոտ Համբարձումյանի եւ դերասան Լալա Համբարձումյանի մտահղացմամբ: Այն կդառնա արվեստագետների համար մի կենտրոն, որտեղ հաճախակի կլինեն հանդիպում-քննարկումներ, բանավեճեր: Երեկոյի ընթացքում Ֆրունզի մասին գնահատանքի խոսքեր շատ ասվեցին ու դեռ երկար կասվի: Իսկ ներկաները եւս մեկ անգամ հնարավորություն ունեցան դիտելու մի տեսաժապավեն, որտեղ ամփոփված էին Ֆրունզի բազմաթիվ դերակատարումներ, կյանքի տարբեր դրվագներ եւ իհարկե նրա խաղը ու ձայնը:
Մհեր Մկրտչյանը ապրեց բոլորի համար, իսկ իր համար ապրելու ժամանակ չմնաց...

АзгՆյութը եւ լուսանկարը`ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԻ
«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #124, 2006-07-05
http://www.azg.am/AM/error/2006070517


Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Վրաստանի Հանրապետության և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի դերասան, Երևանի պատվավոր քաղաքացի Մհեր Մկրտչյանի ծննդյան 85-ամյակի օրը Կոմիտասի անվան պանթեոն՝ մեծանուն արտիստի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու են այցելել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, բազմաթիվ արվեստագետներ, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասաններ, արվեստասերներ։

Печать

Պատմում է Նունե Մկրտչյանը

Ֆրունզիկ Մկրտչյանի թաղումըՀետաքրքիր է, որ յուրաքանրչյուր հանճարեղ մարդ իր մեջ թաքնված մի հրաշք ունի: Դրանից զերծ չէր նաև Ֆրունզիկ Մկրտչյանը: Նա կարողանում էր կանխատեսել իր ու շրջապատի հետ կապված այն իրադարձությունները, որ պետք է կատարվեին թեկուզ մեկ րոպե հետո:
Նրա ամենասարսափելի կանխատեսումը եղավ իր մահն ու թաղումը:
Նունեն, դեռ կենդանի էր, և հենց նա էլ պատմեց, որ նախորդ օրը Մհերը գնացել էր աղջկա տուն և ասել, որ եկել է նրանց հրաժեշտ տալու: Նա թերևս զգացել էր, որ իր կյանքն ավարտվում է:
“Ինձ թաղելու են ամենալավ օրը, երբ կանանց ձեռքերը խմորի մեջ կլինեն: Իմ շնորհիվ իմ ամբողջ թաղամասը երկու շաբաթ լույս կունենա. իմ մահով կլուսավորեմ հարևաններիս”: Եվ մանրամասն նկարագրել էր, որ իր դագաղը կդնեն Օպերայի և Բալետի շենքի երկրորդ հարկի սրահում: Կգա Լևոն Տեր - Պետրոսյանը և կկանգնի իր գլխավերևում: Բայց երկար չի կանգնի, քանի որ գյումրեցի մի կին` սև շորերով, կմոտենա նրան ու բարձրաձայն կասի.
- Ամոթ է Լևո՛ն, ֆրունզն է մեռել, համա Լենինականից մարդիկ չեն կըրնա գալ... բենզին չունին, չես ամչնա՞...
Նախագահն իր մարդկանց հետ կթողնի ու կհեռանա: Ու հետո իրեն կհանեն դուրս` Թումանյան փողոց, որ հասցնեն իր թատրոն, բայց ճանապարհին կփոշմանեն. “Մեր Ֆրունզին բա չտանե՞նք Պրոսպեկտով ներքև, և ուղղությունը կփոխեն դեպի Մաշտոցի պողոտա”: