«Միմինոն» չի ծերանում

Գևորգի Դանելիայի «Միմինո» կինոնկարը անցյալ տարի դարձավ 35 տարեկան, սակայն այսօր էլ կինոսերներն այն հաճույքով դիտում են։ «Комсомольская правда в Армении» թերթում ներկայացված են մանրամասներ կինոնկարի ստեղծման վերաբերյալ, որը հատ­վածաբար ներկայացնում ենք մեր ընթերցողի ուշադրությանը։ Եվ մեր այս քայլը պատահական չէ. այս կինոնկարի գլխավոր հե­րոսներից մեկի՝ Գարիկի կերպարը մարմնավորել է հայ լեգեն­դար դերասան ՄՀԵՐ (ՖՐՈՒՆԶԻԿ) ՄԿՐՏՉՅԱՆԸ։

 
ՄիմինոՖԻԼՄ` ՈՒՂՂԱԹԻՌԸ ԾԱՌԻՆ ԿԱՊՈՂ ՕԴԱՉՈՒԻ ՄԱՍԻՆ

Ինչպես պատմում է ռեժիսոր ԳԵՈՐԳԻ ԴԱՆԵԼԻԱՆ, գիշերն իր ուղղաթիռը ծա­ռին կապող օդաչուի վերաբերյալ կինոն­կար նկարահանելու գաղափարն իրեն հու­շել է իր ընկերը սցենարիստ Ռեզո Գաբրաձեն։ Սակայն ռեժիսորը որոշել է կինոն­կար նկարահանել գյուղական աղջկա մա­սին, ով սիրահարված էր ոտանավորներ հորինող եւ շեփորահար օդաչուին։ Սցենա­րի հեղինակն էլ Վիկտորիա Տոկարեւան էր։
«Մեր սցենարն ընդունեցին, բայց երթ սկսվեց նախապատրաստական շրջանը, - հիշում է ռեժիսորը, – ինձ մոտ եկավ գրող ըն­կերս՝ Մախսուդ Ւբրահիմովը։ Ես պատմեցի նրան ապագա կինոնկարի սյուժեն։ Մախսուդը հիշեց, որ ես իրեն պատմել եմ օդաչուի մասին, ով ուղղաթիռը կապում էր ծառին, և կարծիք հայտնեց, որ նախկին պատմու­թյունն ավելի հետաքրքիր է։ Մախսուդը գնաց, իսկ ես չքնեցի, մտածում էի։ Եվ հաս­կացա, որ արդեն չեմ կարող նկարահանել աղջկա եւ շեփորահարի մասին կինոնկարը»։ Հա­ջորդ օրը Դանելիան զանգում է Թբիլիսի՝ Գաբրաիձեին եւ նրան կան­չում Մոսկվա փրկելու իրավիճակը։ Երեքով Դանելիան, Գաբրիաձեն եւ Տոկարեւան գրում են նոր սցենար Միմինոյի (վրացե­րենից թարգմանաբար նշանակում է բազե) մասին։
Ինչպես կատակում է Դանելիան, նկարահանումներից մեկ շաբաթ առաջ հայտնի էր միայն, որ կինոնկարում լինելու է ուղղաթիռ, շղթա, կողպեք եւ Կիկաբիձեն՝ գլխավոր դե­րում։               

«ԴԱՆԵԼԻԱՆ ՀԱՆՃԱՐԵՂ ՌԵԺԻՍՈՐ է»

Իսկ հիմա լսենք ՎԱԽԹԱՆԳ ԿԻԿԱԲԻՉԵԻՆ։ Երբ նրան հարցրել են, թե հիշո՞ւմ է ար­դյոք, որ կինոնկարի հոբելյանն է, նա պատասխանել է՝ դուք ինձ հիշեցրիք, ապա հավելել 
Պրոկլովա- Քանի որ այդքան տարի անց դուք հարցնում եք, ուրեմն կինոնկարն ստացվել է, եւ այն չի ծերանում։ Դանելիան հանճա­րեղ ռեժիսոր է, ու ես նրան շատ եմ սիրում։ Այն ամեն լավը, ինչը կա կինոնկարում, նրա վաստակն է... Ես ձգտում էի խաղալ այդ հե­րոսի դերն այնպես, ինչպես ինքս ինձ էի պատկերացնում։ Խաղում էի «թեւերով մար­դու»... Ընդհանրապես մենք բոլորս նկարա­հանումների ընթացքում ինչ-որ բաներ խո­սում էինք, ռեպլիկներ էինք մտածում, որովհետեւ Դանելիան դա թայլատրում էր։ Ամեն նկարահանման օհ սկսվում էր ծիծաղով, ու­րախ մթնոլորտում։ Մենք չգիտեինք, թե ինչ ենք նկարում։ Թվում էր թե ամեն ինչ շատ անլուրջ է, բայց ստացվեց հակառակը։ Ասվում էր պատմությունը հասարակ է, սակայն Դանելիայի հանճարի շնորհիվ նույնւսկ ստացվեց ոչ թե կատակերգություն, այլ խելացի, փիլիսոփայական կինոնկար այն մասին, թե ինչ­պես քեզ չկորցնես, այն մասին, որ մարդը պետք է լի­նի իր տեղում, այնտեղ, որտեղ ծնվել է հայրենի­քում։

- Սակայն կի­նոնկարում Վալիկոն սկսեց թռչել միջազգա­յին ուղերթնե­րում...

- Բայց նա նախընտրեց վերադառնալ հայրենիք յուրայինների մոտ։ Այնտեղ եզ­րափակիչ մասը կրճատված է։ Մենք այսպես էինք նկարել։ Երբ ուղեկցորդուհին վերջում սկսում է լաց լինել, Վալիկոն հարցնում է. «Ուզո՞ւմ ես՜ ես դուրս գամ ինքնաթիռից»։ Ուղեկցորդուհին պատասխանում է ոչ։ Բայց նա դուրս է գալիս։ Սակայն այդ պա­հը կրճա­տել է գերխոհուրդը։ Իմ կարծիքով ճիշտ չի վարվել։ Չէ՞ որ նրա դուրս գալու իմաստն այն է, որ որո­շում է վերադառնալ իր ժանգոտ ուղղաթիռի մոտ, իր գյուղը, իր հարազատների մոտ, որ­տեղ նրան սպասում են, եւ որտեղ նա անհ­րաժեշտ է։ Դա է իմաստը։ Բոլոր ճանա­պարհները տուն են տանում...

- Իսկ Դանելիան պատմում էր, որ բոլո­րը Ձեզ առաջարկում էին խմել իրենց հետ, և դրանից պարզապես փրկության չկար։

- Ոչ, ամեն ինչ նորմալ էր։ Ճիշտ է, մի ան­գամ հանկարծ դադարեցին առաջարկել։ Ես զարմացա։ Ինձ կարեկցում էին, քանի որ, իբր, Դանելիան պատմել է, որ ինձ խմել չի կարելի, ես «տրիպերով» հիվանդ եմ (ծիծաղում է): Ես հետո այնպես թի ամաչում, որ փողոց չէի ուզում դուրս գալ: Իսկ «տրիպերի» մասին Դանելիան էր հորինել: Բայց իմ այն բացատրությանը, որ նա է հորինել, ոչ բոլորն եին հավատում:

«ԱՅՍՏԵՂ ՉԻ ԿԱՐԵԼԻ։ ԱՅՍՏԵՂ ՀԵՏՔԵՐ ԵՆ»

Մոսկովյան նկարահանումներն ընթանում էին ձմռանը, իսկ հագուստը արտիստները ընտրել էին դեռեւս ամռանը։ Կիկաբիձեն իր համար ընտրել էր անջրանցիկ վերարկու, իսկ Ֆրունզիկ Մկրտչյանը՝ կարճ կիսա­բաճկոն։ «Ախր նրանք՝ հերոսները, Կովկասից են, որտեղից նրանց մոտ տաք հագուստ­ները», – բացատրել էին արտիստները։ Սա­կայն ձմեռը դաժան էր, 35 աստիճան սառ­նամանիք էր լինում, եւ արտիստները փայ­տանում էին ցրտից։ Սակայն, հանուն կյան­քի ճշմարտության, որոշել էին տաք հա­գուստ չհագնել։ Եվ նույնիսկ սառնամանիքի ժամանակ Ֆրունզիկը փայլում էր հետաքր­քիր մտքերով։ Սցենարի համաձայն Մեծ թատրոնից հետո, երբ Միմինոն եւ Ռուբիկը բակ են մտնում եւ այնտեղ չեն գտնում «Կա­մԱԶ»–ը, նրանք դա գտնում են հարեւան բա­կում, եւ Մկրտչյանի հերոսը ուրախացած պետք է համբուրեր ավտոմեքենան։ Դերա­սանն առաջարկում է. քանի որ ցուրտ է, շուրթերը պետք է կպչեն երկաթին։ Նա էր մտածել, որ, երբ Միմինոն գնում է ոստիկան կանչելու, Խաչիկյանը մնում է հետքերը պահպանելու։ Եվ երբ մեկը ցանկանում, է բակ մտնել, նա սպառնալով բարձրացնում է սառույցի կտորը եւ ասում. «Ընկե՜ր» որպես եղբոր եմ խնդրում՝ մի՜ մոտենա։ Այստեղ չի կարելի։ Այստեղ հետքեր են»։

Iravunq-logoՌուսլան Թաթոյան
«Իրավունք»
07 - 2013

Печать