Կարինե Խոդիկյան

Մի հին ռի նոր հեքիաթ՝ սկզբի փոխարեն

Karine KhodikyanԿար, ապրում էր մի տղա՝ տասներեք տարեկան, նիհար, մեծ-մեծ աչքերով, սովորական դիմագծերով, սովորական քթով։ Նրա կյանքը սովորական էլ կանցներ, եթե մի օր ներկայացումից առաջ հայտնի չդառնար;
Դերակատարներից մեկը չկար, երևի հիվանդացել էր։ Բոլոր սիրունիկ պիեսներում այս դիպվածը հրաշքի սկիզբն է, անհրաժեշտ դերակատարր չկա, հերոսը կամ հերոսուհին օգտվում են ընձեռված հնարավորությունից, խաղում անտեր մնացած դերը, և... դահլիճը հիացած, հոտնկայս ու բուռն ծափահարում է հենց իր աչքի առաջ ծնված թատերական աստղին։ Ահա այդպիսի հրաշքի հնարավորություն ստացավ նաև իմ պատմության հերոսը և... Դահլիճը մեծ ու շքեղ չէր, լենինականյան ակումբ էր, պիեսը ոչ թե ուրախ վոդևիլ, այլ «Նամուսն» էր, իսկ պատանին ոչ թե գլխավոր դերը պիտի խաղար, այլ ընդամենը մեկ անգամ դուրս գար բեմ ու՝ «Ձին պատրաստ է, աղա»։ Ընդամենը։ Բայց պատանու համար այդքանը ամեևին էլ քիչ չէր, հուզմունքից չորացել–կպել էր կուլիսներին ու կրկնում էր մի հատիկ նախադասություն՝ պատասխանատու պահին չմոռանալու համար։ Ահա և հասավ բաղձալի պահը, հուշեցին ու հրեցին գնա։ Ու նա առաջին անգամ դուրս եկավ բեմ։ Ես չեմ ուզում անգամ փորձ անել նկարագրելու նրա զգացումները, մի՞թե պարզ չէ, թե ինչ է նշանակում ԲԵՄԵԼ։
Դահլիճում լռություն էր, մարդիկ սպասում էին ողբերգական հանգուցալուծման, բայց ահա բեմում հայտնվում է ինչ-որ մի տղեկ՝ վախեցած, հուզված ու մի այնպիսի... այնպիսի՜... Կատակասեր լենինականցին ե՞րբ է ծիծաղելու առիթը բաց թողել, որ այս անգամ էլ լռեր, գոնե ի սեր թատրոնի։ Ու դահլիճը պայթեց ծիծաղից, ծիծաղեց այնպես, ինչպես միայն լենինականցին կծիծաղեր։ Իսկ բեմում քարացել էր պատանին։ Զարմացած նայում էր մարդկանց ու չէր հասկանում, ինչո՞ւ էին ծիծաղում, ախր ինքը ոչինչ չարեց, նախադասությունը, որ շատ լավ էլ հիշում էր, անգամ չհասցրեց արտասանել, ընդամենը ելավ բեմ։ Ախր ինչո՞ւ էին ծիծաղում... Հետո փախավ, դուրս վազեց բեմից ու թատրոնից և գտնելով մի մութ անկյուն՝ չգիտեմ, արտասվեց թե ոչ, բայց դառնությունը մեծ էր ու շատ-շատ, ախր ինչո՞ւ են ծիծաղում։ Չհասկացավ։ Եւ այդ դեպքից հիսուն տարի անց, վերհիշելով կատարվածը, զինաթափող անկեղծությամբ խոստովանեց. «Մինչև հիմա էլ չեմ հասկանում՝ ինչու էին ծիծաղում»։ Եվ վիրավորված ու դառնացած խոստացավ ինքն իրեն այլևս բեմի մասին չմտածել։
