Ваагн Мкртчян - сын Фрунзика Мкртчяна

Ваагн, сын Фрунзика МкртчянаԵրկու՝ արդեն երևանաբնակ գյումրեցիների երեխաներն են սկիզբ դնում նրանց ծանոթությանը. ՙՄհեր Մկրտչյանը կնոջ՝ Դոնարայի հետ Կոմիտասում էր ապրում, նրա որդին՝ Վահագը, և իմ տղան նույն մանկապարտեզն էին հաճախում:
Առավոտյան, երբ երեխաներին տանում էինք մանկապարտեզ, միշտ հանդիպում էինք ու, որպես համաքաղաքացիներ, զրույցի բռնվում: Վահագը՝ Ֆրունզի տղան, սարսափելի չար երեխա էր ու Ֆրունզը, ամեն անգամ դաստիարակչուհուն կատակով ասում էր.
- Խնդրում եմ, կապեք մահճակալից, որ ձեզ չանհանգստացնի:
Ու մի օր Վահագը մանկապարտեզի պահարանից վերցնում է իմ որդու նախաճաշն ու ուտում: Տղաս սկսում է վիճել Վահագի հետ, ծեծում են իրար, ու դաստիարակներին մի կերպ հաջողվում է նրանց բաժանել:

Մի քանի օր անց, երբ հանդիպեցինք, Ֆրունզն ասում է.
- ՙՄայլի տղա (մենք իրար այդպես էինք դիմում), էդ տղուդ բեր շաբաթըմ մեր տունը պահենք, տղես քիչըմ խելոքնա: Իրեք օր է՝ ձենը չենք լսում, էդ ինչղ է դաստիրակել՚:

Գևորգ Գևորգյան
Գիտությունների ազգային ակադեմիայի կենսաքիմիայի ինստիտուտի ախտաբանական կենսաքիմիայի և ռադիոտոպների բաժնի ղեկավար


Կյանքը Ֆրունզիկ Մկրտչյանին ևս մեկ սարսափելի անակնկալ էր պատրաստել. 88 թվականի երկրաշարժի ժամանակ փլվեց Գյումրու նրա տունը, իսկ օրեր անց էլ նա իմացավ, որ Արգենտինայում ավտովթարից 39 տարեկանում մահացել է դուստրը: Դերասանը չկարողացավ հաղթահարել այս հարվածը: Կյանքի վերջին տարիներին Ֆրունզիկ Մկրտչյանը դուրս չի գալիս ծանր դեպրեսիայից: Խնդիրները հաղթահարել չի կարողանում օգնել անգամ կինը, և նրանք ամուսնալուծվում են:
Նույն թվականի դեկտեմբերին Ֆրունզիկը որդուն տարավ Ֆրանսիա` բուժելու հույսով, սակայն բժիշկների ախտորոշումը վերջնականապես ծնկի բերեց նրան. որդին հոգեկան ժառանգական խնդիրներ ուներ, և դա անբուժելի էր: Մեծ դերասանն ուզում էր մահանալ, ապրելու համար էլ պատճառ չուներ: 
Մահվանից ժամեր առաջ նա եղբորը խնդրել էր նկարահանել ֆիլմ, որտեղ շրջապատում բոլորը խելագար են, բայց իրեն են փորձում համոզել, թե ինքն է խելագար... 
Նույն օրը երեկոյան Ֆրունզիկ Մկրտչյանը մահացավ:

http://life.mediamall.am/?id=85923


Ваагн Мкртчян, сын Фрунзик Мкртчяна
 

Free Joomla Lightbox Gallery

Печать