Կիմա Եղիազարյան - Մեր հարևանուհի տիկին Կլարան

Клара и Фрунзик МкртчяныԿլարայի հումորը անչափելի էր

Մհեր Մկրտչյանի մեծ քույրը՝ Կլարան մեր հարեւանուհին էր եւ մորս ամենամտերիմ ընկերուհին:
Կլարա տյոտյան լիքը-լիքը կին էր ու շատ էր սիրում տան կահույքը շարունակ տեղափոխել: Ամուսինը՝ տաքսիստ Բենիկն էր:
Կլարա տյոտյան ամեն օր անպայման մեր տուն էր գալիս ու պատմում իրենց տան անցուդարձի մասին: Եվ քանի որ հանճարեղ եղբոր նման ինքն էլ շատ հումորով էր՝ իր ընտանիքում տեղի ունեցածը ներկայացնում էր շատ հումորով:
Մեր տանը հերթական սրճախմության ժամանակ, դիմելով իր խոսքին անհամբեր սպասող երեխաներիս, Կլարա տյոտյան ասաց.
- Էրեխեք ջան, երեկ սպալնյայի մեբելը տարել եմ զալ, իսկ զալի մեբելի կեսը տարել եմ միջանցք, էն մյուս կեսը՝ սպալնյա: Էսօր առավոտը Բենիկ ձյաձյան զարթնել ա ու գոռում ա՝ ,,Կլա՜ր, ուշանում եմ, տրիմոն ուր ա՝ սանրվեմ գնամ,,: ՃՃՃ
Ին՜չ հրաշք էին մայրս ու նրա ընկերուհին...
Համարյա իրար հետ էլ գնացին այս աշխարհից...


Բենիկ ձյաձյան
Մորս ամենամտերիմ ընկերուհին՝ Մհեր Մկրտչյանի մեծ քույրը՝ Կլարա տյոտյան մի օր ահավոր կարմրեց, երբ իրենց տան բակում հավաքված՝ մեր ու իր ընտանիքի երեխաների ներկայությամբ ամուսինը՝ Բենիկ ձյաձյան նկատի ունենալով կոնկրետ մարդու տեսակ, ակնհայտ հեգնանքով ու ոչնչացնող տոնով ասաց.
-Դրանց նմանները գիտեք? ինչ տիպ են, դրանք մի ուրիշ ձեւի կեղտ են, հաստատ եմ ասում՝ դրանք հլը իրանց մոր արգանդի մեջ՝ իրանց հոր էն բանը...Մեղայ ասսու, հիմա ասել էի՝ ինչ են արել...
- Բեն ջան, լավ էլի, էրեխեքը հլը փոքր են, մեծանան՝ նոր ասա, - ծիծաղելով, բայց կարմրած՝ ամուսնու խոսքը ընդհատեց Կլարա տյոտյան


Վիրուս տյոտյա

-Ա՛յ, մարդ ըսենց էլ բան կլինի?... մարդ էլ իր ձեռքով վիրուսը բերի գցի իրա տունը: Էս ինչ բան էր: Աստված իմ, մարդ պետք ա խելք ունենա, էլի: Ասա՝ ա՛յ, Կլար, եքա կնիկ ես, բա որ էդ վիրուսին տեսար, հետը խոսեցիր՝ չհասկացար?, որ ինքն իսկական վիրուս է, ուր? էիր դրան բերում մտցնում հայաթդ...Ահավոր ա, դրա համար ոչ մի կարգուկանոն չկա, ինչ ուզում անում է: 
Հանկարծ մի հատ էլ նկատողություն եմ անում...Վա՜յ, ընենց ա փրփրում, կարմրում ու լրբի նման հարձակվում ա վրաս: Բայց, գժվում եմ, երբ էրեխեքը դրան ասում են՝ ,,Բարեւ, Վիրուս տյոտյա,, ,,Վիրուս տյոտյա, Արմանը հլը դասից չի եկել,, ,,Վիրուս տյոտյա, ձեր հեծանիվը կտաք? մի քիչ քշենք,,: Ախր, ինքը տեղով վիրուս ա, ինչ? տյոտյա, արդեն սաղ հայաթն ա գրավում: 
Սաղ հեչ՝ էն Մուրադի նման Բենիկն ա արդեն կատաղում: Էն օրը դրա պատճառով քիչ էր մնում ,,Սպիդոլան,, տար գլխիս ջարդեր: Ասի՝ Բեն, բա վաղը ոնց ես ,,Ամերիկայի ձայնը,, լսելու: Էդ պահին նոր լավ էր՝ հանգստացավ,,:
Օրերից մի օր չդիմացավ՝ նախ բողոքեց ու հետո ծիծաղեց մեր հարեւանուհին՝ Մհեր Մկրտչյանի մեծ քույրը՝ Կլարա տյոտյան:
Վիրուս անունով այդ կինը գյուղից քաղաք էր եկել ու իր ընտանիքի հետ վարձով էր ապրում Կլարա տյոտյայենց տան հարակից հատվածում :))

Կիմա Եղիազարյան


Կլարան մեր հարևանի բարեկամն էր: Մանկապարտեզն էլ, որ ինքը աշխատում էր, շատ մոտ էր մեր տներին ու ինքը հաճախ էր գալիս մեր հարևանի տուն: Չեմ հիշում, ամուսինն էր Կլարայի բարեկամը, թէ կինը:Կինը շա՜տ մեծամիտ էր, հեչ մարդամոտ չէր, հազարից մեկ էր ժպտում, հարևաններին մեկ ու մեջ էր բարևում:
Մի օր գնում էի տղայիս վերցնելու մանկապարտեզից, հանդիպեցի Կլարային, հարևանիս բակից էր դուրս գալիս: Սպասեցի, հավասարվեց ու միագամից թէ՝ 
"Այ մարդ, տեսնես ինչու էս մեր բարեկամ դեղագործը մի քիչ հակաթույն չի սարքում իր համար:"