Սակայն նրա ճակատագիրը դերասան դառնալն էր։ Դերասան ոստնում են։ Այո։ Սովորում են ինչ-ինչ հնարքներ, խորամանկություններ, հղկում, փայլեցնում շարժուձևը, խոսքը, բայց այդքանը միայն։ Մնացածը, այսինքն՝ հիմնականը, Աստծո տվածն է։ Այդ էր երևի պատճառը, որ տղան կարողացավ մոռանալ առաջին դառնությունը, խոստումնազանց լինևլը և, ամենադժվարը, հաղթահարելով ներքին վարանում-պատնեշը վերադառնալ։ Վերադառնալ այնտեղ, ուր բացառված չէր, որ նրան էլի դարանակալ սպասում էին ծիծաղը, անվստահությունը, հիասթափությունը, բայց նաև ոգեշնչումը, ստեղծագործական որոնումը, ծափահարությունների բերկրանքը։
Վերադարձավ ու խաղաց։ Նախ՝ այն ակումբում, ուր մկրտվեց որպես դերասան, հետո՝ այլ բեմերում։ Բայց մինչև իսկ Սունդուկյանի թատրոնում որոշ ժամանակ իրեն համարում էր պարզապես դերասան։ Դեռ չէր եկել կարևորման այն պահը, այն շրջադարձը, որից այն կողմ դեմ առ դեմ մնում է միայն մարդը և իր գործը։
Հրաչյա Ներսիսյան Այդ օրն էլ եկավ, երբ Հրաչյա Ներսիսյանից հետո Պաղտասար աղբար պիտի խաղար ինքը։ ճիշտ է, մինչ այդ Խլեստակով էր խաղացել, Սաղաթել, բայց խաղալ Հրաչի՞ դերը... Ցանկացած ոք իր պիտակավորումը կարող էր տալ նման համարձակությանը։ Բայց նախ և առաջ ինքը պիտի համարձակվեր, անցներ հոգեբանական պատնեշը՝ մեծ Վարպետի ստվերի տակ չխեղճանալու, նրան չընդօրինակելու համար։ Աճեմյանը տարակույս չուներ։ Համոզված էր, նրան էլ համոզեց։ Մնում էր համոզել հանդիսատեսին։ Առաջին ներկայացմանը դահլիճը լեփլեցուն էր։ Եկել էին տեսնելու նոր Պաղտասարին։
«Առաջին մուտքս բեմի տակից Էր։ Թաթուլ Դիլաքյանի հետ սպասում ենք, իսկ դահլիճում ժողովուրդը՝ ծո՜վ։ Մեկ էլ լացի ձայն եմ լսում։ Թաթուլն է. «Ուշացար, մուտքդ է»։ Ի՞նչ մուտք, ի՚՚նչ խաղալ, ես չկամ, գրիմի տակից՝ դեղին-դեղնած, միայն պատգարակ է պետք՝ հիվանդանոց տանելու համար։ Թաթուլը հրեց բեմ։ Խաղացի, ի՞նչ խաղալ։ Ողջ ներկայացմանը խաղիս ենթատեքստը սա էր. «Կխաղա՚մ, ազմիվ խոսք, կխաղամ»։ ժողովուրդս էլ ներկայացման կեսից արդեն վարակվել ու ինձ, էր համոզում. «Ոչինչ, ոչինչ, կխաղա՚ս, կխաղա՚ս»։ Ներկայացումից հետո մտածեցի. «Օհո ՜, սա շատ լուրջ բան է, սրա համար մի կյանքը շատ քիչ է»։
Այդ երեկո Պաղտասար աղբարի դերակատարը Մհեր Մկրտչյանն էր, գլխավոր շրջադարձը հաջողվեց։
