Բեմում՝ սոված առյուծ, կյանքում՝ կուշտ

Азат Гаспарян

Մհեր Մկրտչյանը ամենատաղանդավորն էր, ամենաօրգանականը։ Դերասան չէր, դերաստեղծ էր, կերպարից մի նոր մարդ էր ստեղծում։ Հետաքրքիր է, որ բնությունից օժտված չլինելով գեղեցիկ արտաքի­նով՝ անսահման հմայք ուներ։ Բեմում՝ սոված առյուծ, կյանքում՝ կուշտ։ Ես բախտ ունեցա նրա հետ խաղալու թե՛ կինոյում, թե՛ թատրոնում։ Մինչև «Հին օրերի երգը» ֆիլմի նկարահանումր երեքով՝ Մհեո Սկրտչյանը, Ալբերտ Մկրտչյանը և ես, իջնում էինք Գյումրիի փողոցներից մեկով։ Չորս տղաներ՝ բոյով, բուսով, մեզ որ տեսան, մոտեցան.

- Վա՜յ, Ֆրունզ ջան, գնանք մի-մի թաս խմենք իրար հետ։
Ֆրունզն աջ թևով այնպես հրեց այս տղաներին, որ դեպի պատը շպրտվեցին։ Եղբայրը՝ Ալբերտը, ասաց.
— Ապեր, հանդիսատես էր, ինչո՞ւ այդպես կոպիտ վարվեցիր։
— Դու չգիտես, նրանք ինձ փչացրեցին։

Ու հիմա ես ուզում եմ, որ րնթերցողն իմանա, թե արվեստագետին սիրել՝ չի նշանակում նրա հետ շատ մերձենալ, նրա հետ անպայման խմել։ ժողովրդի սերը երբեմն հասնում է ուռճացման և տանում դեպի ողբերգություն։ Այդպես եղավ նաև Մհերի հետ։
Մի անգամ սրճարանում թեյ էինք խմում։ Ես դեմքով էի նստած դեպի դուռը, ինքը՝ մեջքով։ Ներս մտնողներն ասացին.
— Ագատ Գասպարյանը, Ագատ Գասպարյանը...
Տխրեց։ Ասաց.
— Այն պաամությունը կհիշե՞ս, որ Օնիգը Հռոմի պապի հետ ֆայտոն նստած կերթա, իտալացիք կաշեն, կըսեն. «Ըսիգ մեր Օնիգն է, հըբը կողքի՞նը վով է»։
Ասացի.
— Մուշեղիչ, չդիմացար, հա՞։
— Բա դու իմ տեղը լինեիր, ի՞նչ կանեիր։ Ասացի.
Ընկերնե՛ր, այստեղ Ֆրունզիկ Մկրտչյանն է նստած, դուք...
Ծափ տվեցին։ Ֆրունզն էլ ելավ, խոնարհվեց։
Կերպար ստեղծող վարպետ էր։ Վարպետ՝ բառիս բուն իմաստով։ Մինչև կերպարի խորքերը չմտներ, դուրս չէր գալիս։

Фрунзик Мкртчян и Азат ГаспарянՄի անգամ ձայնագրման ժամանակ, երբ որ ձայնը տեղադրում էինք, Ալբերտն ասաց.
— Ապեր, մի քիչ կամաց, միկրոֆոնը չի վերցնում։
— Այդ դեպքում միկրոֆոնը փոխեք։ Ես պետք է ամբողջովին մտնեմ կերպարի մեջ, համոզվեմ, որ ես ճիշտ եմ։ Ես չեմ կարող կիսատոնի փոս ճիշտ լոնել։ Կիսատ բաներ չեմ սիրում։
Մի հետաքրքիր պատմություն կա կապված խմելու հետ։ «Մեր մանկության տանգոն» ֆիլմի նկարահանման ժամանակ ես և Մհեր Մկրտչյա­նը նույն համարում էինք գիշերում։ Ես «պահա­պան հրեշտակ» էի և թույլ չէի տալիս, որ ավելորդ մարդիկ մտնեն, խանգարեն։ Մի օր էլ առավոտյան, երբ նախաճաշելուց հետո գնում էինք նկա­րահանման, Ալբերտն ինձ ասաց, որ Ֆրունգը խմած է։ Գնացինք, նկարահանել չստացվեց։ Հաջորդ օրը՝ դարձյալ նույն պատմությունը։ Ես էլ ասացի.
— Ալբերտ, անհնար է։ Սենյակում ալկոհոլ չկա։ Երեկոյան ամենաուշը դու ես գնացել։ Մենք էլ հանգիստ քնել ենք։
Շատ անհանգստացա։ Որոշեցի ինքս հետևել։ Հաջորդ օրը՝ առավոտյան ժամը 5-ին, արթնացա, սպասում եմ։ 6-ին արթնացավ, կամաց եկավ, ջինսը հագավ, հողաթափերը, վերնաշապիկը վերցրեց ու ինձ նայելով՝ դուրս եկավ։ Պատուհանից նայեցի ու տեսա, որ գնում է դեպի ավտոկայան։ Արդեն կռահում եմ, որովհետև ավտոկայանի ծայրում բուֆետ կա։ Վազելով հասա այն պահին, որ բուֆետապանն արդեն բաժակները լցնում է։ Մհեր Մկրտչյանի ձեռքից բաժակը վերցրի, շպրտեցի պատին։ Ասացի.
— Գնում եմ Աբոյին կանչեմ։ Մուկուչն ընկավ ոտքերս.
— Չէ, ղուրբանդ էղնիմ, ես մեղավոր չեմ։ Ամեն առավոտ կուգա, կսե՝ «լից»։ Ես չեմ կրնա Ֆրունզիս մերժեմ։
— Չէ, գնում եմ Աբոյին կանչեմ։ Ֆրունզն էլ, թե.
— Ապասիր, Աբոն ո՞վ է, դու ո՞վ ես։ Այսպես այգու միջով փնթփնթալով գնում է։ Ես
էլ՝ հետևից, ինչպես ֆիլմի տեսարանում. ինքը՝ հանցագործ, ես՝ միլիցիոներ։ Այսպես գնում ենք։ Հասանք հանգստյան տան աստիճանների մոտ, տեսնենք՝ Ալբերտը կանգնած ծխում է.
— էս առավոտ շուտ ուրդի՞ց կուգաք։
— Գնացել էինք վազելու,— ասացի։
— Հըբը ընչի՞ չեք հևա։ Ֆրունզը, թե.
— Ի՞նչ հևալ, ի՞նչ բան։ Մի կարգին վազել էլ չի իմանում։ Սրան էլ դու դեր ես տվել։