Լաուրա Առակելյան 


 

Печать

ՖՐՈՒՆԶԻ «ՓՍԽՈՒԿԻՑ» ԾՆՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Կիմա Եղիազարյան1993-ի դեկտեմբերի կեսերին Պռոշյան փողոցում գտնվող դերասանների շենքի մոտ ամուսնուս հետ հանդիպեցինք ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ, որը մուտքից դուրս էր եկել, որ աղբը թափեր /իսկ մեզ մեկ այլ դերասան էր հրավիրել իր տուն/:
Ամուսինս անմիջապես մեծ արտիստի ձեռքից վերցրեց աղբի տոպրակը ու տարավ թափեց մի քանի քայլ այն կողմ գտնվող աղբարկղում:
- Վա՜յ, Ստյոպա ջան, ես էլ շտապ մի տեղ պետք է գնամ, թե չէ, կգնայինք տուն մի հատ սուրճ կխմեինք,- մի տեսակ մեղավորի պես դիմելով ամուսնուս՝ ասաց մեր սիրելի Փրունզը:
Մենք, իհարկե, շնորհակալություն հայտնեցինք ու մինչ ուզում էինք նրան ուղեկցել ճամփեզր՝ չհասցրիք, քանի որ այդտեղով անցնող մեքենաներից մեկն անմիջապես կանգնեց ու վարորդը երջանիկ հայացքով գրեթե բղավեց.
- Մեր մեծ, ուր եք ուզում գնալ, եկեք ես Ձեզ կտանեմ:
Ֆրունզը մեզ հաջողություն մաղթեց, նստեց մեքենան ու գնաց:
Մեծին այլևս չտեսանք, քանի որ մի 15 օր հետո մահացավ:
Հիմա պալատի երկարամյա ծաղրածուն՝ Նիկոլայ Ծատուրյանը, որը ժամանակին անդամագրվեց ՕԵԿ-ին, որպեսզի հնարավորություն ունենա ղեկավարել Գյումրու թատրոնը՝ նողկալի, զազրելի բաներ է պատմում Մհեր Մկրտչյանի մասին. «Ռուսական հեռուստաալիքներից մեկով Մհեր Մկրտչյանի մասին էի խոսում: Հարցրին՝ «ինչո՞ւ նա մահացավ»: Ասացի, որ ժողովրդի սիրուց մեռավ, որովհետեւ անընդհատ հետը սեղան էին նստում, խմեցնում…մարդու օրգանիզմը փչացավ: Գիտե՞ք՝ մահից մի քանի օր առաջ նա խմած վիճակում դուրս էր եկել փողոց ու մեքենա էր կանգնեցնում, բայց ոչ-ոք չէր կանգնում: Վախենում էին, որ կփսխեր մեքենայի մեջ: Ասածս այն է, որ երբ մարդուն կուռք են դարձնում, ամեն ինչ փչանում է, մի արեք այդպես»,- կայքերից մեկին տված հարցազրույցում այսպիսի արգահատելի նկատառում է հայտնում Ծատուրյանը: 
Այս ամենը Ծատուրյանն ասում է Նիկոլին կուռք դարձնելու համատեքստում՝ թույլ տալով համեմատական կոպիտ սխալ:
Նիկոլը՝ մի կողմ: 
Ինչո՞ւ է ստում բեմադրիչ համարվող Ծատուրյանը, որն, ի դեպ, ավելի քան մեկ տասնամյակ ոչինչ չի անում Գյումրու թատրոնում, բայց ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո իբրև խորհրդական բարձր աշխատավարձ է ստանում:
Ինչո՞ւ է վարկաբեկում Ֆրունզին, որին մենք էլ ենք տեսել մահվանից օրեր առաջ: Եվ հնարավո՞ր էր արդյոք նման վերաբերմունք մեծ արտիստի հանդեպ, ինչպես ներկայացնում է Ծատուրյանը:
Բացառվում է:
Այս մարդը ողջ կյանքում փորձում էր ամեն գնով նսեմացնել մեկ այլ հսկայի՝ Խորեն Աբահամյանին՝ ճղճիմաբար վերջինիս դեմ զանազան դավեր նյութելով ու բամբասելով:
Քսու արարածներին հանգիստ չեն տալիս մեծերը՝ անգամ մահվանից հետո:
ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանը փայլուն է բնութագրել Մհեր Մկրտչյանի դերասականկան արվեստը: Մեջբերեմ միայն մի փոքր հատված. 
«Չափազանցումներից մենք վախենում ենք, բայց իմ կարծիքով նա իմ սերնդի դերասաններից միակն էր, որ բացարձակորեն օժտված էր, անտարակուսելիորեն տաղանդավոր:
Նա առանձին էր եւ չէր դասվում որեւէ շարքի: Ինքն էր եւ իր նման, եկավ ու գնաց»:
Իսկ շարքում դասված ծատուրյաննեիրի գործը միշտ եղել է ԱՌԱՆՁԻՆ-ններին մրոտելը...
Ամո՛թ է...

Կիմա Եղիազարյանի ՖԲ էջից
19.05.2018