Շարժման եռուն օրերին, երբ մարդիկ օրերով մնում էին Թատերական հրապարակում, իրենց հայրենասեր համարողները պարտք էին համարում ճառելով ոգեշնչել ժողովրդին, Մհեր Սկրտչյանը գործով էր զբաղված, թատրոն էր ստեղծում։ Հաջորդ քայլը թատրոնին շունչ տալն էր՝ դերսանները, թատերախումբ ստեղծելը։ Ահա այստեղ է, որ լիովին արտահայտվեց Մկրտչյան ռեժիսորի յուրօրինակությունը, թատրոնը չունի մշտական թատերախումբ, դերասանները հրավիրվում են այլ թատրոններից, ինչը ստեղծագործական հայտնագործությունների շատ մեծ հնարավորություններ է ընձեռում։
Պանյոլի «Հացագործի կինը»«Մեր թատրոնում հաստիքային աշխատող չկա, բոլորը պայմանագրով են։ Ասենք, Համլետ ունեմ, բայց գերեզմանափորը դրամատիկականում է։ Ինչո՞ւ պիտի մեկին, որ հաստիքով է ձևակերպված, տամ այդ դերը, երբ սա իսկի էլ գեչեզմանափոր չէ։ Պարտադրված դեր բաժանելը սարսափելի բան է։ Իսկ ես կանչում, հրավիրում եմ, գալիս ու խաղում են։ Ա՚յ, «Կայսրս» եմ բեմադրում, Վ Մսրյանն է փորձել, մյուսները, բայց եթե այստեղ հաստիքային պարապ դերասան ունենայի, կարո՞ղ էի ինձ նման շոայլություն թույլ տալ։ Իսկ ապագայում կհրավիրեմ ոչ միայն Հայաստանի այլև սփյուոքի դերասաններ։ Իսկապես, լավ երազանք է, Աստված կատարի»։
Թատրոնի առաջին ներկայացումը՝ Պանյոլի «Հացագործի կինը», ստեղծագործական նոր իրողության հայտարարություն էր ու նաև լուրջ քննություն, որն անցավ փայլուն ու համոզիչ։ Թատերասեր հասարակությունը մեկ անգամ և ընդմիշտ ընդունեց նոր թատրոնը, վկան՝ լեցուն դահլիճը ամեն մի ներկայացման ժամանակ։ Բայց ինչպես ամեն անգամ, Մհեր Մկրտչյանի կյանքում սա ընդամենը մի նոր շրջադարձ էր, որից այն կողմ դեռ շատ անելիքներ կան։
Ինչո՞ւ Մհեր Մկրտչյանը Հայաստանից չգնաց...
«Հայաստանի՞ց գնալ։ 35 տարեկան էի, մեկնել էի Բեյրութ՝հյուրախաղերի։ Տեղի հայերը տարան կաբարե, ուր պորտապար էր պարում Նադի Գամալը։ Կաբարե է, Նադին պարում է, չորս կողմս ուրախանում են, իսկ սեղանի շուրջ նստածները խոսում են ու խոսում, թե ինչպես ազատագրեն Մասիսը, Մուշը, Սասունը... Դաշնակցական տղաներ են՝ Դավիթը, Տիգրանը... Խոսեցին, առաջարկեցին վերջը դարձան ինձ. «Դու ի՞նչ ես մտածում»։ Ասացի. « ճիշտը ամեն ինչ թողնել, Հնդկաստան գնալս է, այստեղ և՛տաք է, և բանան կա, իսկ թողածնե՞րն ինչ է, Մասիսը ՝ քարերի կույտ Արարատյան դաշտը՝ մի բուռ հող... Գնանք Հնդկաստան, տարածքներ վերցնենք ու հանգիստ ապրենք»։ Մեկն ասաց. «Բա էջմիածի՞նը»։ Ասի. «Քարերը կհամարակալեմք ու կտեղափոխենք»։ «Բա Գեղա՞րդը»։ «Ոչինչ, դա կթողնենք, որ մարդիկ իմաման՝ այստեղ հայեր են ապրել»։ «Բա մեր գերեզմաննե՞րը»։ «Դա էլ կտեղատոխենք։ Բա ունեցած միլիոններն ինչի՞ համար են»։ Կատակս հասկացան-չհասկացան, խոսակցությունն այլ ընթացք ստացավ։ Միայն Դավիթը, գլուխը բռնած, մտքերի մեջ էր։ Շուրջը մարդիկ պարում եմ, Նադիի վրա շամպայմ լցնում, հանակամ հանգով հայերեն «Ջեյրանի պես սարերով» երգում... Բայց աչքիս տակով հետևում եմ Դավթին՝ տաոապում է։ Մի ժամ հետո հո չգոռա՜ց. «Բա թո՞ւրքը»։ Այսինքն՝ վրեժ ասի, չէ՞, ո՞ւր գնա։ Ես միշտ փնտրել եմ մեր ազգի կեմսասիրության, մնայունության աոեղծվածը և պատասխանը այդ կաբարեում գտա. սրա գոյատևումը թուրքով է պայմանավորված։
Հաջորդ օրը այդ նույն տղաների հետ զբոսնում էինք։ Անցանք ամերիկյան դեսպանատան կողքով։ Նրանք, թե. «Ներս մտիր, ամբողջ աշխարհը կբացվի քո դեմ, քո տաղանղով քո խաղով միլիոն կվաստակես։ Ամբողջ եկամուտը քոնը կլինի, մտի՛ր»։ Ասացի. «Բա երեկ Մասիսի փրկության մասին էիք խոսում։ Ես որ գնամ Հայաստամից, ո՞ր լեռան տակ խաղամ»։
Վճիռս ճի՞շտ էր, թե՞սխալ, ո՞վ գիտե...»։
ճակատագիրը նրա նկատմամբ եղավ և՛ շատ շռայլ, և՛ միաժամանակ ծանր փորձության ենթարկեց։ Շատ արագ ու հեշտորեն Ֆրունզե Մկրտչյանը ղարձավ ժողովրդի սիրելին, ուրախություն ու ծիծաղ բաժանող դերասան և վայելեց ու վայելում է այդ ուշադրությունը մինչ օրս, բայց նաև երկար տարիների չհամակերպվող տառապանք պահանջվեց, մինչև որ Մհեր Մկրտչյանը ապացուցեց, որ լուրջ դերասան է, չէ՛, ի՞նչ լուրջ, որ ողբերգակ է ու կարող է իր խաղով ալեկոծել հանդիսատեսին, անգամ ստիպել արտասվել։
Кавказская пленница«Երբ նկարահանվում էի «Կովկասի գերուհին» ֆիլմում, մի անգամ Գայդայը գլուխը բռնեց. «էդ ո՞վ է ասել որ դու կոմիկ ես, դու այսքան տխուր աչքեր ունես»։ Ինքն ինձ հրավիրել էր՝ նախապես ընդամենը լուսանկարս տեսնելով... քիթս, ինչ իմանամ... Դովլաթյանն էլ ասել էր՝ լավ կոմիկ է։ Դե նա էլ ինձ հրավիրեց, մոտիկից տե– սավ ու՝ տո, ի՞նչ կոմիկ...»։
Հարկավոր էր դուրս գալ այդ կաղապարից, որը հետզհետե խեղդուկ ու ճնշող էր դառնում։ Դժվար էր, վերափոխությունը դանդաղ էր կատարվում, կաթիլ առ կաթիլ, դերից դեր։
«Հայրիկ»-ի մեջ խոհուն դարձավ, «Խոշոր շահում»-ի մեջ հանկարծ գժվեց և այնքան լրջորեն, որ ստիպեց նորովի նայել իրեն, իսկ «Հին օրերի երգր» արդեն շատ էր լուրջ՝ ինքն էր։ Եվ ի՞նչն է այս կերպարանափոխության մեջ տրագիկոմիկականը. Մհեր Մկրտչյանր այդ բոլոր ապացույցների, ինքնահաստատումների կարիքը չուներ։ Ինքը իրեն հո լա՛վ գիտե։ Այդ ամենը իր հանդիսատեսի, հայ հանդիսատեսի համար էր։
Դա կինոյում, իսկ թատրոնո՞ւմ։
