Айказ Ераносян "Мгер Мкртчян"

Айказ Ераносян - Мгер Мкртчян Айказ Ераносян - Мгер Мкртчян Мгер Мкртчян
Айказ Ераносян
Ереван. 2014.
издательство Лусакн, 
- 112 с.

© Айказ Ераносян, 2014
© Изд. "Лусакн", 2014


Мы верим, что об искусстве великого армянского актера, о легенде его жизни будет написано немало книг.
Книга, которая перед вами — о чудесном искусстве моего дорогого друга Мгера Мкртчяна, и я написал её по долгу памяти. К счастью, мой долг отдан, но жаль — слишком поздно.
Пусть эти страницы книги смогут передать авторам будущих книг мои непосредственные впечатления очевидца искусства гениального актера.
Ну, а те, кому посчастливилось видеть Мгера Мкртчяна на сцене театра или в жизни, никогда не забудут его.
Они — счастливые люди...
В этой книге я хочу воздать хвалу незабвенному великому армянскому актеру Мгеру Мктрчяну, светлой памяти которого посвящена эта книга.
Со временем значимость фильмов с участием прославленного актера возрастает, а число тех, кто видел его на сцене, увы, ощутимо убывает. Будущий зритель сможет представить себе Мгера Мкртчяна только по искусству кино.
Мы были поколением счастливых — мы видели на сцене театра Мгера Мкртчяна..

Печать

ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԱՐՎԵՍՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Մեծատաղանդ արտիստ Մհեր Մկրտչյանը հայտնվեց հայ թատերական արվեստում՝ արժանանալով ժողովրդական ինքնաբուխ սիրո:
Դեռևս մանկուց են դրսևորվել նրա բազմաթիվ շնորհները. դպրոցին զուգընթաց սովորել է Մերկուրովի անվան նկարչական դպրոցում (հայրը՝ Մուշեղը, երազում էր, որ որդին նկարիչ դառնա), օժտված անսովոր, բացառիկ երաժշտականությամբ՝ նվագել է կլարնետ, երգել է գուսանական և ժողովրդական երգեր, բանաստեղծություններ է գրել, Տեքստիլ կոմբինատի թատերական ինքնագործ խմբի ներկայացումներին խաղացել է փոքր ու մեծ բազմաթիվ դերեր, Վարդուհի Վարդերեսյանի հետ ուսանել է Գյումրիի թատրոնի ստուդիայում՝ դառնալով թատրոնի երիտասարդ դերասանների փայլուն հերթափոխը:
