Ջեմմա Մարտիրոսյան
Մհերի ֆենոմենը
Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի հենց հիմնադրման օրվանից ես աշխատել եմ նշանավոր դերասանի հետ։ Թատերախումբը մի փոքր խումբ էր, շատ հաճելի, ինչպես մի ընտանիք։ Ինչպես ինքն էր կոչում իր թատրոնը՝ արտիստական, այնտեղ պետք է ելույթ ունենային և գործեին երիտասարդ, շնորհալի դերասաններ, որոնք ինչ-ինչ պատճաոներով զրկված էին լավագույն դերերից։ Այնտեղ պետք է աշխատեին արտիստներ և ոչ թե դեր ասողներ։ Մհեր Մկրտչյանին բոլորը սիրում և օգնում էին։ Նրա աշխատանքային ոճը՝ որպես ռեժիսոր և դերասան, անպատմելի երևույթ էր։ Նա աշխատում էր ժանյակագործի նման։ Բեմում երբեմն ես գգում էի, որ ինքը ավելի շատ մեզնով էր զբաղված, քան թե իրենով։ Այդ թատրոնում աշխատող դերասանները լավ գիտեին, որ ամեն դեպքում նվագախմբի առաջին ջութակը Մհեր Մկրտչյանն է։ Այնպես էր, որ բեմի վրա եթե նրան չէին կարող օգնել՝ տեսարանը գեղեցկացնելու համար, ուրեմն պետք է չխանգարեին։ Իսկ եթե հանկարծ մեկը կարողանում էր Մհեր Մկրտչյանին հավասար բեմի վրա քայլել, դրանից ինքը միայն ուրախանում էր։ Օրինակ՝ Մուրադ Ջանիբեկյանն այնպիսի մի տեսարան ուներ, որ Մհերը տեսնելիս ասում էր. «Կեցցե աղան»։ Գիտե՞ք, ուրիշի տաղանդը տեսնելն էլ է տաղանդ։ Մհեր Մկրտչյանը որպես մարդ շատ հայրենասեր էր, նվիրված իր հող ու ջրին։ Ներքուստ մենակ էր և միևնույն ժամանակ մենակություն չսիրող։ Նա կարող էր ընդհանուրի մեջ մենակ լինել, բայց պետք է կողքերը միշտ մարդիկ լինեին։ Գուցե դա տաղանդավոր մարդկանց առավելությունն է։ Նրանք արտաքին աշխարհի հետ շփվում են միայն իրենց նպատակները իրագործելու համար։
Մհեր Մկրտչյանը արտիստիզմի տեսակետից չբացահայտված ֆենոմեն էր։ Նա ամեն րոպե կարող էր գարմացնել, նա երբեք իրեն չէր կրկնում։
Նա բոլոր փորձերին խաղում էր ինչպես ներկայացման ժամանակ։ Նույնիսկ փորձերից մեկի ժամանակ ստամոքսի խոցը պայթել էր, չէր գգացել։ Այդ վիճակում էլ երկու օր խաղաց։ Հետո շատ ծանր վիճակում նրան տեղափոխեցին հիվանդանոց։
Մհեր Մկրտչյանը հայ արվեստում մի յուրատիպ էջ էր։
Ասում էր. «Կյանքում մի բան ունեմ՝ թատրոնը»։ Մի անգամ էլ, երբ ասացինք.
«Վարպետ, բայց Դուք կինոյում ավելի շատ եք նկարահանվում»։ Ասաց.
«Կինոն ի՞նչ, կինոն սիրուհիդ է, թատրոնն է կինդ, տունդ։ Ինչ ուզում ես արա, վերադառնալու ես տուն»։
Նա դեռ շատ երազանքներ ուներ՝ կապված իր թատրոնի հետ։
Եթե չծնվեր Մհեր Մկրտչյանը, դա կլիներ հայ արվեստի համար կորուստ։ Նա ծնվեց ճիշտ ժամանակին և գբաղեցրեց իրեն հատուկ տեղը։
Արտիստը ինքը իր ժամանակի պոետիկ վերարտադրումն է։
Ջեմմա Մարտիրոսյան
Թատերական ինստիտուտի դասախոս