Геворг Абаджян о Фрунзике Мкртчяне

Геворг Абаджян

По своей артистической натуре Мгер был блестящим комедийным актером, еще а точней, актером трагикомическим, в глубине которого существовали в добром соседстве комик и трагик. Он был одарен беспредельным воображением, благодаря которому мог создавать ошеломляющие подробности, даря зрителю чудо сценических мгновений.
  Около 4 лет он творил на сцене театра Гюмри, создал свыше десятка образов, затем переехал в Ереван, поступил в театральный институт, одновременно участвуя в творческой жизни театра имени Г. Сундукяна.
Искусство Мгера Мкртчяна - это единая цепь чудных мгновений.
Казар Мгера (“Казар идет на войну”) после длительной паузы, когда зрительный зал был полон гомерическим хохотом, внезапно запел песню “Ворскан ахпер” - пел он своим тихим, приглушенным голосом, выявляя у своего героя терзающие его в этот миг душевные муки, пережитую им трагедию. » когда он пел слова песни “олененок мой, дитя мое”, то словно дотрагивался до неведомой струны человеческого сердца, отчего замирал весь зал, и у людей на глаза наворачивались слезы. Многие из созданных Мгером образов были полны именно такими мгновениями, будь то на сцене театра или на киноэкране...”

Геворг Абаджян, 
Заслуженный деятель Арм ССР, 
доктор искусствоведения
из книги Айказа Ераносяна "Мгер Мкртчян"


ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ
«Նրա կյանքը սկսվում և վերջանում էր ներկայացումների, փորձերի ժամանակ: Նա ապրում էր միայն թատրոնի հրի մեջ»
Նիկոլայ Ծատուրյան

Ահա մի դերասան, որի ստեղծագործական կյանքը ծայրից ծայր անցավ իմ հայացքի դիմաց։ Նրա բեմական կյանքը բացատրելու համար հարկ է շարադրել ստվարածավալ մի գիրք՝ գեթ մոտավոր գծելու համար նրա արվեստի ուրվանկարը միայն։  1947 թվ. սեպտեմբերյան արևոտ մի առավոտ դերասան  ժան  էլոյանիառաջնորդությամբ թատրոնի կամարակապ մուտքից ներս մտավ ցնցոտիների մեջ պարուրված, անհրապույր արտաքինով մի տղա, որի դեմքին առաջի հայացքից աչքի էր դարնում տոհմական փարթամ քիթը՝ իր ստվերի տակ պահելով դեմքի մնացյալ տարածքը։ Գյումրեցի մի սրամիտ հանդիսատես շտապեց իր կողքի աթոռին նստած անծանոթ հանդիսատեսին հաղորդակից դարձնել իր տպավորությունը։
- Ծո, հըլը էն զինվորին աշէ– այօղուլը քիչըմ էլ ուշ ծնված էղներ, ամբողջովին քիթ պըտի էղներ... Եվ սակայն նույն այդ սրամիտ հանդիսատեսը հաջորդ վայրկյանից չէր կարողանում իր հայացքը հեռացնել Մհերից, որի աչքերում անցամաք թախիծ կար, որը ծորում ու լցվում էր դիտողի սիրտը՝ շաղախելով վերջինիս ժպիտը արցունքաբեր կարեկցանքով։ Եվ այդ անբարետես արտաքինով տղան նրա համար դառնում էր դիտման առարկա... Սա արդեն բնության առեղծվածն էր ոչ - միշտ բացատրելի։ Նրա արտիստական խառնվածքը թատերական բառարաններում տրագիկոմիկ անվանումն ունի։
Մհեր Մկրտչյանը հայ թատրոնի այն դերասանն էր, որ կարողանում էր իր նշաձե աչքերի մեջ նույն պահին բնակեցնել ե՛ ժպիտ ու թախիծ, և՛ ծիծաղ ու արցունքի այրող շիթեր, ինչպես բեմում, այնպես էլ կինոպաստառի վրա։ Եվ դժվար է ասել, որտե՞ղ էր ավելի ծանրակշիռ նրա ծառայությանը հայ արվեստին՝ Թատրոնու՞մ, թե՞ կինոյում։ Մհեր Մկրտչյանը կերտել է կերպարների մի ամբողջ պատկերասրահ։ Անխոս կամ սակավաբառ լինեին ստանձնած դերերը, թե հիմնականում գլխավոր, ամեն դեպքում ընդգծված էին մեծ տաղանդի շռայլ երանգներով, որի համբավը վաղուց դուրս էր եկել հայ իրականության սահմաններից։

Գեվորգ Աբաջյան
Թատերագետ

Печать