Ճշմարիտ ժողովրդականը

Հայրը կարծում Էր նկարիչ կդառնա, բայց չդարձավ։ Հիմա էլ լավ նկարում է, հատկապես ընկերական շարժեր, բայց բեմը քաշեց նրան։
Առաջին օրը դողում էր բեմում, ուզում էր փախչել:
Հիշում Է դահլիճը, հարյուրավոր աչքեր` հառած իրեն։
Տեքստիլի դահլիճն Էր, հանդիսականներն Էլ, տեքստիլագործներն, որոնցից շատերին ճանաչում Էր։
Հետո հրավիրեցին պրոֆեսիոնալ բեմ` Լենինականի Ա. Մռավյանի անվան դրամատիկական թատրոն։
Երա՞զ Էր, ի՞նչ էր...
Փափազյանը Համլետ էր խաղում։ Ւնքը, որպես Ֆորտինբրասի բանբեր, վազեց բեմ և մեծ արտիսաի առջև ծնրագիր, ասաց իր ասելիքը։
«Ազնիվ Հորացիո ... — սկսեց Փափազյանր, Բայց երբ հայացքն ընկավ իր առջև ծունը իջած սկսնակին, աչքերը փութով ծածկեց ձեռքի ափով,
— Աստված իմ, աս ի՞նչ դեմք է ...
Այդ դեմքը մեխվեց նրա հիշողության մեջ։ Հետագայում նա շատ պիտի տեսներ այդ դեմքը այս անգամ` Գ. Սունդուկյանի անվան թատ¬րոնի բեմահարթակում։
Հետագայում մեծ արտիստն իր կրտսեր բեմընկերոջ մա¬սին պետք Է ասեր գնահատանքի խոսքեր՝ համարելով նրան ամենաօժտվածն իր սերնդի արտիստներից։
Մկրտչյանը լենինականյան բեմում արդեն ուշադրություն Էր գրավել, երբ նրան մի ներկայացման մեջ նկատեց մեր խոշոր դերասանապետը` Սովետական Միության ժողովրդական արտիստ Վարդան Աճեմյանը։
— Կգաս Երևան սովորելու։ Քո տեղը Երևանն Է...
Աճեմյանր աչքից բաց չէր թողնում նրան։
Հետևոլմ էր, աճեցնում ։
Եվ ահա գեղարվեստաթատերական ինստիտուտն ավարտած երիտասարդը ոտք է դնում մայր թատրոնի բեմը։
Առաջին հաղթանակը` «Նամուս» — Հայրապետ։
Շիրվանզադեի հազար անգամ ծեծված պիեսի բեմադրությունը բեկումնային էր թատրոնի համար և ականավոր ռեժիսորի ստեղծագործական հերթական նվաճումը, որն ի հայտ բերեց թատրոնի այն ժամանակվա երիտասարդ ուժերին, որոնք այսօր նրա ոսկե միջուկն են։
Բոլորն էլ հիշում են մեծա¬տաղանդ Ավետ Ավետիսյանին Հայրապետի դերում։
Մհեր Մկրտչյանի ստեղծած դերակերպարը չէր խունանում Ավետիսյանի Հայրապետի մոտ։
Եվ այդպիսի բախտ վիճակվեց Մհեր Մկրտչյանին։ նա պետք է վերակերտեր նույն այն կերպարները, ինչ արդեն տաղանդի ամբողշ փայլով կերտել էին սովետահայ բեմի մեծերը։
Հայրապետից հետո խաղաց Եզովպոս` Սովետական Միության ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանի գլուխգործոցներից մեկը։
Խաղաց Պաղտասար աղբար` մեծահռչակ Հրաչյա Ներսիսյանի գլուխգործոցը։
Խաղաց Ղազար, որ գրեթե նույն Կիկոսն է` անկրկնելի Համբարձում Խաչանյանի անկրկնելի հերոսը։
Մեծ հաջողությամբ հանդես է գալիս Ջամբախովի դերում, որն անվերապահորեն Ա. Ավետիսյանի գլոլխդործոցն էր։ Մհերն այս դերում, ինչպես միշտ, դարձյալ ներսից է նայում մեծահարուստ Զամբախովին` ներկայացնելով նրան որպես սիրող, տառապող հայր, ողբերգական գուներանգով։ Ծիծաղի, կատակերգականի կողքին` ողբերգություն։
Ամեն արտիստի զորու չէ նման «ծանրություն» առնելու իր ուսերին։
Դրա համար պետք է ունենալ ոչ շարքային տաղանդ, տաղանդի հմայք, որով բնությունը չի զլացել այնքան առատորեն օժտելու իր ընտրյալին` Մհեր Մկրտչյանին։
Ծիծաղի միջից արցունք, ահա Մհեր Մկրտչյանի արվեստի ոգին և էությունը։ Սա է նրա արվեստի մեծության գրավականը, այլապես նա կմնար հանդիականից լոկ վաղանցուկ, էժանագին ծիծաղ կորզող մեկը։
