Вреж Акопян о Фрунзике Мкртчяне

Воеж АкопянМгер Мкртчян был великим мастером импровизации. В 1993.г. я был в Глендейле, Из Еревана мне позвонил Мгер Мкртчян и заказал:
- Найди Аветиса Оганяна, актера ванадзорского театра им. О.Абеляна, и начинайте репетировать роли в комедии “Багдасар ахпар” - Оганян - Огсена, а ты - Кипара.
Во время последней постановки “Багдасара ахпара” я был ассистентом великого режиссера В. Аджемяна и очень хорошо ее знал.
Cоставили актерскую труппу и начали репетировать. Спонсор спектакля обеспечил все условия для оформления.
Приехал Мгер Мкртчян, спектакль шел 23,24 и 25 октября при переполненном зале. Я не раз видел Мгера Мкртчяна в роли Багдасара, но того, что произошло в третьем действии спектакля, никогда не забуду, и мне трудно описать этого гениального актера, дивную игру любимого моего друга.
Когда с Кипаром во главе судьи решают отправить Багдасара в сумасшедший дом, Багдасар - Mrep сидит на тахте, поджав под себя одну ногу. В этой душераздирающей сцене он положил руку на ногу и воскликнул: “Где моя нога?..” В зале воцарилась мертвая тишина. после длительной паузы он вопросил во второй раз: “Где моя нога?”  мы почувствовали, что зал плачет.
После спектакля я спросил его в гримерной:
- Мушегич, ты это задумал или ...
- Нет, Вреж-джан, это мне пришло в голову только сейчас...
Вот так экспромтом гениальный актер сочинял на ходу неожиданные реплики, новые жесты, которые делали образ еще цельнее.

Вреж Акопян
Заслуженный деятель искусств РА
из книги Айказа Ераносяна "Мгер Мкртчян"


Նրան պետք չէին տիտղոսներ

Ասում են, թե Ֆրունզիկը կոմիկ դերասան էր։ Ես, ընդունելով դա, նաև ավելացնում եմ, որ Մհեր Մկրտչյանը մեծ տրագիկ էր։ Նրա աչքերի մեջ մեծ ողբ ու թախիծ կար։ 1992 թվականից մինչև 1994 թվականը ես գտնվել եմ Միացյալ Նահանգներում։ Գնալուց առաջ Մհերի հետ պայմանավորվել էինք, որ ես այնտեղ կվերականգնեմ «Պաղտասար աղբար» ներկայացումը (Աճեմյանի բեմադրության ժամանակ ես եղել եմ նրա ասիստենտը), ինքն էլ կգա Պաղտասար խաղա­լու։ Ես աշխատեցի այդ բեմադրության վրա, հե­տո զանգահարեցի Ֆրունզիկին, ինքն էլ ասաց, որ ներկայացումը նշանակեմ հոկտեմբերի 23,24,25-ին։ Եկավ հոկտեմբերի 23-ի առավոտյան։ Ցերեկվա ժամը 1-ին եկավ սրահ, որտեղ պետք է խաղայինք ներկայացումը։ Փորձերը նայեց, ասաց, որ ուղղելու ոչ մի բան չկա։ Մնում էր միայն ներկայացումը խաղալ։ Իմ ողջ կյանքի երազանքն է եղել «Պաղտասար աղբարում» խա­ղալ Կիպար։ Երազանքս իրականացավ այդ երեք օրվա ընթացքում։ Ես խաղացի։ Երևի մի երկու հարյուր, երեք հարյուր անգամ նայել եմ այդ ներ­կայացումը, նայել եմ անգամ Հրաչյա Ներսիսյանի կատարմամբ, բայց այդ երեք օրվա ընթացքում Ֆրունզը այնպես խաղաց, ինչպես երբեք չէր խաղացել։ Երրորդ գործողությունում մի տեսարան կար, երբ Պաղտասարին պետք է գժանոց տա­նեին։ Այդ երեք դատավորները նրան համոզում են, թե. 
«Պաղտասար աղբար, վեր կաց։ Արի մա­քուր օդի գնանք»։ 
Ինքն էլ թախտի վրա, մի ոտքը ծալապատիկ նստած, ասում էր.
«Ինձ ձեռք մի՛ տվեք, ձեռքերս մի՛ բռնեք»։ 
Մի խոսքով, նյարդային վիճակ էր։ Մեկ էլ այդ ասելուց հետո ձեռքը դրեց ոտքին և ասաց. 
«Մյուս ոտքս ո՞ւր է»։ Մի ան­գամ ասաց, քար լռություն էր դահլիճում։ Երկրորդ անգամ էլ որ ասաց, արդեն զգացինք, որ դահլիճն արտասվում է։
Ներկայացումը ավարտվեց, գնացինք գրիմի և հարդարման սենյակ, ասացի. 
«Մուշեղիչ, դա մտածե՞լ էիր»։ Ասաց. 
«Չէ, Վրեժ ջան, այդ պահին եկավ»։ 
Այսինքն՝ նա արհեստական ոչինչ  չէր անում։
Ֆրունզիկը բոլորի ընկերն էր։ Շատ ժողովրդա­կան էր։ Նրան պետք չէին տիտղոսներ։ Նա առաջին իսկ քայլերից արդեն բեմի վրա կայացած դե­րասան էր։ Խորհրդային Միության որ քաղաքում, որ անկյունում էլ լիներ՝ ճանաչված էր, սիրված։ Եվ ճանաչված լինելն էլ նրան չէր խանգարում։ Մի դաշտ ուներ մագնիսական, որտեղ որ նա կար՜ շրջապատի մարդկանց է՛լ  չէին նկատում։

Վրեժ Հակոբյան

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն,
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Печать