Այսօր Մհեր Մկրտչյանը կդառնար 83 տարեկան

Այսօր հուլիսի 4-ին կլրանար մեծ դերասան, գյումրեցի Մհեր Մկրտչյանի ծննդյան 83 ամյակը :
Դերասանի արվեստի սիրահարները ու երգրպագուները այսօր ծաղկեպսակ դրեցին Գյումրիու թաթերական հրապարակում դերասանի արձանի մոտ :Անվանի հայի, կինոյի եւ թատրոնի մեծ կատակերգուի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստի մահվանից անցել է արդեն 20 տարի, սակայն ժողովուրդը նախկինի պես սիրում է նրան, հուզվում, հրճվում նրա մարմնավորած բեմական ու էկրանային կերպարներով:
Կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունն ու էկրանի ճշմարիտ զգացողությունը Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինո արվեստի ինքնատիպ անունների շարքում։ Նրա բարձր մասնագիտացումն ու մյուս հատկանիշները հիանալի դրսեւորվել են Արսենի (Նվագախմբի տղաները), Իշխանի («Մենք ենք մեր սարերը), Գրիգոր աղայի («Կտոր մը երկինք) և այլ դերերում։
gala-logoՄհեր Մկրտչյանը Հայֆիլմում հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, մինչդեռ դրսի կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Միմինո» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգեւներով։
Նշենք որ այսօր երկոյան ժամը
19:00-ին Գյումրու Գորկու 22 հասցեում նախատեսվում է Մհեր Մկրչյանի ֆիլմերի ցուցադրություն:

Մարինե Ալեքսանյան


Печать