Ինքն իր մասին ասել է. «Լենինականի Տեքստիլի ակումբը համարում եմ պատերազմական տարիների իմ խանձարուրը, Լենինականի թատրոնը՝ իմ ոսկե օրոցքը, Գ. Սունդուկյանի թատրոնը կարելի է համարել ինստիտուտի ուսումնառություն, այն ամենը, թե ինչ եմ սովորել...» Ապրել է «Ծանիր զքեզ», «Սովորի՜ր, սովո-րի՜ր, սովորի՜ր…» կարգախոսներով: 
«Հայ թատրոնի առեղծվածներից մեկը…Զարմանահրաշ արտիստ: Եկավ աշխարհը ավելի բարի դարձնելու… եկավ ծիծաղով… դարդը թաքցրած մեզանից, ինքն իրենից:
Ապրեց ու արարեց ազատ, անկախ, շռայլ: Մեծ… մեծ, ինչպես իրեն ծնող հողը՝ անզուգական Գյումրին: Նա այն գյումրեցին էր, որ իր մեջ պարփակեց Շերամի վառվող ջիգյարը, Իսահակյանի պոեզիայի խորությունը, Շիրազի ժայթքող սիրտը, Մինասի խիտ ու անսպասելի գույները, Արփաչայի հավերժությունը:
Ինչ բազում ու բազմաթիվ դերեր, ինչ դերակատարումներ: Համաժողովրդական, խելակորույս սեր բեմում, կյանքում: Հումորի շատրվան, հմայքի ծով», - այսպես է բնութագրել մեծ արտիստին անվանի ռեժիսոր, թատերական-հասարակական գործիչ Երվանդ Ղազանչյանը:
Մհերը ծնվել է 1930 թ. հուլիսի 4-ին, նրան անվանել են Ֆրունզիկ: «Մեր ընտանիքում տիրում էր ջերմությունը, այն գալիս էր հորս ու մորս կենսագրությունից, մեր ծանր մանկությունից: Մենք համախմբվել էինք՝ երկու քույր, երկու եղբայր: Ոչ մի ուժ չէր կարող մեզ բաժանել: Ընտանիքով ապրում էինք Մուշով, Վանով, Վանա լճով և Արևմտյան Հայաստանով», - պատմում է կինոբեմադրիչ եղբայրը՝ Ալբերտ Մկրտչյանը
«Երբ առաջին անգամ գնացի Մարտիրոս Սարյանի արվեստանոցը, - հիշում է Մհերը, - Վարպետը ժպտուն-զննող հայացքով նայեց դեմքիս, կոշտ կերպարանքիս ու հարցրեց.
 - Ա՛յ տղա, բնիկ որտեղացի՞ ես…
- Դժվարանում եմ ասել, Վարպե՛տ: Հայրս մշեցի է, մայրս՝ վանեցի, ծնվել եմ Գյումրիում, ապրում եմ Երևանում:
- Ուրեմն դու իսկական հայ ես, - եզրակացրեց Վարպետը: Մի երկու անգամ բեմում քեզ տեսել եմ՝ էնտեղ էլ հայ ես, որ կաս… Հա, ա՛յ տղա, անունդ էն չի…
Ով է դրել, մշեցի ու վանեցի ծնողնե՞րդ... Չէ, անունդ փոխի՛ր… Մհեր դիր… Բայց Փոքրի պես ժայռում չփակվես, ժողովրդիդ հետ եղիր, նրանով ապրիր, մեծացիր…»
Այսպիսով, Մ. Սարյանը դարձավ նրա նոր կնքահայրը:

Տեսարան Լ. Գայդայի «Կովկասի գերուհին» ֆիլմից

 Սեփական թերությունները, ծիծաղելի և մերժելի կողմերը տեսնելը, դրանցից ազատվելու ջանքերը միայն արդարամիտ ու շրջահայաց մարդկանց, ժողովուրդներին է հատուկ, արվեստում՝ ամենամեծերին: Մհերն այդպիսին էր: Նա իր ժողովրդին սովորեցրեց ժպտալ, ծիծաղել, սովորեցրեց խորաթափանց լինել և կյանքի ծանրությունը թեթևացնել հումորով:
Դերասան Սոս Սարգսյանը, որ նաև գրչի մարդ էր, հրաշալի է ներկայացրել մեր թատրոնի հյուրախաղերը Բեյրութում. «Թատրոնը մեկնեց արտասահմանյան հյուրախաղերի: Իջանք Բեյրութի օդանավակայան:
Հայերն էին եկել մեզ դիմավորելու: Դեռ ուշքի չէինք եկել, ընկանք նրանց գիրկը: Բեյրութահայերն առաջին անգամն էին տեսնում հայրենիքից եկած այսպիսի խումբ: Ծաղիկների ծով, լացի ու արցունքի ծով: Անհասկանալի է, մարդիկ ծիծաղո՞ւմ են բարձրաձայն, թե՞ հեկեկում, իրար հրելով ձգտում են դեպի մեզ, որ գրկեն, համբուրեն, մի կերպ կպչեն: Տարեց մամիկները, թոռնիկներին ձեռքներին առած, իրար գլխի վրայից պարզում են մեզ:
- Ձեռք տուր, յավրիկս, բռնե, շոյե, Հայրենիքի համն է, Հայրենիքի հոտն է…
Մհերը խաղաց Պաղտասար աղբար, և խմբի ստորակարգումները խախտվեցին, համայնքը ազատ, բնական, առողջ, ամեն մեկիս դրեց իր տեղը ըստ արժանիքի, կոչումներից անկախ: Մհերը միանգամից դարձավ անկառավարելի, անհսկելի, դարձավ բոլորինը: Դաշնակցականները, որ զուսպ էին և զգույշ, չլինի թե մեզ հետ շփվելով մեզ վնաս հասցնեն, Մհերի հարցում չդիմացան, կորցրին իրենց զգուշավորությունը: Նրա Պաղտիկը դարձավ հյուրախաղերի զարդը: Վաթսունվեցի հյուրախաղերը Բեյրութում Մհեր Մկրտչյանը դարձրեց իրենը, և իր հռչակով անմրցելի էր: Թերևս մեկ էլ Աբաջյանն էր, որ համայնքի համար բացում էր Պարույր Սևակի աշխարհը շռայլ ու շռայլ…
Ազգային հպարտություն էր Մհերը Բեյրութում: Օտարության մեջ, Հայրենիքից կտրված, ծարավ մարդիկ նրա միջոցով վերագտնում էին իրենց, գիտակցում, որ կան, որ ժողովուրդ են, երկիր ունեն, տաղանդներ ունեն, Մհեր Մկրտչյան ունեն:
Պատանի Մհերին, տեսնելով նրա Քաջ Նազարը, առաջինը ըստ արժանվույն գնահատել է անվանի դերասան Ժան Էլոյանը: Գևորգ Աբաջյանն իր հուշերում գրում է. «1948 թ. մարտյան մի պայծառ առավոտ, դերասան Ժան Էլոյանի առաջնորդությամբ Գյումրիի թատրոնի դռնից ներս մտավ ցնցոտիների մեջ պարուրված, ոտնամանների ներբանները պղնձալարով կապած տասնութամյա մի պատանի՝ Ֆրունզիկ անունով, որի նիհարավուն դեմքի վրա տիրականորեն բազմած էր տոհմական փարթամ քիթը: Նրան տեսնողն առաջին հայացքից լցվում էր կարեկցանքով, բայց հաջորդ վայրկյանին չէր կարողանում իր հայացքը կտրել տղայի նշաձև խոշոր աչքերից, որոնք լցված էին ծխացող թախիծով՝ վկայությունը երեխայի ապրած ծանր օրերի:
1950 թ. Մհերն արդեն թատրոնում էր, և սկսնակ երիտասարդի առաջին մեծ հաղթանակը Մ. Գորկու «Թշնամիներ» պիեսում 80-ամյա պաշտոնաթող սպասյակի դերակատարումն էր, որ ապշեցրեց թատրոնի ողջ կոլեկտիվին: Տարաբնույթ մեծ ու փոքր դերերը՝ թվով 35, հաջորդեցին իրար, և պարզ դարձավ, որ թատրոն է եկել արտիստական անսովոր արժանիքների տեր տաղանդավոր մի դերասան: Այնուհետև՝ Ալ. Շիրվանզադեի «Պատվի համար» դրամայի ամենադժվարաքայլ Սաղաթելը, Գոգոլի «Վերաքննիչը», Լ. Քալանթարի բեմադրությունը Խլեստակովի դերում, և Մհերը հայտնըվեց Թատերական ինստիտուտում՝ հայ մեծ դերասան Վ. Վաղարշյանի արվեստանոցում այն էլ միանգամից երկրորդ կուրսում: Ինստիտուտ դեռ չէր ավարտել, երբ՝ 1954թ., Աճեմյանը հրավիրեց Սունդուկյանի անվան թատրոն Շիրվանզադեի «Նամուս» դրամայում կուժ ու կուլա վաճառող, բրուտագործ Հայրապետին մարմնավորելու: Թատրոնի երիտասարդների ուժերով և նոր մոտեցմամբ լուծվեց Մայր թատրոնի սերնդափոխության հարցը՝ Մհերին պարգևելով մի նոր հաղթանակ: Հայրապետով սկսվում է Մհերի հաղթարշավը Մայր թատրոնում:
«Նույն հարկի տակ» ներկայացման մեջ իր փոքրիկ ու համր դերի համար նրան շնորհվում է հատուկ մրցանակ, որպես լավագույն դերակատարներից մեկին: Ստանում է գլխավոր դեր՝ Եզոպոս… Վ. Վաղարշյանի հետ դառնալով թատրոնի մեծանուն դերասաններից մեկը: Նա թատրոն էր եկել հաղթանակների համար: Քառորդ դար (1954-1978թթ.) ստեղծագործեց Սունդուկյանի անվան թատրոնում, անձնավորեց 25 կերպար՝ դերասանական նույն քուրայում թրծված տարբեր դրսևորումներով. Գարեգին՝ Տեր-Գրիգորյանի «Գարնան անձրև»-ում, Կարճիկյան՝ Չարենցի «Դեպի ապագան» ստեղծագործության մեջ, Կոսակ՝ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», Կադմոս՝ Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ», Կակուլի և Զամբախով՝ Սունդուկյանի «Պեպո» և «Խաթաբալա» պիեսներում, Սիրանո դը Բերժրակ Ռոստանի համանուն թատերգությունում, Շմագա՝ Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»-ում, Գոդուն՝ Լավրենյովի «Բեկում»-ում, որոնք դիտում էին ոչ միայն հանդիսականները դահլիճից, այլև խաղընկերները՝ կուլիսներից:
Նրա արվեստի արմատները գնում էին հայ թատրոնի պատմության խորքերը, նա շատ խորն էր զգում մարդու բնավորությունը: Իր շուրջն էր սփռում հայ հանճարի անսպառ կուտակումներից իրեն ճակատագրով հասած մասունքները: Այնուամենայնիվ, ամենաապշեցուցիչ անակնկալը դեռ առջևում էր: Դա մասնագիտությամբ բժիշկ, կոչումով թատերագիր Ժորա Հարությունյանի հայտնությունն էր Մայր թատրոնում՝ «Սրտի արատ» պիեսով: Աճեմյանն ասես հենց դրան էր սպասում… Հանրապետության Սարահարթ գյուղում որոշել են լուծել խոպան հողերի մշակման խնդիրը, որն ունի կողմնակիցներ և հակառակորդներ: Երկրորդական դերով Գվիդոնը՝
Մհերի կատարմամբ, դարձավ ներկայացման հերոս: Ժ. Հարությունյանը տիրապետում էր ժողովրդական հումորին, ուներ կերպարի սուր զգացողություն, երկխոսություն կառուցելու մեծ ձիրք, դիտողականություն և համարձակ էր: Մհերը ինքն ընտրեց կերպարի հագուստները՝ գլխարկը, կոշիկները, բաճկոնը և տաբատը: Մեծանուն Աճեմյանը համաձայնվեց այդ զգեստսավորմամբ բեմադրել պիեսը: Երբ բեմահարթակ էին բարձրանում Գվիդոն-Մհերը և Թաթիկ Սարյան-Փորսուղյանը, ներկայացումը վերածվում էր թատերական հրավառության: Ավելի քան տասը տարի «Բուդյոննու ձին նստած Գվիդոն-Մհերի զավեշտալի խոսքն ու գրոտեսկային խաղն էին թևածում թատրոնում: Այդ տասը տարիների ամենօրյա հանդիսատես Սոս Սարգսյանի պատմածով՝ անհնար է աշխարհի որևէ թատրոնում պատկերացնել արվեստի հորդացող այդպիսի լավա, այդպիսի հրճվանք, այդքան ծափ, այդքան երջանիկ հանդիսատես… Հումորի հեղեղը թափվում էր բեմից, լցվում էր դահլիճ, բարձրանում մինչև առաստաղ, տարածվում՝ կլանում ողջ թատրոնը, թատրոնի մարդկանց, հսկիչներից մինչև հրշեջները:
Թվում էր՝ այդ օրը թատրոնի պատերն էլ էին քրքջում… Հանդիսատեսը նրա մեջ իր իղձերն էր տեսնում, ահա եկել էր մեկը, որ իր փոխարեն խիզախում է, անհնազանդ է, ըմբոստ, անկառավարելի:

