Մուրադ Ջանիբեկյան

                                                     Ֆրունզը տրագիկոմիկ էր՝ աշխարհի ամենաբարդ ժանրի դերասան

Մուրադ ՋանիբեկյանՖրունզը Հրաչյա Ներսիսյանից հետո միակ դերասանն էր, որ փառքն էր ընկել իր հետևից. բոլորր գնում են փառքի հետևից, չէ՞։
Շատ տխուր մարդ էր։ Բոլորր նրան ճանաչում էին մեծ քթով, հումորով։ Չէ՛, ինքն այդ մարդր չէր։ Պարզապես Աստված տվել էր այդ արտաքինը, որ կարողանային իրեն րնտրել որպես կոնկրետ հումորի վարպետ։ Բայց ինքր շատ տխուր մարդ էր։ Մեկ-մեկ հարցնում էր. 
«Այս ինչի՞ վրա են ծիծաղում»։ 
Մանկությունր անցել էր դառը։ Ֆրունզիկը պատմում էր. «Տասը-տասնմեկ տարեկան էի, նս¬տարանի տակ թաքնվել էի, մի զինվոր էլ ծխում էր։ Սպասում էի, որ դեն նետի մնացորդդ, վերցնեմ ծխեմ։ Մեկ էլ ռադիոյով հաղորդեցին. «Началась война»: Զինվորը ծխախոտը դեն նետեց, ես վերցրեցի։ Ուրախ-ուրախ ծխում եմ ու մտածում. «Այս պատերազմը ինչ լավ բան է»։ Հետո իհարկե հասկացա պատերազմի դառնությունը»։


Ֆրունզը զնացել էր Ծաղկաձոր՝ հանգստանալու։ Մեկ էլ դուրս է գալիս պատշգամբ, մուտքի դիմաց երկու կառավարական մեքենա են կանգնում։ Միջից դուրս են գալիս Դեմիրճյանը, Սարգիսովը։ Մհերն էլ անհամբեր սպասում է, թե երրորդն ով է։ Մեկ էլ մեքենայի դուռը բացվում է, ու դուրս է գալիս Բիկովը։ Նա վերևից սկսում է գոռալ.
— « Советский Союз совершилось, товарищ Быков»: Բիկովն էլ «Ֆրունզ» գոռալով բարձրանում է վերև։ Բոլորը խառնվում են իրար՝ ո՞ւր գնաց, Ֆրունզիկը որտե՞ղ է։ Ու մինչև գտնում են, արդեն ինքն ու Ֆրունզիկը խմած նստած էին։


Ղափլանյանի 60-ամյակն էր։ Արդեն երկրորդ տարին է, ինչ 60-ամյակ էին նշում։ Ասացի.
Մուշեղիչ, 60-ամյակը անցած տարի չէ՞ր։
Հա։
Բա հիմա ի՞նչ են անում։
60 ամյակի տարին են նշում,— պատասխանեց։ Շատ սրամիտ էր։


Վերջին շրջանում ծանր էր տանում մենակությունը։ Գիշերվա ժամը տասներկուսին զանգահարում էր.
Ալո։
Լսում եմ, Մուշեղիչ։
Ի՞նչ ես անում։
Պառկած եմ։
Հիմար բաներով ես զբաղված, դերասանը իրավունք չունի պառկելու։ Վեր էի կենում, հասնում Ս. Սարգիս եկեղեցու մոտ ու մինչև առավոտ ես բժժած նստում էի, ինքը խոսում էր։ Մեկի հետ ուզում էր կիսվել։
1992 թվականն էր, խաղում էինք «Հացագործի կինը»։ Ես Հայր Սուրբ էի խաղում։ Թվում է, թե Մարսել Պանյոլ՝ ֆրանսիական գործ, բայց ինքը իր կյանքն էր խաղում։ Կարելի է լինել տրագիկ դերասան, կոմիկ, բայց Ֆրունզը տրագիկոմիկ էր՝ աշխարհի ամենաբարդ ժանրի դերասան։
Լավ դերասան էր, լավ մարդ և լավ րնկեր։

Մուրադ Ջանիբեկյան
Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասան

Печать

Ծնունդով սունդուկյանցին

«Երբ երկար եմ մտածում, թե ի՞նչ բան է երջանկությունը՝ դա մանկությունն է մինչեւ առաջին գիտակցություն։ Ես փոքր հասակում երկու անգամ շատ զարմացա. առաջինը, երբ հայելիով տեսա ինձ։ Երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչու է այսպես։ Եւ երկրորդ զարմանքը, երբ հասկացա, որ հակառակ սեռ գոյություն ունի։ Մինչեւ հիմա էլ զարմացած եմ»։
Հունաստան—Թիֆլիս—Երեւան ճանապարհներով ընտանիքն ու մոր խնդրանքը Մուրադ Ջանիբեկյանին բերեցին թատրոն, Սունդուկյանի թատերական ստուդիա։ Նրա երրորդ զարմանքը պետք է որ թատրոնը լիներ եւ նրա մեծերը... «Երեւանում առնչվեցի մի ֆենոմենի հետ. շատերի համար Մհեր, ինձ համար՝ Ֆրունզիկ Մկրտչյան։ Զանգում էր, ասում՝ լավ չեմ, արի։ Մենակ էինք երկուսս էլ։ Եվ ամիսներ... Ի՜նչ պաշար էր նրա հետ շփվելը»։
Մեծ դերասանի հետ Մուրադ Ջանիբեկյանը խաղացել է «Բաղդասար աղբար» (1983 թ.) եւ «Հացագործին կինը» (1992 թ.) ներկայացումներում։
1986—ին դերասանը Սողոմոն Թեհլերյան է խաղացել Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» ներկայացման մեջ։ Թատրոնում «զինվորական» կենսագրություն ունի դերասանը, եւ հերոսների կերպարները նրա մոտ ավելի քան հաջողվում են. երեք զորավարների է կերտել Մուրադ Ջանիբեկյանը։ Լեգենդար Գային նա խաղացել է 1986 թ—ին՝ «Եկատերինբուրգ» կինոստուդիայի «Հեղափոխության նվիրյալները» ֆիլմում։ 2002 թ. Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում «Վազգեն Սարգսյան» ներկայացման մեջ Վազգեն Սարգսյանին է մարմնավորել եւ զորավար Անդրանիկի դերը ստանձնել 2003—ին՝ Ռ. Շառոյանի «Մեր բաժին ուրախությունը» ներկայացման մեջ։
«Արվեստագետին նույնքան խիզախություն է պետք, որքան զինվորին, եւ նա պետք է մտածի քննադատության մասին նույնքան, ինչքան զինվորը՝ հոսպիտալի...»,— ասում է դերասանը։
Զաբուղոն, կույր վանական, Համլետ... 2005—ին Մուրադ Ջանիբեկյանը նկարահանեց «իր» Համլետին, եւ յուրօրինակ գեղարվեստական ֆիլմը գնահատվեց արտերկրում, լավագույն դերասանի մրցանակ բերեց Նյու Յորքի միջազգային կինոփառատոնում, լավագույն ռեժիսորի մրցանակ՝ Լոս Անջելեսում։ Նույն, անցյալ տարի էլ նա արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստի կոչման։
Ալբերտ Էյնշտեյնն է ասել. «Ֆիզիկոս դառնալու համար մաթեմատիկայի արքա Գաուսից ավելի շատ ինձ Ֆյոդոր Դոստոեւսկին տվեց»։
1992 թվականին նա Մհեր Մկրտչյանի թատրոնի հիմնադրմանն էր մասնակցում, բայց Դոստոեւսկու հանդեպ սերը այդ բազմազբաղ օրերին էլ հանգիստ չէր տալիս...
«120 օր անցկացրեցի Սանկտ Պետերբուրգում, Դոստոեւսկու տանը, որ հնարավոր լիներ ուսումնասիրել ամեն ինչ։ Թարգմանելով հայերեն՝ բեմադրեցի «Գրառումներ ընդհատակից» գործը։ Ես ամիսներ շարունակ ուժասպառ էի լինում, չէի կարողանում տուն հասնել, քնում էի թատրոնում, որովհետեւ չէր ստացվում։ Նորից ու նորից... Վերջապես այդ ֆենոմենի, այդ հանճարի, որն ինձ թվում է՝ Շեքսպիրից բարդ է, այդ հանճարի տարօրինակ հերոսը կամաց— կամաց սկսեց երեւալ, գլուխ բարձրացնել...»։
«Նա քայլել է այս բեմում եթե չեմ սխալվում պատանի հասակից։ Հետո խռովահույզ հոգին նրան այս պատերից դուրս տարավ, հայրենիքից դուրս։ Նորից բերեց ետ»,—ասում է Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը։
Դեկտեմբերի 3—ին, իր թատրոնում, դերասանը տոնում էր հիսնամյակը։
«Սունդուկյանցիները քեզ սիրում են, սունդուկյանցիները քեզ գնահատում են, սունդուկյանցիները երջանիկ են, որ իրենց խմբում կա քեզ նման արտիստ»։ Վ. Շահվերդյանը փոխանցեց բոլորի մաղթանքները։
Ջանիբեկյանները բեմում հայր եւ որդի չեն խաղացել եւ ազգանունների նույնությունը չէ, որ թատրոնում Կարեն Ջանիբեկյանը Մուրադին անդրանիկ որդի է անվանում. «Իսկապես կուզենայի լինել Մուրադի հայրը։ Ես իրեն այդպես էլ ընդունում եմ՝ որպես հայր։ Նա որպես զավակ եւ որպես մարդ շատ մեծ արժանիքներ ունի։ Ջանիբեկյան Մուրադը իր դերասանական եւ մարդկային «ներկապնակով» լիովին կարող է մտնել Գուրգեն Ջանիբեկյանի ընտանիք։ Իսկապես նա ուժեղ մարդ է, փոխզիջումների չգնացող եւ ազնիվ»։
Այսպես է. Մուրադ Ջանիբեկյանը ծնունդով սունդուկյանցի է, արվեստը՝ աշխարհի մուսան, եւ նրա համար այն, ինչ հնարավոր չէ ատել, սեր է, թատրոն...

«Հայաստանի Հանրապետություն»Կարին ԳՐԻԳՈՐՅԱՆ
05-12-2006
http://www.hhpress.am/index.php?sub=hodv&hodv=20061205_8&flag=am