Բժշկի դստեր հուշերը՝ Մհեր Մկրտչյանի մասին
Վիրաբույժ, պրոֆեսոր, ակադեմիկոս, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի տնօրեն, ԱԺ պատգամավոր ու պարզապես՝ հրաշալի բժիշկ Համլետ Թամազյան։ Բժշկի ու հիվանդի, տվյալ դեպքում ՝ սիրելի դերասան Մհեր Մկրտչյանի ճանապարհները մի օր խաչվեցին՝ վերածվելով ամուր ընկերության։ Երկուսն էլ այսօր, ցավոք, չկան, բայց կան նրանց բարեկամության, ընկերության մասին հուշերը, որոնք մեզ սիրով փոխանցել է Համլետ Թամազյանի դուստրը՝ ակնաբույժ, Ավագյան-Մալայան կենտրոնների աչքի էքսիմեր-լազերային բաժնի վարիչ Լուսինե Համլետի Բեկիրսկա-Թամազյանը։
Առաջին հանդիպումը մի տեսակ առեղծվածային էր, քանի որ Ֆրունզը ոչինչ չէր հիշում․ հիվանդանոց էր տեղափոխվել անգիտակից վիճակում, ծանր արյունահոսությամբ․ Մհեր Մկրտչյանի ու վիրաբույժ Համլետ Թամազյանի ճակատագրական հանդիպումն այսպես է ներկայացնում բժշկի դուստրը՝ հայտնի ակնաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը․

Հատված ՝ «Ֆրունզիկ Մկրտչյան. լուրջ ժպիտով» ֆիլմից
«Բժիշկների լեզվով ասած пятиминутка էր՝ բժիշկների 50-60 հոգանոց հավաք կոնֆերասների մեծ դահլիճում։ Սովորաբար այդ հավաքներին տարբեր դեպքեր էին քննարկվում, և ամբողջը տեսանկարահանվում էր։ Քննարկումից հետո հանկարծ լույսերը անջատեցին ու շտապօգնության ձայնի ներքո, անիվների վրա շորով ծածկած ինչ-որ բան ներս բերեցին»։
Ծածկոցը բացվում է, ու պարզվում , որ Ֆրունզիկն է։ Տպավորություն էր, որ ծածկոցի տակից ծնվում է։ Ըստ Ֆրունզի իմպրովիզացիայի՝ նորածին էր, կաթի շշով, իրականում՝ օղու, և նորածնի մյուս պարագաներով, պատմում է Թամազյանի դուստրը։
«Ուրեմն՝ օղու շշի վրա հագցրել էր սոսկան, ու նորածին երեխայի նման՝ շշից ուտելով , բացեց ծածկոցն ու բացականչեց․ «Բարև ձեզ, ես նոր ծնվեցի, Ֆրունզիկն եմ, Մհերը, որը շատ անպիտան երեխա լինելով մեկ ամիս առաջ խոց բացեց իր ստամոքսում, արնահոսեց, քիչ էր մնում մահանար ու Գաբրիել հրեշտակը կանչեց իր մոտ։ Բայց այդ ժամանակ հանդիպեցի մորուքով մի մարդու՝ լոռեցի գրող Թումանյանն էր։ Գաբրիելը նրան բողոքեց, թե՝ թքել եմ Միքայելյան ինստիտուտի վրա, այնտեղ մի լոռեցի բժիշկ կա, բոլոր կլիենտներին տանում է ինձանից, փրկում է հիվանդների կյանքը։ Թումանյանն էլ, թե՝ վա՜յ, մեր լոռեցի՞ն, Սերոժի տղե՞ն»։

«Լույսերն անջատում են, հնչում է երաժշտություն «Անուշ» օպերայից, ներս են մտնում բուժքույրերը՝ յուրաքանչյուրի ձեռքին մի վարդ, մյուս ձեռքում՝ մոմ։ Մոմերը հերթով տանում դնում են հայրիկիս դիմաց դրված տորթին, վարդն էլ փոխանցում նրան։ Այդպես՝ 47 մոմ, 47 ծաղիկ։ Շատ հուզիչ էր»։
Անակնկալը ստացվեց, որոշ ժամանակ անցավ ու պարզվեց, ուր Ֆրունզը ունի նաև ճողվածք։ Ինպրովիզացիայի հերթը բժիշկ Թամազյանինն էր․ որոշեց վիրահատությունը կատարել ոչ թե ընդհանուր, այլ տեղային անզգայացմամբ։ Արդյունքում՝ վիրահատությունը բեմադրության վերածվեց։





Մեր զրույցի ավարտին Լուսինե Թամազյանը նաև հավելում է՝ հետաքրքիր զուգադիպությամբ և՛ Ֆրունզը, և՛ հայրս՝ Համլետ Թամազյանը, մահացան 62 տարեկանում։
https://hy.armradio.am/2020/07/25/%D5%A2%D5%AA%D5%B7%D5%AF%D5%AB-%D5%A4%D5%BD%D5%BF%D5%A5%D6%80-%D5%B0%D5%B8%D6%82%D5%B7%D5%A5%D6%80%D5%A8%D5%9D-%D5%B4%D5%B0%D5%A5%D6%80-%D5%B4%D5%AF%D6%80%D5%BF%D5%B9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%B4/