 Տեսարան Ժ. Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ» ներկայացումից Տեսարան Ժ. Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ» ներկայացումից

 Թատրոնի տոմսարկղի հերթը հսկայական էր: Մհերը Գվիդոնով բեմ ելավ ավելի քան 500 անգամ, և դերացանկում նրան փոխարինող անուն չհայտնվեց: Գվիդոնի ստեղծագործական փոթորիկները դեռ չէին հանդարտվել, հրապարակ եկավ Ժորա Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ» կատակերգությունը, որտեղ Մհերը կերպավորեց իր հաջորդ հրաշքը:
Կատակերգությունը պատկերում է 1920 թ. Հայաստանը, խորհրդային կարգերի հաստատումը, որը ոտքի էր հանել գրեթե բոլորին: Գլխավոր հերոսը միամիտ գեղջուկ Ղազարն է, որը կտրվել է առօրյա վար ու ցանքից, անասնապահությունից և կամավոր պատերազմ է գնում: Նա նույնիսկ չգիտե, թե ինչի համար է այս պատերազմը. հայտնվել է քաղաքական անցուդարձի խաչմերուկում, դարձել դրա ակամա մասնակիցը: Վերջ չկա Ղազարի արկածների շարանին, մինչև այն պահը, երբ Ղազարը ի վերջո հասկանում է, թե իրականում ինչ է կատարվում իր շուրջը:
Երկրպագուները ներկայացման տոմսեր ձեռք բերելու համար գիշերները լուսացնում էին տոմսարկղի մոտ, ցուցակագրվում, որպեսզի առավոտյան կարողանան տոմս գնել: Ղազարը կախարդեց հանդիսատեսին: Բեմադրիչ Հր.Ղափլանյանը գտել էր այն պահը, երբ Ղազար-Մհերը անզուգական վարպետությամբ կատարում է «Որսկան ախպեր»-ը՝ հուզական մեծ լիցք հաղորդելով ներկայացմանը, ամբողջացնելով Ղազարի կերպարը. աջ ու ձախը խառնող գեղջուկը դարձել էր հայրենիքի զինվոր: Ժողովրդական սիրո մի նոր ալիք բարձրացավ արտիստի անվան շուրջ, ամենուրեք Ղազարի թևավոր խոսքերն էին, նրա մասին հիացմունքի արտահայտությունները:
Մհերը տարիներ շարունակ այդ դերը խաղաց տարբեր բեմերում: Այն ներկայացման դերացանկում փոխարինող չունեցավ:
«Ես, որպես Մհերի բարեկամն ու հանդիսատեսը, - գրում է Ժորա Հարությունյանը, - միշտ հիացած եմ եղել նրա արտիստական բնատուր անկեղծությամբ, նրա հմայքով, նրա բեմական նիստուկացով, խոսքին ներդաշնակ դեմք ու դիրքով, իր անսպասելի, հանպատրաստից բեմական հնարքներով, հենց որով էլ ասես բռնում, իրենով էր անում հանդիսատեսին իր ողջ էությամբ...Մհերը մեծ հմայքի տեր էր, քաղցրարյուն, և հմայքը, իմ կարծիքով, գալիս էր նրա ներքին էությունից, քանզի հմայք խաղալը անհնար բան է: Դա կամ կա, կամ չկա: Դա նրա վառ տաղանդի ներքին մի շերտն էր նաև տիտանական աշխատանք էր կատարում, և ինչպես էր կարողանում հասցնել. արդեն երևում էր նաև կինոէկրանին: Ոչ միայն բեմում ու էկրանին, այլև ասմունքելիս: Ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանը նրա մասին գրել է. «Մհերի կարողությունների ներկապնակը, շնորհքի ամպլիտուդան շատ մեծ էր՝ ամենազավեշտականից մինչև ամենաողբերգականը: Երբեք հենց այնպես բեմ դուրս չէր գալիս: Եվ վերջում իր թատրոնում բեմադրեց «Հացթուխի կինը» և անձնավորեց հացթուխ Էմեբլեի դերը, որն էլ եղավ նրա կարապի երգը: Ֆրունզիկ Մկրտչյանը միշտ կմնա թատրոնում որպես՝ անկրկնելի մի երևույթ:
«Վշտի և ծիծաղի արքան» երբեք չբաժանվեց Ղազարից, իր հիմնադրած «Արտիստականում» առաջինը Ժ.Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմի» նոր բեմադրությունն էր՝ շտապող և միայն արարումների մեջ հանգստացող բեմադրիչի և դերակատարի թագն ու պսակը: 1959 թ. «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվեց «01-99» կարճամետրաժ կինոնկարը (Հ. Վարդանյանի և Զ. Տեր-Կարապետյանի սցենարով), և Մհերն էկրանին կերտեց իր անզուգական Գարսևանին: Այնքան մեծ էր այս պարզամիտ ու ծիծաղելի կերպարի հաջողությունը, որ մի օր հանրապետության ավտոտեսչությունը Մհերին իր մեքենայով հրավիրեց տեսչություն, հանդիսավոր պայմաններում մեքենայից հանեց հին համարը, տեղադրեց նորը՝ «01-99»՝ իրագործելով արտիստին մեծարելու ինքնատիպ մի փորձ:
1964թ. Վ. Աճեմյանը Մայր թատրոնում բեմադրեց Շեքսպիրի «Ռեմեո և Ջուլիետ» ողբերգությունը՝ Մհերին ներկայացնելով Մերկուցիոյի դերակատարմամբ: Գեղեցիկ ժպիտը անսահման հմայիչ դեմքին, սուրը ձեռքին, ազնվականի շարժուձևով՝ նա ոչ թե պատժել, այլ խրատել էր ուզում Թիբալդին՝ հիասքանչ սուսերամարտով հերոսական շունչ հաղորդելով կերպարին: Անվանի շեքսպիրագետ Լուիզա Սամվելյանը Մերկուցիոյի դերակատարումը որպես բոլոր ժամանակների նորովի դրսևորում որակեց ոչ միայն մեզանում, այլև համաշխարհային առումով:
Անշուշտ, նշանակալի է Մ. Մկրտչյանի ներդրումը կինո-արվեստում: Մհերը Չարլի Չապլինի, Ֆերնանդելի, Տոտոյի, Լուի դը Ֆյունեսի մակարդակի կատակերգակ էր: Լեոնիդ Գայդայի ֆիլմում («Կովկասի գերուհին») նրա Ջաբրիելը Վլադիմիր Էտուշի, Յուրի Նիկուլինի, Գեորգի Վիցինի, Եվգենի Մորգունովի կողքին է, Գեորգի Դանելիայի «Միմինոյում»` Վախթանգ Կիկաբիձեի: Ոչ միայն փայլել է «Ալի Բաբան և 40 ավազակները» կինոնկարում (ռեժ.՝ Լ. Ֆայզին), այլև մտերմացել Ռաջ Կապուրի հետ: Ռոլան Բիկովը հիացած էր նրա տխուր ծովահենով: Իսկ Հենրիկ Մալյանի «Եռանկյունու», «Մենք ենք, մեր սարերի» Գասպարն ու Իշխանը, «Նահապետի» Ափրոն, Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոյի» Ռուբենը, «Հին օրերի երգի» ողբերգական փոստատար Նիկոլը նրան դարձրին հայ մշակույթի գիսաստղը:
Նշենք, որ վերջերս լույս տեսավ արվեստի վաստակավոր գործիչ Հայկազ Երանոսյանի «Մհեր Մկրտչյան» աշխատությունը, որն ամբողջացնում է տաղանդավոր դերասանի գործունեության տարեգրությունը՝ առանձին-առանձին, ըստ տարեթվերի և թատրոնների, ինչպես նաև ռադիոբեմադրություններում, կինոյում, հեռուստաֆիլմերում, Արտիստական թատրոնում, Լոս Անջելեսի «Արտավազդ» թատերախմբի հետ, Հեռուստաթատրոնում, սփյուռքահայ թատրոններում (Լիբանան, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա) նրա կատարած վիթխարի աշխատանքը: Գրքում տեղ են գտել նաև ժամանակակիցների հուշերը, հազվագյուտ լուսանկարներ:

Մհեր Մկրտչյանի արվեստը համամարդկային է, հասկանալի և ընդունելի աշխարհի բոլոր ծայրերում:

ԳԵՎՈՐԳՅԱՆ Թ. Հ.
http://lraber.asj-oa.am/6363/1/2014-3(244).pdf


1 Երանոսյան Հ., Մհեր Մկրտչյան, Ե., 2013, էջ 42: 
2 Նույն տեղում, էջ 98:
3 Նույն տեղում, էջ 103: 
4 Ժողովրդական արտիստը. Մհեր Մկրտչյանը ժամանակակիցների հուշերում, կազմող՝ Ավագյան Խ., Ե., 2003, էջ 5, Երանոսյան Հ., նշվ. աշխ., էջ 20-21:
5 Ժողովրդական արտիստը, էջ 30: 
6 Երանոսյան Հ., նշվ.աշխ., էջ 6:
7 Ժողովրդական արտիստը, էջ 31:
8 Պատուհան դեպի հավերժություն, կազմող՝ Հարությունյան Գ., Ե., 2013, էջ 30: 
9 Երանոսյան Հ., նշվ. աշխ., էջ 96: