Վահրամ Փափազյան (1888 - 1968)

Ваграм ПапазянՄհեր Մկրտչյան․ Հավերժ Մենախոսություն

Բայց ո՞վ է տեսելու մոռացել Փափազյանի գալը Լենինական։ Ցուրտ էր քաղաքում, սառնամանիք, քամին թրատում էր մարդկանց երեսները, բուքը սառույցով փակել էր շենքերի մուտքերը, երբ գործարանին ներսում, հետո շենքից շենք, տնից տուն տարածվեց մի «սոսկալի լուր»։ Իբր տեսնող է եղել, որ կոմբինատի մոտ ցցված ազդագրի վրա գրված է եղել (լեզուս չի դառնում ասելու) «Օթելլո», Վահրամ Փափազյան․ ոչ ավել, ոչ պակաս։ «Հիսուս Քրիստոս, պատերազմը նոր ի վերջացե, հիմա էլ Փափազյան․․․ տեքստիլ․․ ցուրտ», - հենց այդպես էլ փնթփնթաց տոմսավաճառ լաչառ Քնարը։
Հարձակումն սկսվեց երեկոյան, ինքնագործ թատերականխմբի փորջի ժամանակ, երբ իսկական (պրոֆեսիոնալ) թատրոնից եկած դերասանը երկար-բարակ «Էքսպլիկացիա» էր անում, ինչպես ինքն էր ասում՝ Ստանիսլավսկու սիստեմով։ Սկզբում ռումբի պես պայթեց տոմսավառի ղժժոցը՝ «էլ տոմս չկա, ռադեղեք»։ Հետո փշրվեցին բոլոր պատուհանների ապակիները, հետո տեղաց քարերի կարկուտը։ Մենք դուրս թռանք, դռները բացվեցին՝ անտոմս ժողովուրդը խուժեց ներս, դռները փակվեցին՝ մենք մնացինք դուրսը, մեզ հետէլ տոմսավոր շատ մարդիկ։ Հետո իմացանք,որ Փափազյանին հետևի մուտքով փախցրել եններս։ Աղմուկ, ճիչ, լաց, հետո․․․ հոգնեցինք,էլի մրսեցինք, հետո նորից գոռացինք,հուսահատվեցինք։ Այսպես մի ժամ, երկու,հանկարծ կյաժ Վիտկան եկավ։ Ժողովուրդը ուրախացավ։ Վիտկան ասաց․ «Դռները բացեք»։ Բացեցին։ Նրան շատ էին հարգում, որովհետև մայրը ռուս էր, հայրը՝ գերմանացի, ինքը՝ հայ։ Շատ հայրենասեր էր։ «Էդ Փափազյանը  մեր ազգի պարծանքն է, չխանգարեք», հետո դարձավ ինձ՝ «դերասան արի հետս», ու ինձտարավ։ Վիտկայի պոչը բռնած գնացի ու շատ չանցած հայտնվեցի քրտինքի մեջ կորած սրահում։ Լռություն էր, սարսափած, աչքերը արցունքների մեջ կորած կին ու տղամարդ։ Մարդիկ հիպնոսացված նայում էին առաջ,բայց՝ ու՞մ, ինչի՞, չէի տեսնում։ Ուզեցի  մի բան ասել, Վիտկան բամփեց գլխիս․ «Քիչըմ ուսուլ, յաբանի»։ Մի կերպ բարձրացա թաթերիս վրա ու էլ ոչինչ չեմ հիշում։ Երեխա էի,աչքերս մթնեցին, գլուխս պտտվեց․ ցնորքէր, զառանցանք՝ մի հսկա սև մարդ խեղդեցհրեշտակ կնոջը։ «Այ կնիկ քելե, քելե, բոզի վերջն էլ էս է», - ասաց Ճուճուլ Կարոն։ «Ախր անմեղ էր, Կարո ջան»։ «Էշ-էշ մի խոսի,Վահրամ Փափազյանը անտեղի կնիկ չի խեղդի»։․․․

