Երբ թափանցումը հասնում է մարգարեության
Ի՜նչ անլցնելի վիհ ու պակաս կլիներ, եթե Մհեր Մկրտչյանը չհղանաք ստեղծել «Հատակում» ֆիլմը, եւ երբեմնի երանելի «Երեւան» կինոմիավոաւմը հնարավորություն չտար այդ մտահղացումն իրականացնելու.
ժամանակին «Հատակում»-ը դիտել էի Սունդուկյանում ու տպավորվել, բայց երբ ցուցադրվեց էկրանային տարբերակը, առանձին մղում չունեցա: Գուցե պատճառներից մեկն էլ այն էր, որ ամենուր ել այնքան էին մեզ գերհագեցրել «հեղափոխության մրրկահավով», որ մենք, միայն «մի ծակից» ընկալելով Գորկուն, անտարբեր էինք դառնում... Իսկ գուցե պատճառը նաեւ այն էր, որ վէրջին տարիներին որոշ «տաք գլուխներ» ոտնձգություն արին դարի մեծագույն հանճար-մարդասերների՝ Գորկու, Չեխովի հանդեպ... Հիմա ֆիլմի ստեղծումից 16 տափ անց, դիտելով ոչ միայն անհարմար զգացի, այլեւ սփոփանքի պես մի բան. որ Գորկին ու հւստկապես «Հատակում»-ը մաքրվեցին ինչ-ինչ շղարշից, փոշուց եւ ներկայացան իրենց ճշմարիտ արժեքով՝ եւ ոչ միայն մեզ, այլեւ գալիքին...
Տարակույս չկա, որ մեծ բեմադփչի Վարդան Աճեմյանի հետ աշխատանքը ուղղորդող էր եղել Մհեր Մկրտչյանի համար, բայց, ինչպես այս նկարն է վկայում. նա կանգ չի առել, խորացել է ու հասել սեփական հաստատումներին եւ նույնիսկ սոցիալական դրաման հասցրել մինչեւ ողբերգության մատույցները: Բնական է. երկրի եւ յուրաքանչյուր գործող անձի կենսագրական մանրամասներն ու խոհերը հապավել, ինչ-որ բան տեդաշարժել է եւ ստեղծել մի կտավ, որի մարդկային-բարոյականը համամարդկային է ու համաժամանակյա:
Սակայն գորկիական բազում հարցերից Մկրտչյանն առանձնացրել ու սրել է աշխատանքի թեման՝ իբրեւ մի առանցք, որի վրա լծորդել է մնացյալը: Տեսէք, թե ռեժիսորն ու Կլեշչի դերակատար Կարեն Ջանիբեկյանն ինչպես են հնչեցնում «Աշխատանք չկա. առանց աշխատանքի ի՞նչ կարող եմ անել» արտահայտությունը: Կենսական ուժերով լի բանվոր, որ դատապարտվել է պարապության ու ելի է գալիս, պայթում... Արտիստը կրկնում է «Աշխատանք չկա»-ն ու ասես նետի պես այն ուղղում մեզ... Եվ այնքան ջղագրգիռ ու անմիջական, որ ասես այսօր ու մեզ համար է ստեղծվել Գորկու երկը:
Խորհում ես. նկարն ստեղծվել է 86 թվականին, երբ նախկին միապետության բնակիչներիս գլխում չէ՜ր իսկ ծիկրակում գործազրկության գիտակցությունը... Ուրեմն ինչո՞ւ եւ ինչպե՞ս է Մկրտչյանը փարել հենց այդ գաղափարին: Այստեղ է երեւում, թե որքան է նա խորացեւ Գորկու ստեղծագործության մեջ եւ դեռեւս նրա առաջին «Քաղքենիներ» պիեսում որսացել Նիլի մի արտահայտությունը. «Տերը նա է. ով աշխատում է»: Անառարկելի գաղափար, որի հակադարձումն էլ դարձել է արվեստագետի սեւեռումի առարկան: Աշխատանք չունենալու կամ չաշխատելու պատճառով են այս մարդիկ ընկել-գլորվել հատակ. սա հայ արվեստագետի ամենակարևոր մտահանգումն է, որ հնչում է հանց մարգարեություն: Մյուսը դերակատարների ճշգրիտ (հենց այդպես) ընտրությունն Է. դերասանի ու կերպարի էության մեջ թափանցելու հազվագյուտ շնորհ, որ ոչ մեկին չես կարող մեկ ուրիշով փոխարինել: Բոլորն էլ անհատականանում են կերրպարի համար կենսական սեղմ երկխոսության մեջ եւ օպերատորական աչքի, ռակուրսի, պլանի ռեժիսորական մշակված հենքում: Եվ քանի որ հենց արտահայտչակերպի առումով պահպանված է կարեւորը՝ կերպարայինը, յուրաքանչյուրի բեկված ճակատագիրն ու հոգսը ծանրանում են մտքիդ ու սրտիդ եւ դժվարացնում շնչելը... Ամբոդջ կինոպատումն ընթանում է, ասես, մի շնչով, եւ եթե մի քիչ նվազ լինեին աղմուկն ու ջղաձգությունը, ավելի հաճույքով կդիտվեր: «Հաճույքովը» գուցե այն բառը չէ. բայց բոլոր դեպքերում արվեստը պետք է «արթնացնի» նյարդերը եւ ոչ թե ջդաձգի (սա ես նկատել եմ շատ բեմադրիչնեփ մոտ, ովքեր ժամանակակից լինելու