Ռազմիկ Խոսրոև

ԵՐՋԱՆԻԿ է ԱՅՍՊԻՍԻ ՍՐՎԵՍՏՍԳԵՏ ՈԻՆԵՑՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

Размик ХосроевՄհեր Մկրտչյանը իր ժամանակի ամենախոշոր դերասաններից մեկն էր։ Նա ժողովրդի մեջ մեծ հեղինակություն ուներ։ Նա անցաթուղթ էր Սունդուկյանի անվան թատրոնի համար։ Մոսկովյան հյուրախաղերի ժամանակ հանդիսատեսը բոլոր դերասաններին ընդունում էր շատ լավ, բայց Ֆրունզիկի նկատմամբ ուրիշ վերաբերմունք կար։ «Ղազարը գնում է պատերազմ» ներկայացումը, որը նախատեսված էր 2 անգամ, Մոսկվայի հանդիսատեսի պահանջով խաղաց հինգ անգամ։
Ֆրունզիկր թախծոտ հումորի վարպետ էր։ Նրա աչքերր միշտ թախծոտ էին։
Նրա առաջին՝ «01-99» ֆիլմը իր համար շատ ճակատագրական եղավ և՛ լավ առումով, և՛ վատ։
Թիֆլիսյան հյուրախաղերի ժամանակ խաղում էինք «Պաղտասար աղբար», սակայն ամբողջ թիֆլիսահայությունը նրան րնդունում էր որպես «01—99»—ի հերոս։ Բոլորն ասում էին. «Այ, այ, Գարսոն էս ի՞նչ է անում»։ Ոչ ոք չէր ասում՝ Պաղտասար աղբար։ Բաթումի հյուրախաղերի ժամանակ, երբ նա հայտնվում էր ծովափում, ամբողջ ծովափը նրան էր նայում, հավաքվում շուրջը, զրուցում։ 15 օր մնացինք, բոլորը սպասում էին, թե Մհեր Մկրտչյանը երբ է հայտնվելու։ Բոլորի համար մեծ տոնախմբություն էր նրա հետ հանդիպելը։
Արվեստը իր թուլության մեջ է գեղեցիկ։ Նա այդ բոլորից դուրս էր։ Նա ահավոր անսպասելիության արվեստագետ էր։ Նա ինչո՞վ էր հետաքրքիր։ Նրանով, որ անհավանականությունն հավատով էր մատուցում։ Ասում էր. «Եթե մարդիկ պիտի գան, տեսնեն այն, ինչ իրենք գիտեն, դա հետաքրքիր չէ։ Տանը կնստեն, կկարդան։ Ինչո՞ւ են գալիս։ Մարդիկ գալիս են տեսնելու այն, ինչ որ իրենք գիտեն, բայց դրա մեկ ուրիշ ձևը»։
Նրա վերջին փայլուն դերակատարումներից. մեկը «Հացթուխի կինը» ներկայացման մեջ էր, որը բեմադրել էր հենց իր թատրոնում։
Պատահել է, որ ժողովուրդը այնքան շատ է եղել, որ ներկայացում չենք խաղացել։ Գնացել էինք Ալավերդու Օձուն գյուղը, որը համարվում էր այն ժամանակ ամենամեծ գյուղերից մեկը, «Պաղտասար աղբար» խաղալու։ Հեռվից, մինչև մշակույթի տուն հասնելը, տեսանք մի հոծ բազմություն։ Մենք մտածեցինք, որ մի ահավոր բան է պատահել։ Պարզվեց, որ բոլորը եկել էին ներկայացումը դիտելու։ Անհնար էր։ Դահլիճը փոքր էր՝ 200 տեղանոց, դրսում հավսքվել էին 1000-1500 հոգի։ Հնարավոր չէր խաղալ։ Այդ մարդիկ իրար կսպանեին, և մենք չխաղացինք։ Երևի պատմության մեջ դա առաջին դեպքն էր, որ հանդիսատեսի շատ լինելու պատճառով ներկայացումը չեն խաղում։ Մինչդեռ հակառակն է, չէ՞։ Մենք գի-տեինք, որ եթե գրված է «Ֆրունզիկ Մկրտչյան», որտեղ էլ որ լինի, ուրեմն հանդիսատեսն ապահովված է։
ժողովուրդը նրան շատ էր սիրում։ է՛լ նվերներ, է՛լ տակառներ։ Մի անգամ Շամշադինի գյուղերից մեկում խաղում ենք «Ղազարը գնամ է պատերազմ»։ Մի տեսարան կա, ուր նա «Որսկան ախպեր» է երգում, տեսանք՝ մեկը մոտենում է՝ «01-99» ֆիլմի տակառի չափերի մի տակառ ձեռքին։ Սա բարձրացավ բեմ։ Ֆրունզիկը նայեց նրան, բայց շարունակեց երգել։ Հանգիստ տակառը վերցրեց, դրեց կողքին, այդ մարդը իջավ ցած։ Անասելի մարդամոտ էր, մարդասեր։ Ֆրունզիկ Մկրտչյանն անձնականի համար ժամանակ չու֊ներ։ Նա ժողովրդինն էր։ Իրո՚ք, երջանիկ է այդպիսի արվեստագետ ունեցող ժողովուրդը։ Արվեստագետը մի կողմից երջանիկ մարդ է, մյուս կողմից՝ տխուր։ Իսկ Ֆրունզիկը, իհարկե, ամենատխուրն էր։ Երեխայի հավատ ուներ։
Նա շատ բան գիտեր։ Ամեն ինչից կարող էր խոսել, և տպավորությունն այնպիսին էր, որ նա քնած տեղը ավելի շատ տեղեկություն էր ստանում, քան նրանք, ովքեր կարդում են։ Մհերն էլ հենց այդ բանով էր մեծ, ժամերով այնպիսի բաների մասին կարող էր խոսել, որ բոլորի մոտ հետևյալ հարցն էր. «Նա այսքանը որտեղի՞ց գիտե»։
Ֆրունզը Հայաստանի որ անկյունում հայտնվեր՝ թատրոն էր։ Շատ մեծ դերասան էր։ Նրա կոմիզմը ողբերգություն էր, ահավոր մեծ ողբերգություն։

Ռազմիկ Խոսրոև
Գ. Սունդուկյանի անվան թատրոնի դերասան

Печать