Նյու Յորքի «Մհեր Մկրտչյան» թատերախումբը հյուրախաղերով Հայաստանում է


frunzik tmmՀայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին ընդառաջ Նյու Յորքի Թեքեյան մշակութային միության «Մհեր Մկրտչյան» թատերախումբը ժամանել է Հայաստան՝ հայ հանդիսատեսի դատին հանձնելու Պերճ Զեյթունցյանի «Դատարանն է, ոտքի՛» ներկայացումը:
Հանդիսատեսի ջերմ ընդունելությունից դերասանական կազմը ոգևորված է: Կազմակերպիչները պատրաստվում են պիեսը ներկայացնել նաեւ Բոստոնում:




Նյու Յորքի Թեքեյան մշակութային միության «Մհեր Մկրտչյան» թատերախումբը հյուրախաղերով Հայաստանում է: Այս անգամ դերասանական կազմը հայ հասարակությանն է ներկայացրել Պերճ Զեյթունցյանի՝ « Դատարանն է, ոտքի՛» ներկայացումը: Կոմպոզիտոր, այս ներկայացման երաժշտության հեղինակ, ինչպես նաև Սողոմոն Թեհլերյանի դերակատար ծնունդով Հալեպից ամերիկաբնակ Հարութ Պարսումյանն ասում է, որ Թեհլերյանի դերն ինքն է հենց առաջարկել վստահել իրեն։ Կարևորը, որ ասելիքս կարողացել եմ հասցնել հանդիսատեսին:
100 տարի առաջ թուրքական ցեղասպան քաղաքականությունը շարունակվում է այսօր Արցախում, Սիրիայում: Այդ ամենն ու իմ հեղինակած երաժշտությունն ինձ ուժ տվեցին կերտել այդ դերը՝ ասում է Հարութը: Այս ներկայացման մեջ Լեփսիուսի դերակատար Հակոբ Վարդիվառյանն էլ վերջին անգամ բեմում եղել է 45 տարի առաջ, Բեյրութի Վահրամ Փափազյան թատերախմբի հայաստանյան հյուրախաղերի ժամանակ։ Երկար դադարից հետո կրկին բեմ բարձրանալու առաջարը միանգամից է ընդունել։ Անցյալը ներկային կապող այս ներկայացմանը չմասնակցել չէի կարող, ասում է:
«Հաճույք էր տղոնց հետ ըլալ մեկ բեմում»:
Թատրոնի հայաստանյան բեմելը կայացել է ապրիլի 13-ին Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում, այնուհետև Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամիտական ու Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնների բեմերում։ Թատերախումբը վերջին անգամ Հայաստանում եղել էր 2007 թվականին եւ լավ ընդունելության արժանացել։ Այս անգամ էլ է թատերախումբն արժանացել ջերմ ընդունելության:
Հայաստանյան ներկայացմանը ներկա է եղել հենց պիեսի հեղինակը՝ Պերճ Զեյթունցյանը, ով իր գոհունակությունն է
փոխանցել դերասաններին:

Աիդա Ավետիսյան
Ռադիոլուր
20 Ապրիլի 2016

 

 

 

Печать