Александр Демьяненко (1937-1999)

Александр ДемьяненкоՀամամիութենական յոթերորդ կինոփառատոնի բացման հանդիսավոր երեկոյից հետո վերադարձանք «Ալմա-Աթա» հյուրանոց: Մհեր Մկրտչյանն ու ես ապրելու էինք նույն սենյակում: Արդեն ուշ գիշեր էր, որ պառկեցի քնելու: Արթնացա դռան ուժեղ թակոցից: Ցատկեցի տեղիցս: Սենյակի մեջտեղը կիսախավարում կանգնել է մեկը, որը, սակայն, ոչնչով նման չէր սպասածս մարդուն: Մարդը ձեռքը տանում է դեպի պատուհանը, վարագույրները քաշում: Վաղորդյան լույսը լցվում է սենյակը: Ակնոցի տակից ծանոթ աչքեր են ժպտում: 
- Ծանոթանանք, Շուրիկ, կարող ես իսկական անունս տալ՝ Սաշա, - մեկնում է ձեռքը և շարունակում ժպտալ: 
Նա վերցնում է սեղանին դրված կոնյակի շիշը, լցնում երկու բաժակ և մեկը տալով ինձ, մյուսը բարձրացնելով՝ շարունակում է.
- Խմենք այն մարդու կենացը, որին թեև չեն սպասում, բայց հանկարծ հայտնվում է:
Ուրեմն՝ Ալեքսանդր Դեմյանենկոյի... Ձեր կենացը, Շուրիկ...
frunzik-mkrtchan_143Կինեմատոգրաֆիայում յուրաքանչյուր դերասան կարող է հեշտությամբ հասնել մեծ համբավի, սակայն պահպանել այն՝ խորացնելով և հարստացնելով իր արվեստը, ավելի դժվարին խնդիր է: Լինել ճանաչված, դեռ չի նշանակում լինել սիրված ու ժամանակակից: Ալեքսանդր Դեմյանենկոն և՛ սիրված է, և՛ ժամանակակից: Նրան սովետական կինոհանդիսատեսը սիրեց և ճանաչեց առաջին իսկ դերից՝ Ա. Ալովի և Վ. Նաումովի «Քամին» կինոնկարում: Դեմյանենկոյի պատանի հերոսը՝ Միտյան, հանդիսատեսին համակում է իր ազնիվ ու մաքուր հույզերով. Միտյան դրամատիզմով հագեցած բարդ կերպար է: Եվ թվում էր, թե այդ ճանապարհով կշարունակվի Фрунзик Мкртчян и Александр ДемьяненкоԴեմյանենկոյի դերասանական կենսագրությունը: Սակայն նրա խաղացած հաջորդ հինգ դերերը չվկայեցին այդ մասին: Ավելին՝ նրանք բացահայտեցին կրկնության և շտամպի հետ «բարեկամանալու» վտանգը:
Եվ ահա 1961թ. երիտասարդ դերասանին վերահայտնաբերեցին նորից Ալովը և Նաումովը: Հավատալով Դեմյանենկոյի դերասանական կարողություններին, նկատելով նրա արվեստի խորությունը՝ նրանք իրենց նոր ֆիլմում Սաշային հանձնարարեցին բարդ և հոգեբանական մի կերպար: Դա լեյտենանտ Իվլևն է: Եվ սակայն ոչ դերասանի մեղքով՝ հետագայում կրկնվեցին շտամպի ու կրկնության օրինակներ, մինչև որ էկրան բարձրացավ «Դատարկ ուղերթ» կինոնկարը: Թղթակից Սիրոտկինի կերպարը դերասանի թեմայի բացահատման մի նոր էջ էր: 
Եվ նորից ամեն ինչ սկսվում է ճանապարհից: Սակայն ճանապարհն իր յուրահատուկ տեղն ունի նաև նրա այլ ժանրի ստեղծագործություններում, որին հետագայում գրեթե ամբողջությամբ նվիրվեց Սաշան՝ «Օպերացիա ի և Շուրիկի այլ արկածները», «Կովկասի գերուհին»:
... Երիտասարդ ժուռնալիստները հերթով հարցեր տվեցին:
Ձեր սիրած կինոնկարը:
«Եռանկյունին»:
Ձեր սիրած կինեդերասանը:
Ֆրունզիկ Մկրտչյան, որի տեղը հյուրանոցում, ի դեպ, զբաղեցնում եմ ես:
Ո՞ր կինոստուդիայում կգերադասեիք նկարահանվել նոր դերում:
 «Հայֆիլմում»... Ես երբեք չեմ եղել Երևանում:
Ժուռնալիստները մի պահ իրար նայեցին. նրանք կարծես նոր նկատեցին, որ Դեմյանենկոյի բոլոր պատասխանները կապված են Հայաստանի հետ: Մեկը կարծես փորձեց փրկել դրությունը և հարցրեց:
Ձեր սիրած հերոսը:
Սասունցի Դավիթ:
Ես գոհ էի, որ մեր համատեղ ապրած օրերը ապարդյուն են անցնում, և Սաշան շատ բան է յուրացրել Հայաստանի մասին: 
Յուրթայում ես հանդիմանեցի նրան այդ օրվա հարցազրույցի համար: 
Դու չկարծես, թե այդ բոլորը անլուրջ էր. հասկանու՞մ ես. այդ օրերին գլխիս մեջ ամեն ինչ հայկական էր, ծիծաղելով շարունակեց,_ արի խմենք այն բարեկամության կենացը, որը բացում է մարդկանց աչքերը և շատ բան սովորեցնում նրանց: 
Բարեկամության կենացը...

Ս. Գալստյան
(«Անուններ էկրանի վրա») գրքից

 

 

 

Печать