Ֆրունզիկ Մկրտչյան

Շարունակությունը՝ Նունե Մկրտչյան-Տերտերյանի «Հավերժ Մենախոսություն» քրքում․․․


Фрунзик МкртчянՈ՞ւր է

Նիհար մի պատանի՝ կարկատած շորերի մեջ՛ թե՛ խեղճ եւ թե՛ ծիծաղելի պիտի լինեի։ Սենատի տեսարանում դոժերից մեկն եմ անձնավորում։ Ինձ գրիմելու պարտականությունր ստանձնեցին Արտավազդ Փաշայանն ու ժան էլոյանր։ Այսօրվա նման հիշում եմ, գլխիս դրին մագերի մի հսկա դեզ, որ
ճակատս ծածկելով թափվեց աչքերիս։ Դալուկ ու երկար դեմքս ներկեցին տարբեր գույնի ներկերով։
Ինձանից մնաց մի մատ ճակատ եւ երկար՝ կնճիռներով պատած դեմքս։
Հուզմունքից թե երկյուղից՝ արցունքներն աչքերիցս անարգել թափվում էին...
Բարձրացա ինձ հատկացված տեղր եւ րնկնելու չափ կախվեցի ցած (ոեժիսորներր այդպես էին կամեցել)։
Փափազյան-Օթելլոն ներս է մտնում այն ժամանակ, երբ սենատն արդեն հավաքված է։ Դիմում է սենատորներին, մասնավորապես Դեզդեմոնայի հորր՝ Իշխան Բրաբանցիոյին, ու մեկ էլ՝
«Հզոր, խոհամիտ, արգո սինյորներ,
Իմ ամենաազնիվ եւ միշտ բարեհաճ իշխանավորներ,
Որ այս մարդու աղջկան տնից առել տարել եմ,
ճիշտ է, բայց ճիշտ Է նաեւ, որ ես նրա հետ ամուսնացել եմ»։
Այդ միջոցին, երբ Փափազյանր չէր էլ հասցրել իր միտքն ավարտել, որտեղից որտեղ, աչքր րնկնում է ինձ վրա... Մ՜ի պահ տեղում զարմանքից քարանում է, խոժոռ հայացքր գցում վրաս եւ հասկացնում, որ անմիջապես վայր իջնեմ, չքանամ աչքից ...
Այդ հայացքից սարսափած՝ ավելի եմ սեղմվում պատին... Թե ինչքան տեւեց իմ «խաղր» վարպետի ընկերակցությամբ, հայտնի չէ։ Միայն հիշում եմ, որ վարագույրր փակվելուց հետո ես ցած եմ թռչում ու փախչում դեպի կաթսայատուն։
Հեռվից ականջիս է հասնում վարպետի ահարկու մռնչյունը.
«Ո՞ւր է չոջուխի աչքերով այդ ծերունին, ո՞ր ծակրը մտավ...»

Ֆրունզիկ Մկրտչյան


Ваграм Папазян (Отелло) и Арус Восканян (Дездемона)Շեքսպիրի՞ Օթելլոն ..

Վարպետին (խոսքը Վահրամ Փափազյանի մասին է) ճանաչում էի դեռ Լենինակսւնից։ Փոքր տղա էի, երբ ինձ բախտ վիճակվեց հենց Լենինականի թատրոնում էլ «խաղալ» Վահրամ Փափազյանի հետ։
Անցել էին տարիներ։ Մի օր եկել էի Երեվան։ Թատրոնի ճեմասրահում հանդիպեցի վարպետին, ուզեցի խույս տալ, չկարողացա, ճանաչեց.
- Մանչս, Լենինական գնալ-գալ ունե՞ս։
- Լենինականից եմ գալիս, վարպետ։
- Հա՞, ի՞նչ կա, ի՞նչ չկա։ Թատրոնում ի՞նչ պիեսներ են բեմադրվում։
- Հիմա «Օթելլո» են պատրաստում, վարպետ։
- Օթելլոյի դերը ո՞վ է կատարելու։ Երկուսը, վարպետ, Արտավազդ Փաշայանր եւ ժան էլոյանր։
- Փաշայա՞նր եւ էլոյա՞նը։
- Այո, վարպետ։
- Նահլաթ քեզ, չար սատանա, – ասաց ու շեշտակի նայեց աչքերիս։
- Ո՞ր Օթելլոյի մասին է խոսքդ, Շեքսպիրի՞...

Ֆրունզիկ Մկրտչյան

Печать