Նրա վիրավոր սիրտը եվ ուրախ էր, եվ տխուր
Երբ գեղարվեստի ինստիտուտը միացրեցին թատերական րնստիտոււոին և դարձավ գեղարվեստաթատերական ինստիտուտ, ես՝ որպես կոմերիտմիության առաջին քարտուղար, բոլորի հետ մեծ շփումներ ունեի։ Ուսանողները բոլորն էլ արտակարգ շնորհալի տղաներ էին՝ Լևոն Թուխիկյան, Շահում Ղազարյան, Գուժ Մանուկյան, Արմեն Ջիզարխանյան և այլն։ Հետո ասացին, որ Լենինականից մի շատ շնորհալի դերասան է եկել և միանգամից ընզունվել երկրորդ կուրս։ Առաջին հանդիպումը եղավ այն, որ Ֆրունզիկր ինչ-որ երեկոյի րնթացքում պետք է կարդար Գոգոլի «Խելագարի հուշատետրից» հատված։ Երբ կարդաց, վերջացրեց, շատ զարմացա, թե այս տղան ինչու է եկել, սա կայացած դերասան է։ Հետագայում մենք մտերմացանք։
Մի օր էլ Ֆրունզը շատ տխուր ասաց. «Ռոբերտ, գիտե՞ս, ինձ Սունդուկյանի թատրոն չեն ընդունում, որովհետև ես կոմերիտմիության անդամ չեմ»։
Ասացի. «Խնդիր չկա, նկար ունե՞ս մոտդ»։ Պատասխանեց՝ հա։
Գնացինք շրջկոմ, 15 րոսլե հետո տոմսը տվեցին։
Ինստիտուտի տարիներին Ֆրունզը բեմադրեց Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը։ Ինձ էլ խնդրեց, որ այդ բեմադրության մեջ երգեմ։ Հետո, ովքեր որ լսել էին, ինձ շատ հուզմունքով ասացին, որ այդ տեսարանը այդ երգով շատ տպավորիչ էր։
Ֆրունզիկ Մկրտչյանը ինձ համար Ֆերնանդելի, Տոտոյի, Լուի դր Ֆյունեսի պես դերասան էր՜ իր հզորությամբ, իր հումորով, չնայած որ նա նաև շատ խորը դրամատիկ դերասան էր։ Ֆրունզիկը մեծ հոգու տեր մարդ էր, մեծ արվեստազետ, մեծ դերասան։ Եթե նա Եվրոպայի որևէ երկրում ծնված լիներ, աշխարհահռչակ դերասան կլիներ։ Ինչ վերաբերում է այս ծաղրանկարին, շատերր հարցնում են, թե ինչ է նշանակում այդ «Ա.Թ.»-ն։ Դա իր Արտիստական թատրոնն էր։ Իսկ այդ սև ե կարմիր սիրտր իր վրրավոր սիրտն է՝ և՛ ուրախ, և՛ տխուր։
Ռոբերտ Մանուկյան
Գեղանկարիչ-գրաֆիկ