Նայեցեք արտիստի աչքերին, որքան թախիծ կա այդ աչքերում, հայի թախիծ, ծանր կյանքի թախիծ... Նույնիսկ իր այն դերերում, ուր արտիստը լիաթոք ծիծաղելով լիաթոք ծիծաղեցնում Է, զգում ես, որ նրա ծիծաղի մեջ թախծի շիթ կա։
Մհեր Մկրտչյանի ծիծաղը...
Թե ինչ միջոցներով, ինչ կախարդանքով Է հասնում դրան, երևի հայտնի Է միայն իրեն։
Ծիծաղը լավ բան Է։ Ծիծաղել իմացող ազգը առողչ Է։
Եվ Մհերի ծիծաղը մեզ համար պարգև, երջանկություն Է։
Սա ճիշտ Է, բայց կրկնում եմ, Մհեր Մկրտչյանի արվեստի հիմքը «Ծիծաղի միջից` արցունք» բանաձևն Է։
Զարմանալի չէ, որ նա դիմեց շեքսպիրյան ողրերգության այնպիսի մի կերպարի, որպեսին Մերկուցիոն է («Ռոմեո և Ջուլիետ»), հիանալի շեքսպիրյան մի դերակաաարում, որ շատ բան է հուշում արտիստի ստեղծագործական հնարավորությունների մա¬սին, արդյոք չե՞ն սպասում նրան Մալվոլիոն, Ֆալստաֆը, Ռիչարդը կամ համ աշ¬խարհային ողբերգական գրականոլթյան որևէ այլ հերոս...
Մհեր Մկրտչյանի արվեստր հյուսված է ժողովրդական պարզությամբ և իմաստությամբ։ Նրա արվեստի ակունքը և հիմքը ժողովրդականությունն է։ Դրա համար էլ այդքան մոտ ու հարազատ է ժողովրդին, ժողովրդի բոլոր խավերին` մանուկից մինչև մեծահասակը։
Կինոն տարածեց արտիստի փառքը։ Բազմաթիվ կինոնկարներում է նկարվել հայկական, ռուսական, վրացական, ադրբեջանական, դա¬զըստանյան... («Ադամ և Խևայից» հետո նրան շնորհվեց Դաղստանի վաստակավոր արտիստի կոչում «Միմինոյից» հետո` Վրաստանի ժողովրդական արտիստի կոչում։ Այս կինոնկարի համար ստացավ նաև ՍՍՀՄ պետական մրցանակի դափ. նեկրի կոչում։
Հետաքրքիր է, ի՞նչ կոչում է սպասում արտիստին սովետա-հնդկական «Ալիբարան և իր քառասուն ավազակները в կինոնկարից հետո...
Հաճախակի կարելի է տեսնել այլազգի կինոսիրողների, որ խնդրում են արտիստի ինքնագիրը, չէ՞ որ Երևանը վաղուց տուրիստական քաղաք է դարձել: Մհեր Մկըրտչյանը նկարում է իր հռչակավոր կիսադեմը և ստորագրությունը դնում տակը։ Եվ այդ հռչակավոր կիսադեմը գնում է Իվանովո, նովոսիբիրսկ, Տաշքենդ, Ալմա Աթա, Վլադիվոստոկ... Գնում է Վարշավա, Սոֆիա, Պրագա, Բեյբութ...
Մհեր Մկրտչյանը ամբողջովին հայ արտիստ է, Հոլիվուդում էլ նկարահանվի, հան¬դիսականն անմիջապես կասի' հայ է:
Եվ շատ բան տեսած հայի պես իմաստուն է։ Բնականից։
Զարմացնում են նրա թարմ, խոր, անսպասելի դատողությոլնները, մեկնաբանությունները վերլուծությունները։
Ինքնասուզման հատկություն ունի, սուզվում է իր մեջ, ինչ¬պես մարգարիտ որոնողը՝ ծովի... Եվ բարձր է որպես մարդ... Միշտ մտածել եմ. եթե որպես մարդ բարձր չըլիներ` երևի չհասներ արվեստի այն պարզությանը, որով հասկանալի, սիրելի է դառնում բոլորին, օտարին ու ոչ օտարին, ծերին ու մանուկին...
Իսկ վերջերս անսպասելիորեն հանդես եկավ որպես տաղանդավոր ռեժիսոր` Գ. Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրելով ռուս մեծ գրող Մաքսիմ Գորկու «Հատակում» հանճարեղ պիեսը` զուտ երիտասարդ դերասանների ուժերով: Եվ հայտնաբերեց երիտասարդ շնորհաշատ արտիստների մի հույլ` Արմեն Մարության, Յուրի Ամիրյան, Գոհար Մկրտչյան, Սիլվա 3ուզբաշյան, Կարինե Սուքիասյան, Ռուդոլֆ Ղևոնդյան, Վիգեն Ստեփանյան, Կլարա Ղարագյոզյան, Սերգեյ Մկրտչյան և ուրիշներ։
«Հատակումն» ունի փայլուն հաջողություն։ Դա հաղթանակ է, դա ուրախալի է։
ժողովրդի արտիստը` Մհեր Մկրտչյանը, արվեստագետի իր երկրորդ, ավելի մեծ կյանքն է թևակոխել...

ՂԱՐԻԲ ՀԱՅՐԱՊԷՏՅԱՆ
«Սովետական Հայաստան»
11.1983

Печать