Багдасар ахпар« Պաղտասար խաղացել եմ մոտ երկու հազար անգամ։ Եվ շատ անգամ իմ խաղընկերները կուլիսների հետևից հետևել են խաղիս, թե այսօ՚ր ինչ եմ անելու։ Ռրովհետև այդ դերը իմ արվեստանոցն է, այդ դերում ես անընդհատ աշխատում եմ, իմպրովիզ անում, հիմա էլ հացթուխն է ինձ համար այդպիսի դեր դարձել»։
Սեփական թատրոնում իր հանդիսատեսի առաջ Մկրտչյանը ձերբազատվեց ամեն ինչից և ամենքից ու եղավ՝ ինչ եղել է ու կա։ Նա կարողացավ ողջ ներկայացման րնթացքում իր վրա պահել բոլորի հայացքներն ու մտքերը։ Մի ամբողջ ներկայացում, և նա ողջ դահլիճի տերն է և ստիպում է իր հետ սիրել, ատել, գժվել։ Նա բոլորին ստիպում է հացթուխ դառնալ, մի՞թե դա չէ ամեն մի դերասանի երազանքը։ Նրա հագոատը և՛ Ռոմեո է, երբ գիշհրվա լռության մեջ հնչում է սերենադը, և Պաղտասար է, երբ չի կարողանում հարմարվել անկողնում, և Օթելլո է, թեև չի խեղդում, բայց սպանում է սիրած կնոջ դավաճանությունը կատվին մեկնած կաթի ափսեով։ Իսկ երբ նրա հացթուխը քնի մեջ բռնում է հովվի հետ փախչել պատրաստվող Օրելիի փեշը, դու հավատում ես, որ, այո, Մկրտչյանի հերոսը ոչ միայն կարող էր, այլև պետք է այդպես վարվեր, որովհետև դա դերասանի այն խենթությունն է, որը սովորականը դարձնում է հրաշք։ Իսկ ընդմիջմանը կողքս նստած անծանոթ կինը իր ընկերուհուն խոստովանեց. «Երբ նա բռնեց կնոջ փեշը, ես սարսափած վեր թռա, թվաց՜ իմ փեշից է բռնել։ Ես եմ փախչողը»։ Ու ես հասկացա, որ միայն ես չէի Օրելիի դերում, այդ երեկո շատ-շատերին հացթուխը գերել-դարձրել էր իր Օրելին...
Ի՞նչ է նշանակում գրել մարդու, արվեստագետի մասին։ Առավել ևս, եթե այդ մարդն ու արվեստագետը Մհեր Սկրտչյանն է, և դու մտովի շնորհակալ ես լինում բարեհաճ ճակատագրից, որ քեզ բախտ է վիճակվել տեսնել նրան ոչ միայն բեմից և էկրանից, այլև ահա այսպես առօրեական՜ նրա նորաստեղծ թատրոնի փոքրիկ առանձնասենյակում։ Մեր ողջ զրույցի ընթացքում նա փոխվում էր. մեկ հնդիկ տղան էր, մեկ Պաղտասարը, մեկ էլ դարձավ դաշնակցական Դավիթը, այնպես գունեղ նկարագրեց նրան՝ նստած ձևը, հայացքը, գոռոցը, որ ես իսկապես տեսա այդ հայ երիտասարդին...
Երբ հարցրի, թե իրեն համարում է արդյոք բարի մարդ, նա պատասխանեց. «Բարի լինելու համար մի քիչ էլ չար պիտի լինես»։ Բայց երբ այդ պահին նայեցի նրա աչքերին, ես ընդամենը տեսա այն 13 տարեկան պատանու հայացքը...

Կարինե Խոդիկյան
Դրամատուրգ, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր

Печать