գլխավոր հատկանիշը համարում են նյարդայնությունը): Այստեղ երբեմն առկա է այն կապը, որ մենք նկատում ենք իտալական նեոռեալիստական կինոյի հետ, սակայն մեր կարծիքով, սա այն դեպքն Է, երբ բովանդակությունն է պարտադրում ձեւը: Ճիշտ այդ կերպ էլ բացատրելի է Վլադիմիր Մսրյանի Դերասանի եւ Թամար Հովհաննիսյանի Նաստյայի նկատելի թատերայնությունը այս պարագայում կերպարների նկարագրից եկող առանձնահատկություն է և ոչ ոճական մեղանչում: Նկարի նկատելի մի բարեմասնությունն էլ պաթոսի բացակայությունն է: Սոս Սարգսյանն այնպես է արտաբերում մարդու մասին իր խոսքը, մարդուն հարգելու, նույնիսկ երեխաներին հարգանքով վերաբերվելու մտքերը, որ ասես իր հոգու խորքերից է պեղում ու կորզում դրանք, ել եթե դրանց հուզական ներգործությունը հարկավոր է լինում ընդգծել, ապա ռեժիսորն այդ անում է մեկ ուրիշի տվյալ դեպքում Սատինի կրծքին թույլ ու ռիթմիկ բռունցքով հարվածոդ Նատաշայի միջոցով:
Ամենանշանակալին Մկրտչյանի իր հերոսների անցյալի ու ներկայի անհաշտելի հակադրությունը մատուցելու հնարավորությունն է այն, որ սեղմված-հապավված Էր: Ի դեպ, դա ռեժիսորն իրացնում է ոչ թե ցնցող երաժշտության ուդեկցությամբ, այլ կատարյալ լռության մեջ: Ակամա հիշում ես Փափազյանի «Լռություններ կան, ոչ աշխարհ արժեն» միտքը... Ծեծված-ջարդված Նատաշայի, ոստիկանության հայտնվելու եւ Վասկա Պեպելին տանելու դրվագից հետո ծանր լռություն է իջնում, եւ օպերատորը մեզ մատուցում է այդ տիրույթից վեր անշրջանակ պատուհանում, հայտնվող դեմքերը... Այնքա՜ն կորովի, արժանապատի՜վ, վայելչատե՜ս են նրանք. Բարոնը, Դերասանը, Սատինը, Նատաշան, որ ա- սես շառաչուն մի ապտակ են ստանամ (մի՞թե միայն նրանք)... Աչքերը ճողելով, տրորելով նրանք ջանում են սթափվել, կտրվել երբեմնի վայելուչ կյանքի բզկտող հուշից, քանզի դժվար է ասել նրա պատճառած ցա՞վն է շատ թե՞ խնդությունը... Համենայն դեպս դա մեր միտքն ուղղորդում է կյանքի ու ճակատագրի վայրիվերումներն օրինաչափություն դարձրած իրականության դաժան լծակների քննությանը... Տեսապատկերը լուռ, հանդարտ, այնպես է «քանդում» քեզ, որ քարանամ ես: Այսպես է Մհեր Մկրտչյանը հասնում ասելիքի գաղափարական ու հուզական հագեցման բարձրակետին: Սա արվեստագետի անկապտելի տաղանդն է:
Որտեղից ուր են ընկել մարդիկ. անտակ մի կաթսա թե խառնարան, որտեղից դուրս գալը կյանք արժեցող անհույս երազանք է... Գտնվել է գեղարվեստական ընդհանրացումն ավարտին հասցնելու, ամբողջացնելու ուշագրավ մի լուծում եւս: Դերասանի կախվելու լուրն առած հատակի բնակիչները վազում են դեպի ելարանը եւ շարվում նրա վրա... Նկարի հեղինակը նրանց մատուցում է ընդհանուր պլանով, ու մենք տեսնում ենք գորշ, կծկված միանման արարածների թե սողունների զանգված, որ ռիթմիկ շարքով սողում է ելարանն ի վեր... Օպերատորը կրկնում է այս դրվագը տառացիորեն շանթելով մեր երեւակայությունը...
Եվ վերջապես ավարտը. Մկրտչյանի ողբերգական պատումի զայրալից բարձրակէտը:... Կախված Դերասանի տեսքից ցնցված-շաղված Բարոնն ու Սատինը ձեղնահարկի տանիքին են: Սոս Սարգսյան-Սատինը շվար դառնում է Բարոնին և մի անուժ «հաֆ» ասում: Մհեր Մկրտչյան-Բարոնը նույնպես անուժ հաստատում է հաֆ: Հետեւում են Սատինի հետզհետե զայրալից դարձող «հաֆերը» եւ Բարոնի նույնպիսի պատասխանները.
«Հաֆ, հաֆ, հաֆ...»: Հետզհետե ահագնացող, բողոքող «հաֆերը» հնչում-արձագանքում են քաղաքի տանիքների, ծւսռեփ, երկնքի համապատկերում իբրեւ մարդկային բողոքի արդար աղաղակ ուղղված տիեզերքին, աշխարհին, մարդկությանը...
Վարսիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ Թատերագետ
ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆ
2002 ԱՊՐԻԼ Բ. ԹԻՎ 8 (124) ԷՋ 6