Ռազմիկ Թամրազեան  "Անմոռաց հանդիպումներ" 
Երևան: 2015թ․ «Էդիթ Պրինտ» հրատարակչություն

Ռազմիկ Թամրազեան  "Անմոռաց հանդիպումներ"  Երևան: 2015թ․ «Էդիթ Պրինտ» հրատարակչություն

 —— Ցանկ ——

ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏԻՉԵԱՆ
ԲԱԲԳԷՆ ՍԱՐԿԻՍՈՎ
ԳԱՐԵԳԻՆ Ա ՎԵՀԱՓԱՌ
ԳԱՐԵԳԻՆ Բ ՎԵՀԱՓԱՌ
ԿԱՐՊԻՍ ՓԱՓԱԶԵԱՆ
ՅԱՍՄԻԿ ՊԱՊԵԱՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԲԱԴԱԼԵԱՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ ՇԻՐԱԶ
ՀՐԱՆՏ ՄԱԹԵՒՈՍԵԱՆ
ՀՐԱՉԵԱՅ ՄԱԹԵՒՈՍԵԱՆ

ՀՐԱՉԵԱՅ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
ՄՀԷՐ ՄԿՐՏԻՉԵԱՆ
ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ
ՍԵՐՕ ԽԱՆԶԱԴԵԱՆ
ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿԵԱՆ
ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՆՈՒՄԵԱՆ
ՎԱԶԳԷՆ Ա ՎԵՀԱՓԱՌ
ՎԱՀԱԳՆ ԴԱՒԹԵԱՆ
ՎԱՐԴԳԷՍ ՊԵՏՐՈՍԵԱՆ
ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԵԱՆ
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ 

