Ашот Адамян о партнере по фильму Фрунзике Мкртчяне

Ашот Адамян и Фрунзик Мкртчян— Он все воспринимал по-детски сиюминутно, очень глубоко это переваривал и потом выдавал… Когда мы снимались с ним в фильме “Кусочек неба”, он говорил: “Нажми мне, пожалуйста, на ногу, если почувствуешь, что есть педаль и нужно меня остановить”.
Но я себе никогда этого не позволял!
Я очень обрадовался, когда узнал об идее памятника героям “Мимино”. Это очень хорошо! Смотрите, как интересно получается: грузины, армяне в Москве… Это же о нас: обо мне как о русском, о вас как об армянине или как о грузине. Это нельзя потерять. Это будет доказательством того, что есть еще человеческое между нами.
А человек, который не знает ничего об этом памятнике и картину не видел, может быть, захочет узнать, что это Фрунзик, это Буба Кикабидзе, а это Леонов в фильме “Мимино”.

Ашот Адамян, народный артист Армении


Ашот Адамян и Фрунзик Мкртчян в фильме "ПОЩЕЧИНА"

Free Joomla Lightbox Gallery

Печать

Աշոտ Ադամյանը՝ Մհեր Մկրտչյանի մասին.

Ashot-Adamyan.jpgՀատված ոեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանի հարցազրույցից:

– Օրերս տեղեկացանք, որ այս տարի Մհեր Մկրտչյանի մասին չհրապարակված լուսանկարներ եւ պատմություններ կհրապարակվեն, լույս կտեսնի երեք գիրք, կնկարահանվի երկու ֆիլմ։ Դուք դերասանի հետ խաղացել եք «Կտոր մը երկինք» սիրված կինոնկարում։ Ինչպիսին էր Ձեզ համար Մհեր Մկրտչյանը։
– Մհերն ինձ համար, նախ՝ երանելի մի հատվածում գտնվող մարդ է, ում մանկուց իմացել եմ «01 –99»-ից սկսած՝ մինչեւ «Նահապետ»-ը եւ հենց «Կտոր մը երկինք»-ը, եւ տեսել եմ նրա կատարած բոլոր աշխատանքները։ Նա ինձ համար աստվածատուրիկ որակի արտիստ էր։ Դերասան բառը տանել չէր կարողանում եւ ինձ էլ դա սովորեցրեց։
Ես մեծ վարպետից շատ շնորհակալ եմ, որ իր կյանքի մի փուլում ինձ թույլ տվեց ընկերություն անել իր հետ։ Դա իսկապես թույլտվությամբ պետք է լիներ, եւ նրա հանդեպ մեծ ակնածանքը պահպանելով, այնուամենայնիվ, ես բախտ ունեցա շփվել նրա հետ, լինել նրա մտերիմ զրույցների դաշտում։ Իհարկե, հազար ափսոս, որ շուտ գնաց (եւ ոչ միայն ինքը), բայց մեծերի կորուստը պետք չէ ողբերգականորեն ընդունել. «Վայ, մեր մեծերը գնացին, այլեւս չեն լինելու»։ Ոչ, ժողովրդի արգանդը չի չորանում, ժողովուրդն անդադար ծնում է։ Ուրիշ բան, որ դու այնքան անուշադիր ես քո ժողովրդի հանդեպ, որ նոր Մհեր Մկրտչյանին, նոր Հրանտ Մաթեւոսյանին չես տեսնում։ Չես տեսնում նոր Շեքսպիրին, Չապլինին, տեսնում ես միայն այն, ինչ ինքդ ես ցանկանում տեսնել։ Սա վնասակար է, որովհետեւ կկարդաս Պլատոն, չես հասկանա՝ ինչի մասին է գրել, չես հասկանա Սթայնբեքին ու շատերին:

Ռուսլան ԹԱԹՈՅԱՆ
Ապրիլ 03,2014
https://www.aravot.am/2014/04/03/446980/?s=


Артист Ашот Адамян о Фрунзике Мкртчяне