Գալյա Նովենց
Խոսելով կինոյում կերտած նրա դերերի մասին` անհնար է չանդրադառնալ Նովենցի Սիրանուշին, որն իմ պատկերացմամբ հայ կինոյի բացառիկ հաջողված կանացի կերպարներից է: Տեղին է նկատել նաև, որ Ֆրունզիկ Մկրտչյանի կողքին մեր մյուս դերասանները մի տեսակ ստվերում են մնում` նրա պոռթկուն ու անկաշկանդ, գունեղ ու հյութեղ, իմպրովիզացիաներով ու անսպասելի լուծումներով համեմված խաղի արդյունքում:
Ամեն անգամ "Մեր մանկության տանգոն" նայելիս հաճելիորեն զարմանում եմ, թե ինչպես Ֆրունզիկ Մկրտչյանին խաղընկեր ունենալով` Գալյա Նովենցը ոչ միայն չկաշկանդվեց, այլև հայ կինոյում կանացի կերպարի նոր որակ բերեց, ազգային հենքի վրա հայ կինոն դուրս բերեց համաշխարհային կինոհարթակ` հավատարիմ մնալով հայ կնոջ բարոյական վեհ կերպարին և սիրված ու գնահատված մնաց նաև օտարազգի հանդիսատեսի համար:
Շուշանիկ Սահակյան