                               ՄՀէՐ ՄԿՐՏԻՉԵԱՆ. Լուսանկարը՝ Ռազմիկ ԹամրազեանիՄՀէՐ ՄԿՐՏԻՉԵԱՆ
Հայրենի մեծերի հետ հանդիպումները միշտ էլ ինձ համար եղել են հոգու փառաւորման, հպարտանքի խթանման եւ ազգային ինքնութեան շեշտաւորման անմոռանալի պահեր։
Հայրենի տաղանդաւոր բեմադրիչ, կինօռեժիսոր Ալբերտ Մկրտիչեանի «Մեր մանկութեան տանգոն» Աւստրիայում շատ լաւ գնահատուեց եւ արձագանք գտաւ։ Կինօժապաւէնը Վիեննայում ցուցադրուելուց յետոյ, Աւստրիոյ ռադիօ-հեռուստատեսութեան խմբագիր, սիրուած խօսնակ, գերմանախօս երկրների արուեստի կաճառ «Ռայնհարդ սեմինար»–ի շրջանաւարտ դերասանուհի եւ հայ ժողովրդի լաւ բարեկամ, իր նուիրեալ ու անշահախնդիր գործունէութեան համար, ՀԲԸՄ «Կարպիս Փափազեան» մրցանակի արժանացած պրոֆեսոր Ռոզէ-Մարի Իզոփը ցանկութիւն յայտնեց երկրորդ անգամուայ համար Հայաստան այցելել եւ ըստ իր տարիների սովորութեան, որ՝ ամեն մի նոր տարին դիմաւորում է մի այլ երկրում, 1987 թուականը դիմաւորեց Հայաստանում։ Դեկտեմբեր 31֊ին Երեւան հասնելով օդանավակայանից «Անի» հիւրանոցի ճանապարհին Հանրապետութեան հրապարակի վրայ, տեսանք հսկայ եւ գեղեցիկ զարդարուած մի տօնածառ։ Փրոֆեսոր Ռոզէ-Մարի Իզոփը անմիջապէս որոշեց՝ Նոր տարին դիմաւորել հրապարակում, քանզի Վիեննայում սովորոյթ է՝ Նոր տարին դիմաւորել քաղաքամիջի Ս. Պետրոս եկեղեցու հրապարակում, ուր դեկտեմբեր 31-ի կէսգիշերին հաւաքւում են հարիւր հազարաւոր աւստրիացիներ եւ զբօսաշրջիկներ ու Շթրաուսեան վալսերի երաժշտութեան ուղեկցութեամբ դիմաւորում են Նոր տարուն։
Ռազմիկ Թամրազեան, Թամար Հովհաննիսիան, Մհեր Մկրտչեան (լուսանկարը` Ալբերտ Մկրտիչեանի)Ինչպէս գիտենք՝ վերջին տարիներին նոյնը նաեւ կատարւում է Երեւանի Հանրապետութեան հրապարակում, սակայն 1987 թուականի «Նոր տարուն» հրապարակի վրայ՝ կէսգիշերին բարի գալուստ մաղթեցինք միայն վեց հոգով՝ տօնածառի պահապանն էլ մեզ հետ միասին հաշուած։
Այսքանը որպէս նախաբան։ Յունուար 1-ին իմ լաւ բարեկամ Ալբերտ Մկրտիչեանը եւ իր ազնուափայլ տիկինը մեզ հիւրընկալեցին իրենց հայկական, հիւրասէր ու տաք օջախում նախապէս խոստովանելով, որ վարուել են ոչ աւանդական օրէնքի եւ խնդրել են Ալբերտի աւագ եղբայր Մհեր Մկրտիչեանին, որ նա այցելի իրենց՝ քանի որ արտասահմանից հիւրերի են սպասում, մինչդեռ՝ ըստ հայկական կարգ ու կանոնի, Ալբերտը պիտի գնար մեծ եղբօր մօտ՝ նրան շնորհաւորելու։
Մհեր Մկրտիչեանը իր համաձայնութիւնն էր տուել այս «խախտում»–ին, եւ մենք բախտ ունեցանք վայելելու այդ մեծ արուեստագէտի ներկայութիւնը։ Փրոֆէսոր Իզոփը հայերէն ու ռուսերէն չը գիտի, իսկ Մհեր Մկրտիչեանը՝ գերմաներէն ու անգլերէն, հետեւաբար այս երկու արուեստագէտ-դերասանների խօսակցութիւնը սկզբում ընթանում էր հայերէնից գերմաներէն եւ գերմաներէնից-հայերէն թարգմանութեամբ, մինչեւ պրոֆեսոր Իզոփը յայտնեց, որ «Ռայնհարդ» սեմինարում ունէին նաեւ պարզ թուերով արտայայտուելու մարզումներ, որի ընթացքում ամեն մի դերասան իր մտքերը պիտի յայտներ միայն թուեր արտասանելով՝ իր ձայնին եւ դէմքին տալով համապատասխան շեշտաւորում։
Ռազմիկ Թամրազեան  "Անմոռաց հանդիպումներ"  Երևան: 2015թ․ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունՄհեր Մկրտիչեանին շատ դուր եկաւ այս ձեւը եւ յանկարծ սկսեց հայերէն թուեր արտասանել՝ չորս– վեց-ութ-երեք-եօթ, այս անգամ պրոֆեսոր Իզոփն էր թարգմանում՝ թէ ինչ է ասում Մհեր Մկրտիչեանը, որը հար ու նման էր Մհեր Մկրտիչեանի՝ մեզ համար հայերէնով յայտնած մտքերին, իսկ պրոֆեսոր Իզոփի արտասանած թուերի շարքը հայերէն թարգմանում էր Մհեր Մկրտիչեանը, որը նոյնպէս հար ու նման էր պրոֆեսոր Իզոփի մեզ համար գերմաներէն յայտնած մտքերին։
Անմոռանալի ու ջերմ երեկոյ էր, որտեղ աստուածային բարիքներով օժտուած տարբեր ազգերի պատկանող երկու տաղանդաւոր արուեստագէտներ հանդիպել էին իրարու եւ արուեստի լեզուով զրուցում էին միմյանց հետ, իսկ ես, բախտաւոր եւ ազգային հպարտանքով լցուած, վայելում էի այդ երանելի պահերը, որի համար մինչեւ օրս էլ երախտապարտ եմ իմ լաւ բարեկամներ տէր եւ տիկին Մկրտիչեաններին։

