Интервью

Մհեր Մկրտչյան Ի՞նչն է ծիծաղեցնում հայ հանդիսատեսին

1. Հայ հանդիսատեսի՝ ծիծաղելիի ընկալման յուրահատկությունները։
  Հանդիսատեսի ծիծաղելիի ընկալման յուրահատկությունը կախված է ծիծաղեցնողի շնորհ¬քի տեսակից։ Հատկապես հայ            հանդիսատեսը ծիծաղելու մեծ պահանջ ունի։ Այդ իսկ պատճա¬ռով հայ դերասանն էլ անչափ ուզում է ծիծաղեցնել։

2. Օգնո՞ւմ է հայ հանդիսատեսը դրսևորելու կոմիկականը։
    Շա՛տ, շա՛տ, շա՜տ...

3. Ո՞րն է նախընտրելի ձեզ համար՝ նուրբ կիսաերանգների հումո՞րը, թե՞ գրոտեսկային կոմիզմը (հայկական արվեստի         սահմաններում):
     Ես տարբերություն չեմ դընում։ Երկուսն էլ դժվար են, երկուսն էլ՝ գեղեցիկ ու մեծ։
     Շատ դերասաններ տիրապետում են երկուսին էլ։

4. Կինոյի ձեր սիրած կոմիկական դերասանը (Հայաստանում, ՍՍՀՍ՜-ում և արտասահմանում):
    Չապլին

"Էկրան" 08․1975


Մհեր Մկրտչյան«Ես որ երիտասարդ էի, շուրջս շատ գեղեցիկ աղջիկներ էի տեսնում՝ մեր հարևանի աղջիկը, մյուսը, մյուսը…
Հետո նկատեցի, որ ես անընդհատ սիրահարվում եմ, անընդհատ-անընդհատ, և մինչեւ այն աստիճան, որ բոլորը փախչում են ինձանից…
Ես լաց լինել գիտեի, ես գիտեի նամակ գրել արյունով, և ես հազար ու մի խենթուխելառություններ…
Զարմանալի բան էր. Բոլորը փախչում էին, խուսափում էին…
Ասենք, աղջիկը խոսում էր բարկացած-կատաղած և ես գլխի չէի ընկնում, որ նա փաստորեն անկիրթ է, մինչդեռ ինձ համար նա Կարմեն էր: Ինչու՞. որովհետեւ ես Կարմեն էի կարդացել…
Ու այսպես հնարում էի, հորինում էի և իմ սերերը, և իմ զգացմունքը…
Բայց իսկապես սիրել եմ մի անգամ… Ես հասկանում եմ հացթուխին, այդ սերը անցողիկ չի կարող լինել»…

Մհեր Մկրտչյան
Լուսանկարները՝ Էդուարդ Տեր-Սահակովի


Free Joomla Lightbox Gallery

Печать