Մեր հարևանները

Մորս մասին գրելիս չեմ կարող չգրել մեր հարևանների մասին։
Վերևից հրաման եկավ, որ բոլոր բռնաճնշվածներին տուն տան իրենց կորցրած տան փոխարեն։ Կոմիտաս 48 շենքում մեզ տուն տվին։ Այն օրերին մեր շենքը վերջինն էր փողոցում, շրջպատված փշատի ու ծիրանի այգիներով։ Կարճ ժամանակ անց շենք եկավ ապրելու Հովհաննես Բադալյանը։ Իր կնոջ Մարգոի, Անահիտի և իհարկե զոքանջի Սոնյա տատիկի հետ։ Բայց դա բոլորը չէ։
Երկրորդ հարկում տուն ստացավ ֆրունզիկ Մկրտչյանը՝ Ալբերտի, Ռուզանի և իհարկե նրանց մոր, Սանամի հետ։ 


Ֆրունզիկ ՄկրտչյանԵկեք ինձ հետ իջնենք երկրորդ հարկ։ Այստեղ ապրելու եկավ Ֆրունզիկ Մկրտչյանի աղմկոտ ընտանիքը։
Ֆրունզը, Դոնարան, եղբայրը Աբոն, որ առաջին քայլերն էր անում, Ռուզանը և այդ բոլորի գլխին նշանավոր Սանամը։ Հետագայում, "Մեր մանկության տանգոն" ֆիլմում Գալյա Նովենցի ստեղծած կերպարը, շատ էր հիշեցնում Սանամին, ում տեսնում էինք ամեն օր։ Բոլորն էլ նոր էին ասպարեզ մտել և երազանքներով էին ապրում։ Նաև կռվում էին, հատկապես Ֆրունզը և Դոնառը։ Այսպիսի օրերին մեծ Նունեն վերցնում էր իր բարձը և գալիս էր մեր տուն։ Առավոտյան նրանք հաշվում էին մեզ թողնելով տարակուսաքի մեջ։ Այն երեկոներին, երբ ամեն ինչ խաղաղ էր տիկին Մարգոն մեզ բոլորիս հրավիրում էր թեյ խմելու։ Սեղանին էին գալիս Սոնյա տատի անմահական մուրաբաները։ Նման մի երեկո Ֆրունզը որոշեց մեզ զվարճացնել և խոսքեր ուղղելով Բադալյանին ասաց 
- Հովիկ ջան դու երգիր, ես պարեմ։
Մի պահ դուրս եկավ, հետ գալով "ծյուլ" վարագույը դեմքին փռած։ Հովիկը ինչ որ երգ երգեց կարծեմ էլ ինչ սուրմա է հարկավոր, էն աննման փերուն ... այս բառերի վրա Ֆրունզը դեմքից քաշեց քողը։
Բառերը չեն կարող նկարագրել մեր հռհռոցը։ Իսկ Ֆրունզը շարունակում էր պարել, մինչև բոլորս ուժասպառ եղանք։ ( շարունակելի) 

Աստրիդ Չարենցի ՖԲ էջից
13/04/2020

Печать