Ռազմիկ Թամրազեան 
Երեւան / Վիեննա
Յունուար 1988

Печать

Ռոբերտ Մաթոսյան-Անցյալ տարի որոշել էինք կինոյի օրը, , առաջին անգամ մեծ շուքով նշել, այն էլ , ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ... Աշխարհում կորոնովիրուս հայտնվեց , իսկ այս տարի էլ հետպատերազմյան անկումային տրամադրությունները...
Սա իմիջիայլոց...
Երբ խոսք է բացվում, թե այսօր իվերջո խաղարկային կինո ունենք թե ոչ, հաճախ եմ ասել, հիմա էլ կրկնում եմ. ,, Ունենք, սակայն այդ կինոն խմորումների մեջ է, ինքն իրեն վերագտնելու մեջ է..,,: Խնդիրներ, պրոբլեմներ որքա՜ն ուզեք, ինչպես մյուս բոլոր բնագավառներում...Իսկ եթե մեծ հաշվով, կինոն հարուստ երկրի գործ է:
Սակայն, այսօր կինոյին հատկացված սուղ միջոցներն անգամ ՝ մեզանից կրկնակի աշխատանք, եռանդ ու պատասխանատվություն է պահանջում:
Իսկ ՀՀ-ի թղթակցի այն հարցին, թե ինչո՞վ եք բացատրում Հայկինոյում նկարահանված հին շրջանի ֆիլմերի հաջողությունը, որոնք այսօր էլ հաճույքով դիտում ենք հեռուստատեսությամբ, կարող եմ ասել, որ առիթ լինելու դեպքում, ես նույնպես հաճույքով եմ դիտում...
Այստեղ խնդիրն արդեն իսկ, համակարգային է: Սրա խորքային վերլուծությունը առանձին խնդրո առարկա է...Սակայն եթե հակիրճ, ժամանակին կինոն ամբողջովին ֆինանսավորում էր պետության կողմից:Մշակված էր այնպիսի մի համակարգ, որտեղ սկսած սցենարիստի, օպերատորի,ռեժիսորի և մյուս մասնագետների ուսումնական ընթացքից միչև պրակտիկա ու արտադրություն, պետության պատասխանատվության ոլորտում էր:
Հարց.. Կար , արդյո՞ք , գրաքննություն, այո,իհարկե կ կար...
Սակայն այսօր մի շատ ավելի վատ գրաքննություն կա, որին ես անվանում եմ, ֆինանսական գրաքննություն :
Տեսեք, Խորհրդային գրաքննության պայմաններում, քանի որ կինոյի օրը մոտենում է, շեշտենք նաև ստեղծագործողների անուններ՝ կինոռեժիսորներ Համո Բեկնազարյանի, « Նամուս » , « Շորն ու Շորշորը » , «Պեպո », «Դավիթ Բեկ » , Ամասի Մարտիրոսյանի « Մեքսիկական դիպլոմանտներ » ,,Գիքոր,, , Արտաշես Հայ-Արտյանի « Հյուսիսային ծիածան » , ,« Պատվի համար » , Մոկո Հակոբյանի, « Ոսկե ցլիկ,, Ստեփան Կևորկովի և Էրազմ Մելիք- Քարամյանի Կամոյին նվիրված ֆիլմերը,Գրիգորի Մելիք Ավագյանի, «Ինչու՞ է աղմկում գետը » , Լաերտ Վաղարշյանի և Յուրի Երզնկյանի
«Առաջին սիրո երգը » Չմոռանանք վերջինիս « Խաթաբալա »-ն , Հենրիկ Մալյանի «Եռանկյունին » , « Մենք ենք մեր սարերը », « Նահապետ » «Կտոր մը երկինք,, , Ֆրունզե Դովլաթյանի, « Բարև ես եմ » , « Երկունք » , « Երևանյան օրերի խրոնիկա » , Հենիկ Մարգարյանի և Հենրիկ Մալյանի « Նվագախմբի տղաները » Արման Մանարյանի « Կարինե » , « Տժվժիկ » Սերգեյ Փարաջանովի « Նռան գույնը » Էդմոնդ Քեոսայանի « Տղամարդիկ » , Բագրատ Հովհաննիսյանի «Հնձան » , « Տերը » , Առնոլդ Աղաբաբովի « Որտեղ էիր մարդ Աստծո » Դմիտրի Կեսայանցի « Տերն ու ծառան » , « Ավդոյի մեքենան » , Ալբերտ Մկրտչյանի « Հին օրերի երգը » , « Մեր մանկության տանգոն » Ներսես Հովհաննիսյանի « Երջանկության մեխանիկան » Աղասի Այվազյանի, « Լիրիկական երթ » Գենադի Մելքոնյանի « Թթենին » , Էռնեստ Մարտիրոսյանի «Ատամնաբույժն արևելյան » , կարելի է թվարկումը երկար շարունակել, սակայն պատկերացում կազմելու համար այսքանն էլ բավական է: Այստեղ տեղին է նշել, որ 90-ակններից սկսած, կարծում եմ մեր խաղարկային կինոյի տեսակը փոխվեց: Կինոն իր հնամենի ճանապարհից շեղվեց : Ֆիլմեր,իահարկե, ստեղծվեցին , նույնիկ քանակապես ավելին, սակայն ասելիքի առումով չունեցան այն ճանաչելիությունն ու դիտարժանությունը, ինչպիսին նշածս ֆիլմերն են:
Այդ ամենն իր մեջ կրում է և՜ օբյեկտիվ և ՜սուբյեկտիվ պատճառներ:
Սա արդեն մեկնաբանության, բոլորովին այլ մոտեցումներ է պահանջում :
Իհարկե, այս շարքից չի կարելի առանձնացնել Հայկական վավերագրական, կինոնկարների հեղինակներին՝ Արտավազդ Փելեշյան, Արա Վահունի, Ռուբեն Գևորգյանց, Հարություն Խաչատրյան և էլի մի քանիսը, ովքեր պահպանելով Հայկական ազգային կինոյի ավանդույթները, իրենց յուրահատուկ ձեռագրով , ստեղծեցին ժամանակին համահունչ մի շարք արժեքավոր գործեր:
Կինոն երկրի հայելին է...Ամեն ինչ պետք է անել, որ այդ հայելին, որքան հնարավոր է, գեղեցիկի անդրադարձը դառնա... Դրա համար արվեստում , հատկապես կինոյում սևի ու սպիտկի ցեցը պիտի իսպառ բացակայի...Թե չէ արվեստի պատմությունում չարության ու նախանձի պակասություն չկա ... Բոլոր ժամանակներում այն եղել է և էլի կլինի...
Կարևորը ՝ մենք ինքներս մոռացության չտանք, որ ԿԻՆՈՆ ՏՎՅԱԼ ԵՐԿՐԻ ՀԱՅԵԼԻՆ Է..