Հետո գնացինք նկարահանման։ Բայց ճանա­պարհին Ֆրունզն ասաց, որ մազերը պետք է կտ­րի ու գնաց։ Երկու, երեք օր սպասեցինք, չեկավ։ Գնացինք, Շիրակ հյուրանոցում համար էր վարձել, խումարի մեջ էր։
Դարձյալ «Մեր մանկության տանգոն» ֆիլմի նկարահանումներն էին։ Երեկոյան հյուրանոցում նստած էինք, ասաց.
— Գիտե՞ս, այս դալանի տեսարանը սրտովս չէ։ Ալբերտը սցենարը գրել է, բայց այն չէ։ Քանի որ իմ եղբայրն է, ես ասում եմ, ինքը մի քիչ նեղվում է։ Արի ես թելադրեմ, գրի, դու ասա, որ դու ես մտածել։
Ասացի.
— Խնդրեմ։ ճիշտ է մի քիչ անպատվաբեր է, բայց կասեմ։
Թելադրեց, երկու էջ գրեցի, թե ինչպես է ինքը պատկերացնում դալանի տեսարանը։ Հաջորդ օրը գրիմի էինք։ Ինքը վերջացրեց, ես նստեցի։ Ալ­բերտը փոքր աթոոին նստած էր, ասացի.
— Ալբերտ Մուշեղիչ, այս տեսարանը մի քիչ այն չէ։ Ես երեկ շատ մտածեցի։ Գրել եմ, կարող եմ կարդալ։
Ասաց.
— Ես միշտ էլ լսել եմ ձեզ և շատ ուրախ եմ, որ դերասանը առաջարկություններ է անում։
Ես կարդացի, կարդացի։ Ալբերտը ժպտաց, աչքերը լրիվ կորան, ասաց.
— Ֆրունզն է թելադրել։ Ֆրունզը նայեց, ասաց.
— Ի՞նչ ես ասում։ Ես այղպիսի հիմար֊ հիմար բաներ կասե՞մ։
Բանաստեղծություններ էլ էր գրում, պոեմներ, երգիչ էր, նկարիչ։
Մի անգամ Մարալիկում էինք։ «Ղազարր գնում է պատերազմ» ներկայացումից հետո, Ֆերդինանտ անունով երաժիշտ ընկեր ունեմ, մեզ հրավիրեց իրենց տուն։ Տանը կլառնետ կար, դհոլ, քյամանչա։ Կլառնետը վերցրեց, մի երկու հատ փչեց և գնա՜ց, գնա՜ց։ Սկսեց նվագել«Քարավա­նը»՝ մի բարդ ստեդծագործություն։ Երաժշտա­կան լսողությունը գեր գերազանց էր։ Երգում էր անկրկնելի, բոլորից լավ։ «Որսկան ախպերը» ո՜նց էր երգում, դահլիճը էլեկտրականանում էր։ Ձայնը հրաշալի էր, հոգեկանը՝ լիքը։ Նկարչական կրթություն էլ ուներ։ Ֆուտբոլի մեջ այսպիսի բան կա՝ խաղ առանց գնդակի։ Առանց խոսքի խաղն էր, որ դերասանին պատճառում էր հմայք։ Իսկ Մհեր Մկրտչյանը այդ վարպետն էր։ Պաուզաներ ուներ, որ գլուխը աջ էր թեքում, ձախ էր թեքում, դահլիճը ծիծադից կոտորվում էր։
Ծանր մի պահ էր։ Գնացի հիվանդանոց տեսակցության։ Նիհարած էր։ Մաքրած գազարներ էին կողքը դրած։ Ասաց.
— Տեսաք, չէ՞։ Ո՞վ կմտածեր, որ ես պիտի փուրջուլուխ ուտեմ։

Ազատ Գասպարյան
Երևանի երիտասարդական փոսի թատրոնի գեղարվեստական ղեկավար

Печать