ԻՄԱՑԱՆՔ ՄԵՆՔ, ՈՐ ԹԱՏՐՈՆԻ ՄԵԾ ՄՀԵՐԻն ԵՆՔ ՀՐԱԺԵՇՏ ՏԱԼԻՍ

Ֆրունզիկ ՄկրտչյանԱյդ նախատոնի оրը մարդիկ իրենց բազմաթիվ ու անօրեկան հոգսերը թողել, եկել Էին հրաժեշ­տի:  Ճանապարհին հանդիպող մեքենաները կանգնում Էին, մարդիկ դուրս Էին գալիս ու գլուխ խոնարհում՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով: Բայց, այնուամենայնիվ, ինչ-որ բան այն չէր: Իհարկե, խոսքը սգալու ու մարդկային բազմությունների հետ կապ չունի, այն վերաբերում է կորստի ընկալմանը, եւ ընդհանրապես, մենք արդյոք պատրա՞ստենք հանճարի կորուստն ու ծնունդն ըմբռնելու:
Ինձ թվում է, մենք կորցրել ենք մեր այդ արժանիքը եւ սպասում չու­նենք հանճարի գալստան: Մենք մեր ցնծությամբ ու ծափահարություններով չենք հարթել այդ ճանապար­հը: Ես այսպես եմ մտածում, որով­հետեւ կենդանության օրոք նրան չարժանացրինք իրեն հասանելիք ծափահարությանը, չընկալեցինք որպես երեւույթ ժամանակի, ու կարծում էինք, թե միշտ մեզ հետ է լինելու, տանելու է մի զուտ ծանր բեռ՝  իր կյանքի դերը: Խոսքս հենց այդ դերի մասին է, որ նա տանում էր մեր կյանքի բեմում առանց պատերի ու վարագույրերի: Իսկ կյանքը մենք հոգեւոր առումով չընկալեցինք մի բեմ որպես, եւ այն կարևոր դերը,որ տանում էր Մհերը, ինձ թվում է, մենք լրիվ չհասկացանք: Դրա համար էլ լռակյաց հանդուր­ժեցինք նրա բեմ դուրս չգալը եւ այդպես կարծես նպաստեցինք,որ մայր բեմը թողնի, ստիպեցինք նոր պատեր ու բեմ փնտրելու, որովհետեւ նա որպես երեւույթ չէր կարող չդրսեւորվել ու չխաղալ:
Ես ինձ երջանիկ եմ զգում, որ նրան տեսա վերջին անգամ իր Արտիստական թատրոնում խաղալիս, այդ ժամանակ կրկին անգամ համոզվելով, որ թատրոնը դերասան է, բե­մը, պատերը, ձեւավորումն անգամ ոչ մի կապ չունեն, եւ այդ ամենը, ծափահարությունների հետ մեկտեդ, նրա համար են կարծես, որ դե­րասանը սթափվի, դերի կյանքից դուրս գա ու անցնի: Ընդմիջմանը ես տեսա նրան, շատ հոգնած Էր, երեւի նաեւ հիվանդ, բայց երբ նորից բեմ դուրս ելավ, մտնելով իր դերի մեջ, կերպարանափոխվեց եւ կար­ծես բռնեց հավերժության ճամփան: Այդ պահին նա անմահացնում էր. արտիստի կյանքը, որպես դրսեւորման մի ձեւ:
Բեմն անմահացրեց նրան, բեմը զգալու է նրա կարիքը եւ բեմը ծնե­լու է նորից իր Մհերին:

Վանո  ԴԱԴՈՅԱՆ
«Կենաց  տուն»  միության  նախագահ
«Հայկական Ժամանակ»
5.07.2000

Печать