ՎԻՐՏՈԻԱԼ ԶՐՈՒՅՅ ԴԵՐԱՍԱՆԻ ՀԵՏ
2010-ի Հուլիսի 4-ին Մհեր Մկրտչյանը 2010-ի Հուլիսի 4-ին կդառնար 80 աարեկան: Այսպես, նրան միշտ մեր կողքին տեսնելու ցանկությամբ, ամեն տարի կհիշենք` մեկական տարով ավելացնելով նրա աարիքը, նաեւ առիթներ հորինելով, որ մեծ դերասանի մասին խոսենք իրար հետ, իրար պատմենք մեր տպավորությոնները նրա հետ երբեմնի հանդիպումներից: Սա զուտ մարդկային առումով յուրաքանչյուրիս թելադրող պահանջ է՝ մեծերի կերպարի հանդեպ մեր ունեծած ակնածանքի զորեղ ազդեցության պահանջ:
ՎԻՐՏՈԻԱԼ ՑՐՈՒՅՅ ԴԵՐԱՍԱՆԻ ՀԵՏ
Ես Գյումրիում գտա այն շենքը, որտեղ եղեռնից հետո ապաստանել են Մուշեղը՝ Մուշից, Սանամը Վանից: Ում բախտը բանել էր, փրկվել ու հասել էր այդ շենք, որ «Ամերիկյան որբանոց» էր կոչվում: Քո ապագա ծնողներն այդ շենքում ծվարեցին անջատ-անջատ խմբերով նրւսնք կարող է այնպես էլ չհասցնեին իրար հետ ծանոթանալ, մտերմանալ, եթե Ալեքսանդրոպոլում չբացվեր տեքստիլկոմբինատը, ուր մի խումբ որբերի հետ աշխատանքի անցան նաև Սանամն ու Մուշեղը: Այդտեղ էլ մտերմացան և ամուսնացան: Հայի տարօրինակ ճակատագիր՝ որբուկներ Վանից ու Մուշից, ամուսնանում են Ալեքսանդրոպոլում, և ծնվում են նրանց չորս զավակները՝ երկու տղա, երկու աղջիկ: Այդ ճակատագրի մասին չէր վկայում վրձնի մեծ Վարպետ Մարտիրոս Սարյանը: Նա քեզ հարցրել էր.
- Որտեղացի՞ ես, Մհեր:
- Հայրս մշեցի Է, մայրս՝ վանեցի, ես ծնվել եմ Լենինականում: Հիմա Դուք ասեք, Վարպետ, ես որտեղից կլինեմ:
- Այ տղա, դու իսկական հայ ես, Էլի:
Քեզ` իսկական հայ, ամբողջ աշխարհը ճանաչեց: Ճանաչեց ու սիրեց քո արտիստական փայլուն խաղով, քո հմայքով, քո հրաշալի իմպրովիզացիաներով: Քո ժպիտի մեջ մարդիկ իրենց ուրախությունը տեսան, քո տխուր աչքերի մեջ փնտրեցին իրենց թախիծը, քո հմայիչ ծիծաղով վարակվեցին («Ես որ կտխրեմ` իրենք կուլան, ես որ կծիծաղեմ` իրենք կուշաթափվեն») ու կյանքին նրանք սկսեցին ավելի թեթև նայել:
Ձեզանով թեթևացրին իրենց ապրումները, քո մարմնավորած կերպարների մեջ տեսան իրենց ու հենց իրենք իրենց ավելի լավ ճանաչեցին: Աշխարհը տեսավ, քեզ սիրեց ու քեզանով մեզ ճանաչեց ու երանի տվեց մեզ, որ այդպիսի արտիստ ունենք: Սա չէր նշանակում, որ մենք պարտավոր էինք բոլորից շատ սիրել ու փայփայել քեզ, պահել քեզ, ինչպես սերն ենք պահում մեր սրտում:
Ներիր, որ այսպես տխուր նոտայով է գրվում. մենք հաճությամբ վայելեցինք քո լեցուն ներկայությունը, բայց քո ճակատագրի դեմ մենք ի՞նչ: Մենք որ կրակն ընկնեինք, որ քո անձնական երջանկության պահերը քիչ, շատ քիչ էին: Հազիվ էիր ջերմացել քո ընտանիքում, երբ Դոնարայի հետ պատահեց անսպասելին: Հետո` Վահագ որդիդ` վաղամեռ: Դուստրդ` քո սիրելի Նունեն, հեռավոր Արգենտինայում մահացավ հիվանդությունից: Սիրտ ասեմ քեզ, որ պիտի դիմանար այս ամենին: Ու հանկարծ մի օր քո թոռնուհին` Իռենը, հեռավոր Արգենտինայից եկավ Հայաստան: Ւնչ հասուն ու խոհեմ էր 22-ամյա այդ աղջնակը:
Նա եկավ ծանրաբեռ, եկավ իր մայրիկի' Նունեի հավաքած մասունքները Գյումրիի` քո հուշատուն-թանգարանին հանձնելու: Այս պարագայում «բերել-հանձնել» բառերը բնավ չեն արտահայտում այն զգացական վերաբերմուքը, որ այդ դեռատի աղջիկը տածում է իր մայրիկի կողմից մեկիկ-մեկիկ հավաքած մասունքների հանդեպ, որոնք այլեւս իրենց ապահով տեղը պիտի զտնեին իր պապի հուշատուն-թանգարանում:
Կյանքի 22-րդ տարին նոր բոլորած Իռենը, որ մինչև 9 տարեկանն ապրել է Հայաստանում, ապա` Արգենտինայում, մեծ դժվարություններ է տարել` մայրիկի հիվանդությունը քաղցկեղով, ապա եւ մահը: «Ես չգիտեմ, թե որտե՞ղ է իմ տեղը` այստեղ Հայրենիքը, այնտեղ մայրիկիս հիշատակը, - հուզմունքով պատմում էր Ւռենը: - Այստեղ ամեն ինչ տխրեցնում է` պապիկիս կյանքի վերջին տարիների դժվարությունները, նրա մենության ապրումները, նրա մահը, նրա ոտնահետքերը: Այստեղ նաեւ Դոնարայի լինել-չլինելն է, ու ես չգիտեմ` ինչպե՞ս այցելեմ նրան, ի`նչ ասեմ»:
Իռենի թախծոտ հայացքի մեջ քո հուշագրությունները, մայրիկի կողմից գրառած հուշերը, ձեռազրերը, քո լուսանկարներն էին ու մայրիկի` քո Նունե դստեր, պատվիրանը. «Աղջիկս, կարողացիր հայրենիք տանել այս մասունքները, կարողացիր տպագրել քո պապի գիրքը»: Իռենի այցը նման է այն ուխտին, երբ մշեցու կամ ղարսեցու ժառանգը այցելում է իր ապուպապերի երկիր եւ հող ու ջուր բերում` շաղ տալու կարոտն աչքերին երկրային կյանքին հրաժեշտ տված հարազատների ոտնահետքերին ու շիրիմներին: Քո Իռեն թոռնուհին այդ տարիքում հասուն մարդու կարոտներ ու զգացումներ ուներ, ինչ սիրով էր պատմում այն կարճատ և հանդիպումների մասին, երբ դու գնում, պատուհանի տակից կանչում ու մոր հետ իրեն զբոսանքի էիր տանում: Արտիստական փառավոր անցյալ ունեցողիր պապի հանդեպ Իռենը երկրպագուներիս վերաբերմունքի մեջ սիրո արձագանքներ էր փնտրում, և նրա այդ պահվածքը պիտի որ զգոնացնի մեզ, որ Մկրտչյան դերասանի մեծության հանգի պահվածք ձեւավորենք մեր վերաբերմունքի մեջ:
Բայց քո` երկնային կյանքին հրաժեշտ տալուց հետո արդյոք ամենօրյա է մեր կապվածությունը քեզ հետ, թե հոբելյանից հոբելյան պիտի հիշենք միայն: Հոբելյանական մեկ օրն ինչ, տարին պիտի դառնա Մկրտչյանական, օդը պիտի լցված մնա քո շնչով, տաղանդաշատ արտիստիդ կերպավորումների պատկերների չխամրող տեսքով, քո հումորն ու քո թախիծը մեր ապրումի մի մասը դառնալով: Այդպես եղավ, արդյոք: Թե սպասենք հուլիսի 4-ին:
Որիշ էր քո կենդանության օրոք. դու քո ներքին խռովքը երբևէ չբացահայտեցիր, և բոլորս կարծում էինք, թե դու աշխարհիս ամենաերջանիկ մարդն ես, կոլեկտիվ, թե անհատական, ամեն հանդիպում քեզ հետ վերածվում էր տոնի: Եթե ծիծաղէր` տեղը տեղին հումոր էր ու սրամիտ պատմություն, եթե լուրջ ասելիք էր իմաստուն դատողությունների անսպառ հորդացում էր, որ խրատական էր, մտապահելի ու սերտելի: Այդ հանդիպումներում ցանկացած դահլիճի պատերը նեղ էին թվում. բեմում դու էիր` վաստակի ծիրանին ուսած, մարդիկ՝ մեծ արտիստի լեցուն ու տարածուն ներկայության բերկրանքն ապրող, իրենց համակրանքն ու սերը պահած առ մեծ դերասանդ:
«Լավ կոշիկ կկարեի, թե թատրոնի չափ սիրեի, լավ գյուտեր կհորինեի, թե թատրոնի չափ սիրեի: Մսագործ էլ որ լինեի, ատաղձագործ էլ որ լինեի, հանցագործ էլ թե լինեի, պոեմներ կհորինեի`թատրոնի չափ թե սիրեի»: - Սա դահլիճից հնչած այն հարցի պատասխանն էր, թե «...որն է դերասան դառնալու գաղտնիքը»: « Սերը, - այս մեկ բառով քո այդ ասածը մեկնաբանեցիր ու Վահան Տերյանին վկայեցիր` «Ամեն ինչ սիրով առանց սիրո` ոչինչ»: Սա երբ էր, Երևանի պետական համալսարանում` ուսանողների հետ հանդիպմանը, Գյումրիու՞մ, ուր համաքաղաքացիներդ կազմակերպեցին իրենց սիրելի դերասանի ստեղծագործական երեկոն, կամ գուցե քո Արտիստական թատրոնի բացմանը, երբ ինքնուրույն թատրոն ստեղծելու գումարյալ ուրախությունն էիր նշում հանդիսատեսի հետ: Այդպես էր, դու միշտ պահանջված արտիստ էիր, պահանջված զրուցակից, պահանջված ընկեր: «Եթե ես ամեն օր չաշխատեմ... ոչ մի ռեժիսոր ինձ չի կանչի նկարահանման»: Քեզ ընդունում, սիրում էին ռեժիսորները, եւ դու էիր սիրում աշխատել այն ռեժիսորների հետ, ովքեր «դերասան են սիրում: Դերասան սիրող ռեժիսորները տաղանդավոր ռեժիսորներ են: Նրանք զգում են, որ դերասանը նուրբ մեխանիզմ է: Ռեժիսորը այդ բանը չզգա` դերասանը կքանդվի տեղն ու տեղը, կխառնվի, կկորցնի արդյունք տալու, արվեստ ցուցադրելու իր կարողությունը. նա պիտի զգացմունք տա, իսկ զգացմունք ստանալու համար նրան փայփայել է պետք: Դերասանն էլ մի երեխա է` գիտի խռովել, արգելակվել, բայց գիտի նաեւ ոգեւորվե՜լ: Այ սա պիտի ստանա ու սրան պիտի հասնի ռեժիսորը...»:
Հարյուրավոր կինոնկարների ուրախ ու տխուր դերասանդ համայն ճանաչումի տեր Էիր ու տեր ես: Քո հեղինակության շուրջ ինչ սրամիտ պատմություններ ասվեցին ու մինչ օրս ասվում են, մանավանդ Գյումրիում: Երկու գյումրեցիների երկխոսությունից այս մեկը հիշենք.
- Լսե՞լ ես, Ֆրունզիկին ժողովրդական արտիստի կոչում են տվե:
- Ծո մեր Ֆրունզը վաղու՜ց ժողովրդական մարդ է, կոչումն ինչ է, որ չտային:
Կամ՝
- էսօր «Շիրակի» խաղին ստադիոնում շատ մարդ կեղնի:
- Ւնչի՞ որ:
- Ասում են Ֆրունզն էլ պիտի գա խաղը նայելու:
Ւնչով է, որ դու այդչափ սիրելի մնացիր, ազգային դերասան լինելով, քո դավանանքին երբեւէ չդավաճանելով: Կամ նրանով, որ քո կերպավորած հերոսները հիմնականում պարզ, հասարակ մարդիկ են, և հանդիսատեսն ընդհանուր շատ բան է գտնում քո և քո հերոսների ճակատագրերի մեջ` այն պատրանքն ունենալով, թե երբևէ նրան իր շրջապատում տեսել, շփվել է հետը: Թերեւս հանդիսատեսի հենց նման հիշողությունն էլ քեզ հարազատ դարձրին նրան:
Ես այնքան բան ունեմ հիշելու քեզ հետ կապված: Հիշելու հպարտությամբ, որ հաճախ առիթներ եմ ունեցել հանդիպելու, զրուցելու քեզ հետ որպես մի «պնդերես» լրագրող: Սա քո ձևակերպումն է, Ախուրյանում ասացիր, երբ «Երիտասարդ ուսուցիչների հանրապետական հավաքը» նկարահանելուց հետո իմ հարցազրույցով «հարամ արեցի» քո մի բաժակ սուրճը: Հանդիմանությանդ հակադարձեցի Համո Սահյանի խոսքերով. «Շիրազի գրավոր խոսքը կա, մնում Է նրա հյութեղ բանավոր խոսքը փրկել»: Զորեղ փաստարկ Էր, ու դու ընդառաջեցիր ինձ: Այդպես բազում անգամներ Ռոբերտ Մաթոսյանին ես ընդառաջել, շնորհակալություն Ռոբերտին, որ հիմա հանրային ռադիոյի ֆոնդում 5 խտասկավառակ քո զրույցներից կա:
- Խակ դերասանները հաճախ ծիծաղողի կամ լացողի իմիտացիա են ստեղծում, - ասացի այդ օրը սրճարանում. - մի տեսակ նկատվում Է, որ դա կեղծ հուզմունք, կեղծ ծիծաղ է: Մեծերն ինչպէս են վարվում, օրինակ` Մհեր Մկրտչյանը:
Նախ ժպտացիր` «Ես էլ քո ասած մեծերից եմ, հա», հետո ավելի լուրջ.
Մարդը չի կարող առանց պատճառի լաց լինել, ուրեմն նույնքան տարօրինակ ու անհետաքրքիր է, երբ անիմաստ ծիծաղում է: Հանդիսատեսն անմիջապես կզգա կեղծ լացն էլ կեղծ ծիծաղն էլ: Որպեսզի քո դերում կերպարին, այսպես ասած, լացացնես, դու պիտի դիտողին նախապատրաստես նրա այդ լացին` նախապատրաստես իրավիճակի ազդեցություններով հոգեկան ապրումներով էլ չգիտեմ ինչով նոր միայն բերես-հասցնես լացելուն: Թե չէ, միտեսակ անհարմար վիճակի մեջ է ընկնում դերասանը: Նույն անհարմար վիճակի մեջ է ընկնում նաեւ անտեղի ծիծաղեցնողը: Ես չեմ ընդունում անտեղի ծիծաղեցնելն էլ, անտեղի ծիծաղելն էլ:
Հ.Գ. Մհեր Մկրտչյսւնի երկրային կյանքը, ավաղ, ապրելու իր հասանելիք բաժինը չվայելեց, և մենք` նրա հանդիսատեսը, նրա արվեստի երկրպագուն, նրա ընկերը, նոր ու հետաքրքիր շատ դերակատարումներ տեսնելուց զրկվեցինք: Եվ հիմա պիտի վայելենք եղածը, վայելենք ու նրան միշտ մեր կողքին զգանք, որովհետև եթե անգամնա ֆիզիկապես բացակայում է, նրա ոգու հերկը շարունակում ենք տեսնել, նրա շունչը շարունակում ենք զգալ, նրա ներկայությունը ապրել: Ւնչ գեղեցիկ է ձևակերպել եղիշե Չարենցը. «Հոգին չի մեռնում (Մարմինը թողած երկրային փոսում) Թափառում է նա Տիեզերական լաբիրինթոսում»: Մհեր Մկրտչյանի հոգին թափառում է մեր շրջապատում ու շարունակում մեզ խրատել. «Սիրեցեք արվեստը. արվեստն է, որ մարդու մոտ ստեղծում է ռոմանտիկ տրամադրություն, օգնում նրան ճանաչելու ու հասկանալու կյանքը»:
Հովհաննես ՊԱՊՒԿՅԱՆ
«Երկիր ծիրանի»