Ռոբերտ Մաթոսյան
2.04.2021
FB էջից

Печать

Фрунзик (Мгер) МкртчянАвтор: Губен Гаспарян (псевдоним - Хурбан) (Лос-Анджелес)
Издательство: Урах Гюмри, 2010 г.
Фрунзик Мкртчян. "Веселый и смешной человек

Дорогой читатель, на ваш суд представляю свою вторую книгу, которая на этот раз посвящена королю смеха армянской сцены- нашему любимому Фрунзику Мкртчяну. 
Природа щедро одарила его безграничным талантом. Мгер Мкртчян один из тех артистов, в котором гармонично сочетались самые важные качества актера: большой дар трагического актера и безграничный юмор комика. На сцене театра и в кино он блистал своим исключительным талантом и ушел из жизни, оставив свой уникальный след и отпечаток на незабываемых страницах армянского кино и театра. Этот грустный и одновременно веселый человек умер, оставив после себя огромную брешь в актерском искусстве, надежды на заполнение которой, увы, нет. И сколько еще прекрасных образов он бы создавать…
На страницах этой замечательной книги вы найдете различные интересные истории о Мгере Мкртчяне, анекдоты, юмор, мнения и воспоминания знаменитых людей, фотографии с различными людьми, интересные факты его биографии и т.д.
Эта книга является, пожалуй, неорганичным продолжением моей книги “Гюмрийцы по происхождению”, затем планируется издание 2-ой части.
Также, как и первую книгу, я с любовью оставляю новым поколениям и эту книгу, потому как явление Мгера Мкртчяна дорого для каждого армянина. Желаю вам приятного чтения.

Печать

Качество сайта согласно www.cys.ru

качество сайта frunzik.com

Мы на Контакте

Мы на ФЕЙСБУКЕ